«Արսենալը» չկարողացավ հաղթել «Ատլետիկոյին»՝ անկախ ունեցած մեծ առավելությունից

«Արսենալը» չկարողացավ հաղթել «Ատլետիկոյին» մի խաղում, որի գրեթե ողջ ընթացքում թվային ու խաղային մեծ առավելություն ուներ: Երեկ՝ ապրիլի 26-ին, Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում թիմը սեփական հարկի տակ չկարողացավ պահպանել 1 գոլի առավելությունը: Հանդիպումն ավարտվեց 1:1:

Հանդիպման արդեն 10-րդ րոպեին մադրիդցիները մնացին 10 հոգով: Ալեքսանդր Լակազետի ոտքին կանգնելու համար «Ատլետիկոյի» կազմում 2-րդ դեղինը ստացավ ու հեռացվեց Շիմե Վրսալկոն: 3 րոպե անց էլ մրցավարների հետ վիճաբանելու համար պահեստայինների նստարանից հեռացվեց թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն:

2-րդ խաղակեսում «զինագործները» ունեցած մեծ առավելությունը գոլի վերածեցին: 61-րդ րոպեին հաշիվը բացեց Լակազետը: Դրանից հետո էլ լոնդոնցիները մեծ ճնշում էին գործադրում հյուրերի վրա, սակայն վերջիններս կարողանում էին հաջողությամբ պաշտպանվել: Նրանք սպասեցին իրենց պահին, ստացան ու օգտագործեցին այն: 82-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Անտուան Գրիզմանը:

Դժվար իրավիճակում հայտնված «Ատլետիկոն» ոչ միայն չպարտվեց, այլեւ իրեն ձեռնտու հաշվով ոչ-ոքի խաղաց: 1:1, եւ սեփական հարկի տակ պատասխան խաղից առաջ «Ատլետիկոն» մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ առավելություն ունի: Այս թիմերի միջեւ 2-րդ հանդիպումը Մադրիդում կկայանա մայիսի 3-ին:

Կիսաեզրափակիչ մյուս խաղում «Մարսելը» 2:0 հաղթեց «Զալզբուրգին»: Այս զույգի պատասխան հանդիպումը նույնպես կայանալու է մայիսի 3-ին:

Տպել
1051 դիտում

Երևանում հայտնաբերվել է մեկ սահնօձ տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք

Կյանքից հեռացել է ականավոր մաթեմատիկոս, ՀՀ-ում Մաթեմատիկական տրամաբանության դպրոցի հիմնադիր Իգոր Զասլավսկին

Արթուր Ալեքսանյանը՝ Հայաստանում UNICEF-ի բարի կամքի դեսպան

Ֆրանսիան մտադիր է կանգնեցնել Սիրիայում Թուրքիայի գործողությունները. Ելիսեյան պալատը վճռականորեն դատապարտում է

Երեւան-Գյումրի-Երեւան գնացքներով նախատեսվածից ավելի շատ տո՞մս է վաճառվում (լուսանկար)

Նշանակումները լինելու են անակնկալ. աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում (տեսանյութ)

7 որդի ունեցող եւ դրա համար Ծնողական փառքի մեդալով պարգեւատրված ընտանիքը զրկվել է նպաստից

Պատրաստ եմ աշխատանք եւ ապաստան տրամադրել սիրիահայ՝ մինչեւ 10 հոգանոց ընտանիքի. Ռ. Երանոսյան

Գեղանիստում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. կասկածյալը ձերբակալվել է. ՔԿ

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Ժնևի հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սուրբ Պատարագին

Քիմ Քարդաշյանը Գառնիում երեխաների համար պաղպաղակ է գնել դրսում տեղադրված սառնարանից (լուսանկար)

ՍԴ-ն այսօր կորոշի Հրայր Թովմասյանի հարցով ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի`Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին

Վանաձորի աղմկոտ սպանությունների գործով կալանավորված տղամարդու քրոջ որդին էլ հայտնաբերվել ու կալանավորվել է. ՔԿ

Պիղատոսյան կեցվածքն ու ինձնից քավության նոխազ դարձնելը թիմային ոգուն չի համապատասխանում. Նազենի Ղարիբյան

Սիրիայում 3 արտասահմանցի լրագրող է զոհվել թուրքական օդուժի ավիահարվածների հետևանքով

Անբավարար սնունդ, հիգիենիկ պարագաների եւ զբոսանքի բացակայություն. խախտումներ Գյումրիի հոգեբուժարանում

Վթար Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում. վարորդը հոսպիտալացվել է

Սիրիայի բանակը շարժվում է հյուսիս` կանխելու Թուրքիայի առաջխաղացումը դեպի երկրի խորքեր

Շենավանում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է. նախապատրաստվում են նյութեր