Ազատականանանք. ինչո՞ւ չեն իջնում գները

25/04/2018 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 23-ի համարում

Որքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը ազատական, արդյոք մեզ մոտ կա՞ տնտեսական մրցակցություն: Եթե մինչեւ վերջերս լսեինք իշխանության ներկայացուցիչներին եւ իշխանական քարոզչամիջոցներին, Ամերիկան ու Եվրոպան դեռ պետք է շատ հաց ու պանիր ուտեն, որ հասնեն մեր տնտեսության ազատականության աստիճանին, որ կարողանան նույնքան մրցակցային դաշտ ստեղծեն, ինչպիսին գոյություն ունի մեզ մոտ: Ընդամենը ամիսներ առաջ ջանքեր էին պահանջվում ապացուցելու համար, որ Հայաստանի տնտեսությունը պսեւդոազատական է, մրցակցության մասին պնդումներն ընդամենը դեկլորատիվ հայտարարություններ են: Սակայն իրավիճակն այժմ կտրուկ փոխվել է, իշխանավորներն ու նրանց քարոզչամիջոցներն էլ կարծես սսկվել են, ու մեր տնտեսության ազատականության մասին բարձրագոչ հայտարարություններն առաջվա պես հաճախակի չեն ու մի տեսակ կորցրել են իրենց ջանասիրությունը:

Պատճառը դոլարի արժեզրկումն է: Ավելի ճիշտ՝ դրա արդյունքում մեզանում տեղի ունեցածը: Իսկ ավելի ճիշտ՝ տեղի չունեցածը: Խոսքն այն մասին է, որ ներմուծվող ապրանքների գները չեն իջնում: Արդեն ավելի քան կես տարի է, ինչ տարբեր ռանգի պաշտոնյաներ բացատրում են, թե ինչու է իջնում դոլարի գինը, ասում են, որ դա իրենցից կախված չէ, դա ԱՄՆ կառավարության գործողությունների հետեւանքն է, նրանց որոշ մասն ասում է, թե Հայաստանի տնտեսությունն է աճում, եւ դրամն է արժեւորվում եւ այլն եւ այսպես շարունակ: Սակայն բոլորը փշաքաղվում են, երբ հնչում է մեր օրերի ամենահետաքրքիր հարցը` եթե դրամն արժեւորվում է, ապա ինչո՞ւ ներմուծվող ապրանքների գները մեր խանութներում չեն իջնում:

Սա է այն հարցը, որը չափազանց տրամաբանական է, սակայն դրան տրամաբանական ու սպառիչ պատասխան ոչ մի իշխանավոր չի տվել: Իսկ պատճառը պարզից էլ պարզ է. Հայաստանում տնտեսությունն ազատական չէ, եւ գոյություն չունի մրցակցություն: Այլ տրամաբանական, եթե կուզեք՝ ճշմարիտ պատասխան այս հարցը չունի: Եւ դա պարզից էլ պարզ է: Խնդիրն այն է, որ Հայաստան ներմուծվող ապրանքների գները դոլարով կամ եվրոյով արտահայտված չեն փոխվել, բացառությամբ մի քանիսի: Համենայնդեպս մաքսային ծառայություն ներկայացվող ինվոյսներում որեւէ էական փոփոխություն չի արձանագրվել: Փոփոխություն չեն կրել նաեւ դրանց գները՝ դրամով արտահայտված: Սակայն անցած 8-9 ամիսներին դրամն արժեւորվել է մոտ 20 տոկոսով:

Այլ կերպ ասած, ներկրողների համար իրենց վաճառած ապրանքի ինքնարժեքն իջել է 20 տոկոսով, իսկ վաճառքի գինը մնացել է նույնը: Տնտեսագիտության դասական օրենքներով, եթե արտադրողը կամ ներմուծողը ստանում է 20 տոկոսի ինքնարժեքի նվազում, ապա, համապատասխանաբար, պետք է իջեցնի նաեւ վաճառքի գինը, որովհետեւ այդպես չվարվելու դեպքում նրա մրցակիցը, որն իր ապրանքի վաճառքի գինը կիջեցնի, կստանա առավելություն: Ոչ ոք, երբեք, ոչ մի պարագայում չի կարող հերքել այս կանոնը, որովհետեւ սա է դրված ազատական տնտեսության հիմքում: Հերքելու փորձեր եղել են. արդյունքում ստեղծվել են պլանային տնտեսությամբ սոցիալիստական երկրներ, որոնց աղմկալի տապալմանը մենք շատերս ականատես ենք եղել: Սակայն Հայաստանի ներկայիս տնտեսությունը նույնիսկ սոցիալիստական-պլանային չէ:

Մեր տնտեսության բովանդակային անունը դեռ չեն մտածել, սակայն կարելի է համոզված պնդել, որ սա վատագույն տարբերակներից մեկն է. երբ հայտարարվում է, թե տնտեսությունն ազատական է, սակայն իրականում գործ ունենք մի անճոռնի, դեգրադացված տնտեսահարաբերությունների հետ, որտեղ գործում են խաղի միջնադարյան կանոններ, եթե դրանք էլ, իհարկե, գործում են: Հիմա բերենք մի քանի տվյալներ: Հայաստան ներմուծված ապրանքների ընդհանուր արժեքը, ըստ պաշտոնական վիճակագրության, 2004 թվականի ընթացքում կազմել է մեկ միլիարդ 351 միլիոն դոլար: Ներմուծված ապրանքները վաճառվել են Հայաստանում դրամով: Ինչ խոսք, չի կարելի պնդել, թե ներկրված ամբողջ այդ ծավալի իրացումը լրացուցիչ, չնախատեսված եկամուտներ է ապահովել ներկրողներին:

Սակայն, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, ներկրված այս ծավալների իրացումը ապահովել է մոտ 15 տոկոս լրացուցիչ շահույթ: Այսինքն, գործ ունենք սարսափազդու թվերի հետ` 200-250 մլն դոլար լրացուցիչ շահույթի հետ: Իսկ այդ գումարները վճարել ենք մենք` սպառողներս: Օրինակ, դժվար է ենթադրել, որ եթե շաքարավազի ներմուծմամբ զբաղվեր ոչ թե մեկ ներկրող, այլ դրանք մի քանիսը լինեին, ապա շաքարավազի գինը դոլարի արժեզրկմանը զուգահեռ չէր էժանանա: Կամ՝ եթե ցորենի ներկրողները ոչ թե իրար հետ համերաշխ համաձայնության մեջ լինեին, այլ մրցեին իրար հետ, ապա հացի գինը չէր իջնի, նույնը՝ մյուս ապրանքների առումով:

Հիմա շարունակե՞նք պնդել, թե Հայաստանում ազատական տնտեսություն կա, մրցակցություն կա: Եւ ընդհանրապես, տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում դրամի արժեւորումը ոչ թե իրականանում է, այլ իրականացվում է: Իրականցվում է, որպեսզի մարդկանց որոշակի խումբ լրացուցիչ եկամուտներ ստանա: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ինչու, երբ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվում էր, գները բարձրանում էին, իսկ երբ դրամը դոլարի նկատմամբ արժեւորվում է, գները չեն իջնում: Ավելին, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, գները մի բան էլ աճել են` 2,3 տոկոսով:

Հայկ Գեւորգյան

Տպել
1322 դիտում

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)