Երևան
5 °C
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը հույս է հայտնել, որ հայաստանյան իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում:
«Հայաստանին ու Ռուսաստանին կապում են դարավոր բարեկամական կապեր: Երկու երկրների եղբայրական ժողովուրդներն անցել են բազմաթիվ փորձությունների միջով, եղել են միասին եւ՛ ուրախության, եւ՛ տխրության պահերին: Ահա այդ պատճառով մենք անտարբեր չենք հայ ժողովրդի ճակատագրով, եւ դրա համար եմ ես այսօր Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Նիկոլայ Ռիժկովը:
Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր ապրում է իր պատմության դժվարին փուլը: Ռուսաստանը, լինելով Հայաստանի ամենամոտ գործընկերը, ուշադիր եւ անկեղծ մտահոգությամբ, հետեւում է երկրում ծավալվող զարգացումներին:
«Վստահ ենք, որ դարերի ընթացքում ձեռքբերված իմաստությունը կնպաստի երկրին արագ վերադառնալ բնականոն կյանքին: Հույս ունենք, որ իրավիճակը կհանգուցալուծվի բացառապես սահմանադրական, իրավական դաշտում, բոլոր քաղաքական ուժերը կցուցաբերեն պատասխանատու մոտեցում եւ կառուցողական երկխոսության պատրաստակամություն: Խաղաղություն եւ բարեկեցություն եղբայրական հայ ժողովրդին»,- ասել է Նիկոլայ Ռիժկովը:
Դպրոցներում աբոնեմենտային համակարգի 2-րդ փուլը հետաձգվել է. 1-ին փուլի ընթացքում թանգարաններ է այցելել մոտ 161.700 մարդ
Հրայր Թովմասյանը բոլոր հնարավոր գայթակղություններին արդեն հասցրել է տրվել. Ալեն Սիմոնյան
Ձերբակալված Շեկոյի գործով ծեծվողն ու վերջինիս ընկերուհին տուժող են ճանաչվել. ՇՄ դատախազ
«Մարտունու բժշկական կենտրոն»-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչը մեծ թվով խոշոր չափի կաշառքներ է ստացել. ԱԱԾ
Ռուսաստանից Հայաստան տուրուղևորությունների թիվը 2019-ին 24 տոկոսով աճել է
Իջեւանում 31-ամյա քաղաքացին ներխուժել է քաղաքապետարան, երկաթյա ձողով կոտրել համայնքապետի դուռը
«Բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը». Դատախազությունը մերժել է Սերժ Սարգսյանի պաշտպանի բողոքը
Ծեծի մեղադրանքով հետախուզվող 42-ամյա կինը հայտնաբերվել է
Կնոջը ոտքով հարվածողը ներկայացել է ոստիկանության բաժին
ԿԳՄՍ նախարարությունը սկսել է հանրակրթության պետական չափորոշիչների վերանայման գործընթացը
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նստաշրջանի աշխատանքներին
Հայ մասնակիցը չի հաղթահարել «Միսս աշխարհ» մրցույթի տաղանդի փուլը
60-ն անց տղամարդը հայհոյում էր, մյուս խոշորամարմինը փորձում էր խփել. «Կամք»-ի անդամները 2 աղջկա բռնության են ենթարկել
Աննա Դանիբեկյանին հետապնդած երիտասարդների վերաբերյալ գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին
Առաջիկա շաբաթը կլինի առանց տեղումների, ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ դատարանի մեկ այլ դատավորի
Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ
Պատրիարք ընտրվեց Մաշալյանը. Աթեշյանը շնորհավորել եւ բարեմաղթել է նորընտիր պատրիարքին
Անցած 1 օրում ՀՀ տարածքում գրանցվել է 12 տրանսպորտային պատահար. զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 16 մարդ
Հայաստանում 2-3 անգամ ավելի շատ ինքնասպան են լինում տղամարդիկ եւ առավելապես՝ ձմռանը
© 2019 Հայկական ժամանակ