ՀՀԿ-ականները ուզում են Սերժ Սարգսյանին հեռացնել ՀՀԿ նախագահի պաշտոնից

Հայաստանի Հանրապետական կուսակցությունում խուճապ է: Էլիտան հայտնվել է անորոշության մեջ: Այսօր ԱԺ-ում փակ դռների հետեւում տեղի ունեցած նիստն անցել է խիստ լարված մթնոլորտում: ՀՀԿ-ականներից մեկն ասաց, որ ընդհանուր հայտարարի գալ հնարավոր չի եղել, որից հետո պատգամավորները նյարդայնացած եւ անտրամադիր լքել են դահլիճը: Պատճառն այն է եղել, որ չեն կարողացել որոշում կայացնել վարչապետի թեկնածուի շուրջ: Ի դեպ, մայիսի 2-ին ԱԺ-ում վարչապետի ընտրություններ են սպասվում, իսկ ամենամեծ խորհրդարանական խմբակցությունում՝ ՀՀԿ-ում, պառակտում եւ տարաձայնություններ կան:

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն հավանաբար չի առաջադրելու վարչապետի թեկնածու: Այս հարցը վերջնականապես քննարկվելու է ապրիլի 26-ին կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում: ՀՀԿ-ի մեր զրուցակիցը թեկնածու չառաջադրելը կապեց նրա հետ, որ որոշ պատգամավորներ արդեն պառակտման նշաններ են ցույց տալիս: Նրա խոսքով՝ պատգամավորներից Սեյրան Սարոյանը ԱՄՆ-ում է եւ պարզ չէ, թե, երբ է վերադառնալու: Մանվել Գրիգորյանն էլ իր վերջին հայտարարություններից հետո անգամ բարեւ չի տալիս գործընկերներին: Այսօրվա նիստին չկային նաեւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, Արտակ Սարգսյանը, Արկադի Համբարձումյանը, Շուշան Պետրոսյանը, Գալուստ Սահակյանը, Արայիկ Գրիգորյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Ալիկ Սարգսյանը:

Նիստի ընթացքում նաեւ հետաքրքիր հարց է բարձրացվել: Ներկա պատգամավորներից ոմանք ասել են՝ «մեր վիճակն ի՞նչ է լինելու»: Ինչն էլ դարձել է լարված իրավիճակի պատճառ:

ՀՀԿ խմբակցության 30 րոպե տեւած նիստից պատգամավորները դուրս եկան մաս-մաս: Տպավորություն էր, որ յուրաքանչյուրը դահլիճը լքեց իր կարծիքը կիսողների հետ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, որ երբեք չի խուսափում լրագրողներին մեկնաբանություններ տալ ցանկացած թեմաներով,  շատ անտրամադիր էր եւ մի քանի հարցերի մակերեսային պատասխաններ տվեց: ՀԺ-ն հետաքրքրվեց, թե արդյո՞ք այս նիստի ընթացքում ինչ-որ անհամաձայնություն ու պառակտում է եղել, ինչն էլ նրանց լարված վիճակի պատճառ է դարձել: Շարմազանովը հերքեց նման բան լինելու հավանականությունը:

Այնուհետ, մոտ 20 րոպե հետո դուրս եկան նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ այլ պատգամավորներ: Բաղդասարյանը հայտարարեց, որ քիչ անց խմբակցությունը հայտարարություն կանի, բայց մինչ այս պահը այդ հայտարարությունը չկա: ՀԺ-ի հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց քննարկվե՞լ է, Բաղդասարյանը պատասխանեց՝ ոչ: Նա եւս հերքեց խմբակցությունում առկա տարաձայնությունների հավանականությունը:

Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ավելի ուշ մանրամասնեց, որ դիմել են ՀՀ նախագահին, որպեսզի քաղաքական ուժերին քաղաքական երկխոսության հրավիրի։ Հարցին` վարչապետի թեկնածուն ՀՀԿ-ական կլինի՞, նա պատասխանեց. «Երբ այդ քաղաքական երկխոսությունները կլինեն, մենք որոշում կկայացնենք, դեռ որոշում չենք կայացրել»:

Վահրամ Բաղդասարյանը չի կարծում, որ ՀՀԿ-ականներ կլինեն, որ կողմ կքվեարկեն Փաշինյանին: «Հանրապետականը միասնական է, երբ որոշում կայացնենք, դրա մասին կխոսենք»,- ասաց նա։

Անդրադառնալով Փաշինյանի առաջարկած ժողովրդի թեկնածուին` նա ասաց, որ ժողովրդի թեկնածուն հարաբերական հասկացություն է, իրենք շարժվելու են Սահմանադրությամբ:

ՀՀԿ-ականներն ամբողջ օրը խորհրդարանում շատ լարված վիճակում էին: Պարզ զգացվում էր, որ անտրամադիր են, նաեւ խոստովանում էին, որ մտահոգված են դրսում տեղի ունեցող իրավիճակով եւ մարդկանց բազմությունից: Նրանք անհանգստացած ԱԺ-ում աջ ու ձախ էին գնում: Ոմանց հաջողվում էր լարված վիճակը թաքցնել, բայց շատերն ակնհայտորեն ցույց էին տալիս:

Ապրիլի 26-ին կայանալիք ՀՀԿ ԳՄ-ում քննարկվելու է Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը: Սերժ Սարգսյանը որեւէ գործընթացի չի խառնվում եւ ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ էլ չի ցանկանում այս թեմաներում լինել:

«Կա վարչապետի պաշտոնակատար, որը նախագահի հետ որոշումները կայացնում է»,- ընդգծեց նա: Ճշտող հարցին` արդյո՞ք նա ամբողջովին մեկուսացել է այս գործընթացներից, Բաղդասարյանը պատասխանեց. «Իր հրաժարականով նա ամեն ինչ ասաց»:

Տպել
11939 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին