Երևան
5 °C
ՀՀ վարչապետի http://www.primeminister.am կայքում ժամեր առաջ տեղադրվել էր մի հաղորդագրություն, որը վերաբերում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ այսօր տեղի ունեցած հանդիպմանը:
Ըստ հաղորդագրության՝ ԱՄՆ դեսպանը այդ հանդիպման ժամանակ իբր ասել է՝ «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»: Այս հայտարարությունը առվազն տարօրինակ է եւ լրջագույն կասկածներ կային, որ ԱՄՆ դեսպանը կարող էր նման հայտարարություն արած լիներ: Հայտարարությունը լայն արձագանք էր գտել սոցցանցերում:
Եւ ահա քիչ առաջ http://www.primeminister.am կայքից այդ հաղորդագրությունը հանվել է: Այս նույն հաղորդագրությունը տեղադրված էր նաեւ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում եւ այնտեղից նույնպես հեռացվել է: Ըստ ամենայնի՝ Կարեն Կարապետյանի թիմը որոշել է նման բանսարկություններով ազդեցություն գործել հանրային կարծիքի վրա:
Քիչ առաջ էլ դրվեց նոր՝ փոփոխված հաղորդագրություն, որտեղ հայտարարության վերը նշված հատվածը բացակայում է:
Քոչարյանի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. դատարանը հրապարակեց որոշումը
ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան
Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնատար 6 անձինք. ՊԵԿ
Խորհրդարանը քննարկում է փակ տարածքներում ծխելը սահմանափակելու օրինագիծը
Պայթուցիկի պայթյունից տուժած 10-ամյա Գարուշ Թարվերդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Դանակահարված 16-ամյա պատանու կյանքին այլեւս վտանգ չի սպառնում
Իրաքում մեկ գիշերում 20-ից ավելի ցուցարար է սպանվել
«Ծննդատները ոչ մի առնչություն չունեն». Ռազմիկ Աբրահամյանը՝ երեխաների ապօրինի որդեգրման մասին
Երկրորդ դասարանցիները մաքրում են դասասենյակը. դա հավաքարարի՞, թե՞ աշակերտի գործը պետք է լինի
Զգում եմ, որ փոթորիկ է լինելու. Աննա Հակոբյանը հրապարակել է «Առաջին տիկինների ծնկների» լուսանկարները
Գազը մինչև 2020 թ. ապրիլ չի թանկանալու. Մհեր Գրիգորյան
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերջնական փուլում լսելու են մոտ 40 պաշտոնյայի
Ինչո՞ւ պետք է աշխատողը վճարի՝ չաշխատող մարդու առողջության ապահովագրության համար
Կենտրոնի «թաղապետարանի» 184 աշխատակիցները Նոր տարին կտոնեն համայնքի միջոցներով. գումարը 5 միլիոնից կնվազեցվի 3 միլիոնի
Բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ
Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված երկու տասնյակից ավելի գողության դեպք. մեկ անձ կալանավորվել է
ԱԺ-ն քննարկում է Չինաստանի հետ մուտքի արտոնագրի վերացման համաձայնագրի վավերացման հարցը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին
Հրազդանի բժշկական կենտրոնում հրդեհային անվտանգության կանոնների մի շարք թերություններ և խախտումներ են հայտնաբերվել
Վերահաստատում եմ իմ ակտիվ մասնակցությունն ընտրապայքարին, Արցախում ֆեյքային գզվռտոց չի լինելու. Արցախի ԱԳ նախարար
© 2019 Հայկական ժամանակ