Ոչինչ չի փոխվում. ամբաստանյալը լալիս է, դատավորները՝ ծիծաղում

25/04/2018 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 23-ի համարում

Բռնաբարության եւ սպանության համար 15 տարի ազատազրկման դատապարտված, 5,5 տարի նստելուց հետո արդարացված Արմեն Պողոսյանի պատմությունը «գործ սարքողների» համար դաս չի եղել. այժմ ճիշտ նույն մեթոդներով դատում են վարդենիսցի Նարինե ու Բագրատ Նալբանդյաններին: Նրանց մեղադրում են իրենց աղջկա դասընկերուհուն՝ 15-ամյա Սյուզան Սարգսյանին սպանելու մեջ: Անցած տարվա մայիսի 30-ին Սյուզանը, դուրս գալով քրոջ տնից, անհետացել էր: Հունիսի 8-ին նրա դիակը գտել էին Նալբանդյանների տան մոտակայքում գտնվող մազութի հորում: Նույն օրը ոստիկանություն էին տարել 2-րդ կարգի հաշմանդամ Բագրատ Նալբանդյանին եւ ոստիկաններին զազրախոսելու համար վարչական կալանքի վերցրել (օրենքն արգելում է հաշմանդամներին վարչական կալանքի ենթարկելը):

Շուրջ մեկ ամիս նրան ոստիկանությունում պահելուց հետո բաժին էին բերել նաեւ նրա կնոջը՝ 3 երեխայի մայր Նարինե Նալբանդյանին: Դատական երկու ատյաններում ընթացած դատավարության ժամանակ ամուսինները մանրակրկիտ պատմել են, թե ովքեր եւ ինչպես էին իրենց խոշտանգում: Կտտանքներին չեն դիմացել միայն այն ժամանակ, երբ ոստիկանություն են բերել նաեւ նրանց 15-ամյա աղջկան՝ Արեւիկին, որին ծեծել են եւ Վարդենիսի ոստիկանապետ Վիկտոր Հակոբյանը մորը զգուշացրել է. «Ինչ որ քեզ ենք արել, ավելի բեթարն աղջկադ ենք անելու»: Այս սպառնալիքից հետո Նարինե Նալբանդյանը խնդրել-աղերսել է ամուսնուն, որ գրի ինչ ոստիկաններն ուզում են:

Ոստիկանների թելադրանքով գրել են, որ Ս.Սարգսյանը եկել է Նալբանդյանների տուն, տանը միայն Նարինեն է եղել, խոսքի են բռնվել, Սյուզանը Նարինեի աղջկա հասցեին կոպիտ խոսքեր է ասել, ինչից Նարինեն զայրացել է ու ջերմուկի շշով խփել աղջկա գլխին: Վերջինս ուշագնաց է եղել, ապա ամուսինները, կարծելով, որ նա մահացել է, տարել, գցել են մազութի հորը: Այս խոստովանությունը, բնականաբար, նկարահանել են ու կցել գործին (ի դեպ, Արմեն Պողոսյանի խոստովանությունը եւս ժամանակին նկարահանել էին): Ամիսներ շարունակ Նալբանդյանները, նրանց հարազատները բողոքներ են հղել տարբեր ատյաններին, գրել են, որ նրանք անմեղ են, խնդրել են՝ պարզել ճշմարտությունը եւ բաց թողնել ամուսիններին, բազում մերժումներ ստանալուց հետո հույսը կապել են դատարանի հետ:

Ինկվիզիցիա դատարանում

Այն, ինչ կատարվում է դատարանում, բառերով նկարագրել անհնար է՝ քար սիրտ պետք է ունենաս, որ Նալբանդյանների խոշտանգումների նկարագրությունները հանգիստ լսես: «Առ Աստված եմ ասում՝ վախեցել եմ, ծեծում էին, ձեռնաշղթաներ էին հագցրել, ջրի մեջ էին պահում, իսկական սպանդ էր: Առաջին անգամ որ ամուսնուս տեսա՝ չճանաչեցի: Հա՛մ ծեծում էին, հա՛մ ահաբեկում, ես եմ խնդրել՝ Բագրատ, գրի՝ վերին ատյանները կպարզեն ճշմարտությունը: Ես 20 տարվա կին եմ, իմ երեխային ապտակած չկամ, ո՞նց կարող էի էդ աղջկան խփեի»,- մղկտում էր Նարինե Նալբանդյանը: Ի՞նչ սրտի տեր պետք է լինես, որ այս մղկտոցին չհավատաս՝ համարես դերասանություն, ստախոսություն: Չէ՞ որ այս գյուղացի, անգրագետ մարդիկ մի բառով իրենց կմատնեին, էլ չենք խոսում, որ իրենց աղջկան տարեկից Սյուզանին սպանողները կհաշտվեին կալանքի ու դատապարտման հետ եւ չէին բողոքի:

Սակայն մեր դատավորները, որպես կանոն, մտորումներ, խղճի խայթ չեն ունենում: Վերաքննիչ դատարանը՝ Եվա Դարբինյան, Արթուր Պողոսյան, Ժորա Հովսեփյան կազմով, որն այժմ քննում է գործը, ոչ միայն սառնասրտորեն լսում է ամբաստանյալներին, այլեւ պարբերաբար ձեռ առնում ողբերգական վիճակում հայտնված Նալբանդյաններին: Ի դեպ՝ առաջին ատյանում այս գործը քննած Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, Նալբանդյանների 14 եւ 9 տարվա ազատազրկման դատավճիռն արձակելուց անմիջապես հետո «պարգեւատրվեց»՝ նրան Վարդենիսից տեղափոխեցին Աջափնյակի դատարան:

