Երևան
1 °C
Ապրիլի 21-ին, Արտաշատում «Ազատության» լրագրող Արուս Հակոբյանին բողոքի ակցիայի ժամանակ հարվածած եւ նրա աշխատանքը խոչընդոտած Գազի Հովոյի որդին՝ Արթուր Ղազարյանը, կասկածյալի կարգավիճակ ունի:
Մեր զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նա նշեց, որ կողմերի ցուցմունքների միջեւ տեղի ունեցած էական հակասությունների պատճառով կատարվել է առերես հարցաքննություն: Տռուզյանի փոխանցմամբ՝ կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով:
Մեր տեղեկություններով, Արթուր Ղազարյանը չի ընդունել այն կասկածանքը, համաձայն որի` ինքն է հարվածել լրագրողին:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին լրագրողը Արտաշատում լուսաբանում էր ավտոերթը, որը շարժվում էր դեպի Երեւան: Ոստիկանները կանգնեցրել էին երթը եւ փորձում էվակուացնել մեքենաներից մեկը:
Այնտեղ կային նաեւ Սերժ Սարգսյանի կողմնակիցներ: Իրավիճակը լարված էր, երբ լրագրողը տեսանկարահանում էր, Արթուր Ղազարյանը հարվածեց լրագրողի դեմքին՝ բազմաթիվ ոստիկանների ներկայությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը): Լրագրողը գործի շրջանակներում ճանաչվել է տուժող:
Կասկածյալի կարգավիճակ ունեցող Արթուր Ղազարյանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանի՝ (Գազի Հովո) որդին է:
Վրաստանում 2020-ին աշխատավարձերն ու թոշակները կավելանան
Պուտինը պատրաստվում է տարեվերջյան մամուլի ասուլիսին. հանդիպումը տեւելու է 3 ժամից ավելի
Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից
Մարմնի 90 տոկոս այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ
Արամուսում, Գեղաշենում և Վերին Պտղնիում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզների շենքեր
Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել Կոտայքի մարզի մի շարք համայնքներում
Արտաշատի պետական դրամատիկական թատրոնը նոր դահլիճ ունի
Պարգևատրվել են ոստիկանները (տեսանյութ, լուսանկարներ)
Բարձր եմ գնահատում Սենատի որոշումը և ձեզ ու ամերիկացի ժողովրդին եմ փոխանցում հայ ժողովրդի երախտագիտությունը․ նախագահ
Դպրոցականի դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
ԵԱՏՄ անդամ երկրների համար կձևավորվի գազի ընդհանուր շուկա. Տիգրան Սարգսյան
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Այս օրը պատմական է ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիայի ժողովրդի համար. թուրք պատմաբան-ցեղասպանագետ
Ժամը 20:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ
Աթենքում կայացել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին
Քննարկվել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքը. ԱՀ ԱԳՆ նախարար Մ. Մայիլյանը հանդիպել է Ա. Կասպշիկին
Երբ մարդ 16 տարի ֆուտբոլում է, ազդեցություն կարող է ունենալ. Մելիքբեկյանը՝ Ռուբեն Հայրապետյանի եւ այլ թեմաների մասին
Կամավոր հանձնել են «Մակարովի» նմանվող ատրճանակ, «Կալաշնիկով» ինքնաձիգ, պայթուցիչներով երկու նռնակ (տեսանյութ)
© 2019 Հայկական ժամանակ