Հանրապետականներ, մոտեցե՛ք ելքին… Լիլիթ Ավագյանի հոդվածը

27/04/2018 schedule15:20

Տպավորություն է, թե ՀՀԿ-ի համաժողովրդական մերժումը, Սերժ Սարգսյանի հրաժարականն ու հրաժարականի տեքստը՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ես սխալվեցի», Ս. Սարգսյանի հրաժարականին հաջորդած համահայկական տոնախմբությունը որեւէ ձեւով անհարմարություն չեն պատճառել ՀՀԿ-ին: Այս կուսակցությունը պատրաստ է հրդեհի բաժին դարձնել Հայաստանը, ինչպես մ.թ. 64 թվականին դա արեց Ներոնը՝ այրելով Հռոմը, միայն թե չկորցնի իշխանական իր լծակները:

Աշխատանքային հանդիպումներին անգամ ռուսերեն շփվող ՀՀ ամենաբարձրաստիճան չինովնիկներից մեկը՝ Կարեն Կարապետյանը, որը Ս. Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար է, իր կայքում հրապարակել է ՌԴ նախագահի հետ իր հեռախոսազրույցի արձանագրությունը: Ըստ այդմ՝ «Ընդգծվել է, Հայաստանում ճգնաժամային իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես իրավական դաշտում, գործող Սահմանադրության շրջանակներում եւ 2017թ. ապրիլին կայացած լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա: Այդ համատեքստում ընդգծվել է ՀՀ ԱԺ-ի կողմից ս.թ. մայիսի 1-ին Հանրապետության վարչապետի ընտրության կարեւորությունը»:

Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի դեմքն է: Ռուսախոս, Հաղթանակի զբոսայգու կտրված անտառի տարածքում շքեղ առանձնատան տերը, համաժողովրդական մերժման ալիքը անտեսող այս մարդը փորձում է չհեռանալ իշխանությունից: Հստակ իմանալով, որ չհեռանալու գինը Հայաստանի անկայունությունն ու անկանխատեսելի հետեւանքներն են: Ներքաղաքական այս գերլարված իրավիճակը հանգուցալուծման տանելու փոխարեն ավելի լարելը նշանակում է գիտակցված սադրանքների գնալ:

Այս շարժման ձեռքբերումներից մեկը «ՀՀ ազատ, հպարտ քաղաքացի», «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսներն են: Եվ ահա, ՀՀԿ-ն, զանց առնելով Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը, աղերսում է այլ պետության ղեկավարի անուղղակի աջակցությունը:

Հանգամանքը, որ ԱԳՆ պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը մեկնել են Մոսկվա, լոբբի եւ հանդիպումներ ունեցել ՌԴ արտգործնախարարի, այլ պաշտոնյաների հետ, հաստատում են Մոսկվայի աջակցությամբ, հաստատում է արտաքին միջամտության գնով իշխանությունը պահելու լուրերը:

Հայաստանում ձեւավորվել է հստակ իրավիճակ, երբ ՀՀ քաղաքացիները չեն վստահում ՀՀԿ-ին, ցանկանում են, որ երկրի վարչապետ լինի Նիկոլ Փաշինյանը, որի ձեւավորած ժամանակավոր կառավարության պայմաններում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Սա ստեղծված փակուղուց դուրս գալու թերեւս միակ խելամիտ ճանապարհն է:

Եթե ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն գնա քայլի, որը դեմ է համաժողովրդական շարժման պահանջին, այսինքն՝ ՀՀ վարչապետի պաշտոնում չներկայացվի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը կարող է անհամեմատ ծանր հետեւանքներ ունենալ:

Սա դիկտատուրա կամ վերջնագիր չէ, ինչպես փորձում է ներկայացնել իշխանական կողմը: Որքան էլ սենտիմենտալ է հնչում՝ սա ՀՀ քաղաքացու կոտրված հավատն ու նվաստացած ինքնագնահատականը բարձրացնելու քայլ է: Սա  շանս է՝ փոխելու ՀՀԿ-ի եւ նրան սպասարկող կուսակցությունների ագահության պատճառով տնտեսական ու դեմոգրաֆիկ հյուծումը:

ՀՀԿ-ի կողմից արտաքին միջամտությամբ իշխանությունը պահելը համազգային շարժմանն ուղղված վտանգներից մեկն է: Մյուսը իշխանական կուսակցությունների՝ շարժմանը միանալու եւ «ժողովրդի կողքին կանգնելու» կոչերն են: Մտավախություն կար, որ խորհրդարանական ուժերը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն կփորձեն կուլիսային գործարքների գնալ Փաշինյանի հետ:

Երեկ հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կան տարբեր մեսիջներ, գործարքի առաջարկներ, բայց պետք է հստակ արձանագրել, որ այս համատեքստում կոռումպացված ու հակաժողովրդավարական համակարգի հետ որեւէ կոմպրոմիս լինել չի կարող: Մենք այսօր ՔՊ-ի հետ հստակ քննարկել ենք, որ այս համատեքստում պաշտոնների բաժանման, ոլորտների կիսման մասին որեւէ խոսք լինել չի կարող: Մենք չենք գնալու որեւէ կուլիսային պայմանավորվածության նաեւ այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը հրապարակում կանգնած ժողովուրդն է: Որեւէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքին: Եվ ես կա՜մ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով, կամ ՀՀ -ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի: Ոգեղեն շարժման որեւէ արժեք մեկ միլիմետր անգամ չպետք է տուժի եւ մեր բարձրությունից մեկ մմ անգամ չենք իջնելու: Բարձրանալու ենք…»:

Ըստ Փաշինյանի՝ համաժողովրդական շարժման պաշտպանած վարչապետի թեկնածուին խորհրդարանական բոլոր խմբակցությունները պետք է ճանաչեն «անվերապահորեն եւ առանց նախապայմանների»: «Ժողովրդի հաղթանակը պետք է արձանագրվի դե յուրե»:

Հետեւաբար, Փաշինյանին մեղադրել իշխանական ուժերի հետ կուլիսային բանակցություններ վարելու մեջ, չաշխատող տարբերակ է:

Այս ռեժիմի հետ բոլորս ենք, այսպես թե այնպես, համագործակում, եթե հիմք ընդունենք Բրոդսկու վարկածը. «Գնում ես հացի, ուրեմն համագործակցում ես իշխանության հետ»:

Տպել
13481 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին