Հանրապետության բոլոր փողոցները պետք է բացել. Նիկոլ Փաշինյան. թարմացվող

16:30- տարբեր փողոցներում քայլերթերը շարունակվում են:

16:17- ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քաղբանտարկյալների վերաբերյալ հարցերին: Նա ընդգծել է, որ նրանք հնարավորինս շուտ պետք է ազատ արձակվեն: Փաշինյանը նման հայտարարություն է արել այսօր՝ ապրիլի 26-ին, երթի ժամանակ:

«Հնարավորինս արագ, օր առաջ, ժամ առաջ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Այդտեղ 2 կարծիք լինել չի կարող: Երբ այդ լիազորությունները հասանելի լինեն... ուղղակի ես պետք է խնդրեմ, որ եւս մի քանի օր համբերատար լինեն, որպեսզի այդ հարցերը լուծվեն»,- ասել է նա:

14:45- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը եւ ուսանողների ներկայացուցիչները գնացին ժողով անելու, քանի որ, ինչպես Փաշինյանը նշեց, առաջիկայում կարեւոր իրադարձություններ կան. մայիսի 1-ին վարչապետի ընտրություններն են: Նա ասաց, որ իրենց գործողությունների մանրամասները պետք է պլանավորեն:

14:44- Քիչ առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց.

«Մենք դադարեցրինք ճանապարհների շրջափակման գործողությունը, որպեսզի այս օրը նվիրենք առանց պետհամարանիշերով մեքենաների բացառմանը: Եւ ես հույս ունեմ, որ այդ խնդիրը լուծել ենք: Այս հարցում, ըստ անհրաժեշտության, համագործակցում են նաեւ ոստիկանության հետ: Այսինքն՝ որեւէ առանց պետհամարանիշի մեքենա չի լինում, որեւէ լկտի վարորդ չի լինում, եւ սա շատ կարեւոր է:

Ժամը 16:00-ի դրությամբ Հանրապետության բոլոր ավտոճանապարհներն ապաշրջափակվում են, որպեսզի մարդիկ մարզերից գան հասնեն մեր ժամը 7-ի հանրահավաքին:

Երեւանի բոլոր ճանապարհներն ապաշրջափակված են: Եթե ապաշրջափակված չեն խնդրում եմ անմիջապես ապաշրջափակել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

14:31- Այսօր՝ ապրիլի 26-ին՝ ժամը 19.00 Հանրապետության հրապարակում կլինի հանրահավաք։ Գրված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի պաշտոնական էջում:

14:30- Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթը Հանրապետության հրապարակում է:

13:40- Եթերից մեկի առաջնորդ Սարգիսը հայտարարեց, որ առանց պետհամարանիշի մեքենաներով չշրջեն, քանի որ դա խուլիգանություն է, ոչ թե հեղափոխություն: Նա նշեց, որ, եթե անօրինական գործողություններ անեն, դրանով ՀՀԿ-ից ոչնչով չեն տարբերվի: Նա ասաց, որ ամեն մեկը պետք է աշխատի իր վրա, պետք է սկսի աղբը գետնին չթափելուց:

13:29- Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եկել եւ միացել է շարժմանը:

13:06- Նիկոլ Փաշինյանը մեկնաբանություն չտվեց ՀՀԿ հայտարարության առթիվ, ըստ որի, Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Փաշինյանը նաեւ չմեկնաբանեց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը: Նշեց, որ ամեն ինչի մասին կխոսի երեկոյան հանրահավաքի ժամանակ:

13:01- Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու որոշվեց ճանապարհների շրջափակումը դադարեցնել.

«Ճանապարհների շրջափակումը դադարեցնում ենք, որպեսզի այդ նույն կետերում երթեւեկությունը հնարավոր լինի, եւ ակտիվիստները հետեւեն, թե արդյո՞ք երթեւեկության մեջ առանց պետհամարանիշի ավտոմեքենաներ կան, եւ եթե կան, կանգնեցնեն եւ խնդրեն, որ պետհամարանիշները տեղադրեն եւ միայն հետո երթեւեկեն: Որովհետեւ, եթե փակում ենք, մենք չենք տեղեկանում իրավիճակից, այսինքն՝ պետք է մեքենաների հոսք ապահովել տեսնելու համար կա՞ն այդպիսի մեքենաներ, թե՞ ոչ, եւ հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկեն»,- ասաց նա:

12:53- Քաղաքացիները վանկարկում են. «ՀՀԿ, հեռացի՛ր»:

12:46- Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ մեկնարկեց երթը Կոմիտասի պողոտայով:

12:43- Այսօր կեսօրին մեկնարկել են #ԻմՔայլը շարժման ակցիաները: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ակցիաների ընթացքում հանրապետությունում ոչ ոք չպետք է առանց պետհամարանիշի մեքենա վարի:

«Հանրապետությունում չպետք է լինի առանց պետհամարանիշի ոչ մի մեքենա, լկտի ձեւով քշող ոչ մի մեքենա: Այսօր Հանրապետությունում եւ Երեւանում կարգուկանոնին թիվ 1 պատասխանատուն մենք ենք: Որեւէ մեկը չփորձի օգտվել առիթից եւ իր ապօրինի քմահաճույքները փաթաթի մարդկանց վզին: Չի լինելու այդպիսի բան: Բոլորին կոչ եմ անում մեր ճանապարհների շրջափակման գործողությունը դադարեցնել եւ էներգիան ուղղորդել երաշխավորելու, որ ոչ մի հատ առանց պետհամարանիշի, ոչ մի հատ անկանոն քշող, երթեւեկության կանոնները կոպտորեն խախտող ոչ մի մեքենա չի լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
3790 դիտում

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց