Տարբերակներ. արտահերթ ընտրություններ վերեւից

25/04/2018 schedule14:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 23-ի համարում

Իշխանությունը պատրաստվում է իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակի: Երկրում ստեղծված անհասկանալի ներքաղաքական իրավիճակը, երբ կարծես ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունն է պատրաստվում արտահերթ նախագահական ընտրությունների, բազմաթիվ վերլուծաբանների կանգնեցրել է փակուղու առաջ: Սակայն, դատելով իշխանական վերնախավում ընթացող ինտենսիվ խմորումներից, ստվերային բանակցություններից եւ Սերժ Սարգսյանի իմիջի վրա վարչակարգի գործադրած հատուկ ջանքերից, տպավորությունը, որ հենց իշխանությունն է աշխատում արտահերթ ընտրությունների սցենարի վրա, թվում է խիստ հիմնավոր: Այս տրամաբանությունն առաջին հայացքից կարող է թվալ աբսուրդ, բայց դա միայն առաջին հայացքից:

Եւ, ինչպես օրերս անկեղծորեն խոստովանեց «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, ՊՆախարար Սերժ Սարգսյանն աչքի է ընկնում ոչ թե արտառոց խելքով, այլ մի քանի քայլ առաջ մտածելու հատուկ ունակությամբ: Իսկ ըստ ՀՅԴ մեր մի զրուցակցի, մի քանի քայլ առաջ մտածելու Սերժ Սարգսյանի եւ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հատուկ ունակությունը նրանց հուշել է, որ եթե իրենք չեն դառնում արտահերթ նախագահական ընտրությունների նախաձեռնողը, ապա իշխանական այդ զույգը շատ մոտ ապագայում երանի է տալու Կուչմայի եւ Ակաեւի բախտին:

Ի դեպ, թե՛ ՀՀԿ եւ թե՛ ՕԵԿ մեր զրուցակիցները եւս համոզված են, որ եթե լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ, ապա դրանց նախաձեռնողը լինելու Է իշխանական բուրգի երկյակը: Իշխանական կոալիցիայում առկա այս տեսակետի հետ միանշանակ համաձայն են նաեւ ընդդիմադիր ճամբարում: «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց. «Որքան էլ առաջին հայացքից անհեթեթ թվա, սակայն գնալով արտահերթ նախագահական ընտրությունների՝ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դրանով փորձելու են լուծել իրենց լինել-չլինելու եւ, ամենաուղղակի իմաստով, իրենց գոյության հարցը»:

Եւ այսպես, ըստ թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերի, մեր  երկրում շատ մոտ ապագայում սպասվում են արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց նախաձեռնողը լինելու է հենց իշխանությունը: Ինչո՞ւ. «Բացառվում է, որ իշխանությունները գնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ բացառվում է, որ գործընթացները հասնեն մինչեւ ԱԺ հերթական ընտրություններ: ԱԺ արտահերթ  ընտրություններ նշանակում է Քոչարյան-Սարգսյանի զույգի դեմ հանել ե՛ւ խորհրդարանական մեծամասնությանը, ե՛ւ ԱԺ-ում հայտնված օլիգարխներին: Այսինքն, գնալ արտահերթ կամ հերթական ԱԺ ընտրությունների, նշանակում է անել այնպիսի մի քայլ, որի հետեւանքները լինելու են խիստ անկանխատեսելի:

Որքան էլ անհավանական թվա, այս իշխանությունների համար չարյաց նվազագույնն արտահերթ նախագահական ընտրություններն են, որոնց դեպքում իրենք փորձելու են լուծել իրենց գոյության հարցը»,- ասում է Վիկտոր Դալլաքյանը: Այս վարկածը տրամաբանություն ունի, քանզի արտահերթ կամ հերթական ԱԺ ընտրությունների դեպքում իշխանական յուրաքանչյուր կուսակցություն տանելու է իր սեփական խաղը, եւ ժողովրդի մոտ դիվիդենտներ հավաքելու համար անխնա քլնգելու են Քոչարյան-Սարգսյան զույգին՝ փորձելով տարանջատվել նրանցից: Սա, բնականաբար, հասկանում է մի քանի քայլ առաջ մտածող իշխանական բուրգի երկյակը, ուստի, ինչպես պնդում են մեր բոլոր զրուցակիցները, միակ քայլը, որը կարող է ապահովել իշխանությունը պահպանելու այդ երկյակի շանսը, արտահերթ նախագահական ընտրություններն են.

«Արտահերթ նախագահական ընտրությունը միակ քայլն է, որի դեպքում Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող են համախմբել եւ մեկ նպատակի ուղղորդել խորհրդարանական մեծամասնության, օլիգարխների եւ կրիմինալի շահերը: Այդ երկյակը խնդիրը դնելու է այնպես, որ եթե վերոնշյալ ուժերը չեն սատարում Քոչարյանի իրավահաջորդին արտահերթ նախագահական ընտրություններով իշխանության բերելուն, ապա խորտակվում են բոլորը միասին՝ ԱԺ մեծամասնությամբ, օլիգարխներով ու իշխանության հենարան կրիմինալով: Իրենք իրենց ողջ շրջապատը կարող են մոբիլիզացնել միայն այն դեպքում, եթե դրվում է արտահերթ նախագահական ընտրությունների խնդիր: Այդ դեպքում դրվելու է իշխանությունների լինել-չլինելու, նրանց գոյության հարցը:

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենց աչքի առաջ ունեն Կուչմայի եւ Ակաեւի ճակատագիրն ու ամեն-ինչ անելու են՝ այդ ճակատագրից խուսափելու համար: Իսկ դրանից խուսափելու միակ տարբերակը արտահերթ ընտրություններով պալատական հեղաշրջում իրականացնելն է, որը կնշանակի Քոչարյանի իշխանության շարունակություն՝ արդեն մեկ այլ՝ Սերժ Սարգսյան դեմքով:  Նրանք հրաշալի հասկանում են, որ եթե գործը հասնի արտահերթ կամ հերթական ԱԺ ընտրությունների, որոնք այս անգամ նախագահականից առաջ են, ապա Քոչարյանին չի հաջողվելու ժողովրդի վզին փաթաթել իր իրավահաջորդին: Բացի այդ, երկյակը շատ լավ է հիշում թե՛ հոկտեմբերի 27-ը եւ թե՛ 22 չբացահայտված քաղաքական սպանությունները»,- ասում է Վիկտոր Դալլաքյանը, որի հետ համաձայն են իշխանական կոալիցիայի մեր զրուցակիցները:

Իհարկե, եթե ընդդիմությունը պնդում է, որ անգամ արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում քարոզարշավի համար սահմանված 40 օրը բավական է ընդդիմությանը՝ հեղաշրջում անելու համար, ապա իշխանական թեւում գրեթե վստահ են, որ այս սցենարը գործելու է անվրեպ, եւ Քոչարյանն իշխանությունն այս ճանապարհով փոխանցելու է իր իրավահաջորդին: Իսկ ի՞նչը կարող է իշխանությունների համար արտահերթ նախագահական ընտրությունների առիթ դառնալ. այս հարցում տեսակետները տարբեր են: Նման առիթ, ըստ մեր զրուցակիցների, կարող է հանդիսանալ ե՛ւ ԼՂ հիմնահարցը,  ե՛ւ սահմանադրական հանրաքվեն կամ ՏԻՄ ընտրությունները, որոնցից յուրաքանչյուրն անհրաժեշտ պահին հեղաշրջման վերածելը մտնում է թե՛ իշխանությունների եւ թե՛ ընդդիմության ծրագրերում:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1710 դիտում

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է