Գավառում ընթացած խայտառակ դատավարությունը չենք ուզում համեմատել երեւանյան դատավարության հետ՝ այնտեղ ամբաստանյալների պաշտպանին, հարազատներին պարբերաբար ծեծի էին ենթարկում, Երեւանում գոնե ֆիզիկական բռնություններ չեն կիրառվում, սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում վերաքննիչ դատարանում, անհնար է առանց վրդովմունքի նկարագրել: Դատավորները չեն թաքցնում, որ դատավճիռը պատրաստ է, եւ իրենք ապահովում են արդարադատության ձեւական կողմը: Դատաքննությունն իրականում վերածվել է հավատաքննության՝ ամբաստանյալները կաշվից դուրս գալով՝ փորձում են ապացուցել իրենց անմեղությունը, իսկ դատարանը չի հավատում ամբաստանյալների ասած ոչ մի բառին, ավելին՝ նրանք անընդհատ ժպտում են, երբ անգրագետ, դատարանում առաջին անգամ նման ծանր մեղադրանքով հայտնված ամբաստանյալները չեն կարողանում շարադրել իրենց ասելիքը:

Ասենք՝ երբ խոշտանգումները նկարագրելու համար Նարինե Նալբանդյանն ասաց, որ ինքը պատրաստ էր անգամ Ստալինի մահն իր վրա վերցնել՝ դատավորները միահամուռ զվարճացան. «Ինչի՞, Ստալինին ի՞նչ է եղել՝ նա իր բնական մահով է մահացել»: Մտքի թելը պարբերաբար կորցնող, խոսքի կեսից ողբ անող Նարինե Նալբանդյանը պարբերաբար կրկնում էր. «Չէ, էս հարցը պարզաբանում չի ստանա», ու լալիս, դատավոր Եվա Դարբինյանը հեգնում էր նրան. «Հիմա մի լացի, երբ կասենք՝ էն ժամանակ կլացես»: Ցուցմունքից հաճախ շեղվող, լացն ու աղաչանքն իրար խառնած Նարինե Նալբանդյանը դիմում էր Եվա Դարբինյանին. «Որպես մայր ինձ խղճացեք», վերջինս գեստապոյականի նման պատասխանում էր. «Մեկ վայրկյան կարող ե՞ս բերանդ կոճկել, էս ի՞նչ անզուսպ կին է՝ բոլորի հետ խոսում է»:

Հետաքրքիր կլիներ տեսնել այս նույն դատավորների պահվածքը, երբ իրենց վրա նման ծանր հոդված դնեին ու անմեղ տեղը դատեին: Ի դեպ՝ երբ ամբաստանյալը նման զուգահեռ անցկացնելու փորձ արեց՝ մեղադրողին ասելով, որ կարող է ձեր հարազատներն էլ նման վիճակում հայտնվեն, քիչ մնաց նրա վրա նոր հոդված դնեին, վրդովված մեղադրողը՝ Ավագ Ավագյանը, բղավում էր. «Զուգահեռները տար քո հարազատներիդ վրա անցկացրա, ո՞վ ա քեզ իրավունք տվել համեմատվես»: Տվյալ դեպքում անզոր էր նաեւ ամբաստանյալների պաշտպան Սեդա Սաֆարյանը, քանի որ նրա յուրաքանչյուր միջամտություն հունից հանում էր դատարանին, եւ նրան անընդհատ դիտողություն էին անում՝ «ոչ պարկեշտ պահվածքի ու դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար»:

Ապացույցներ կա՛մ չկան, կա՛մ կեղծվել են

Այս գործը սարքվել է Գեղարքունիքի դատախազությունում: Գործի դատական ելքով շահագրգռված է հատկապես Գեղարքունիքի մարզի դատախազ Ալբերտ Մարգարյանը, որը արդարադատության խորհրդի անդամ է, սակայն որի դեմ մենք բազում բողոքներ ենք ստանում, այս պահին նրա նկատմամբ քրգործ հարուցելու դիմում է քննվում Կենտրոնի դատարանում: Փորձենք վերլուծել գործում առկա ապացույցները: Թիվ մեկ ապացույցը կամ ապացույցների թագուհին ամուսինների ինքնախոստովանական ցուցմունքն է: Սակայն դատախազությունը փորձել է այլ ապացույցներ էլ ստեղծել՝ 17 փորձաքննություն է նշանակվել, որից երկուսի պատասխանը դարձել է այն սուրը, որը մեղադրողները շարունակ ճոճում են դատարանում:

Մեկն այն լարն է, որով կապված են եղել Սյուզանի ձեռքերը. փորձագետը, համեմատելով Նալբանդյանների տնից առգրաված լարերն աղջկա ձեռքերի լարի հետ, գտել է, որ դրանք մեկ ամբողջություն են կազմել եւ կտրվել են Նալբանդյանների մկրատով: Բագրատ Նալբանդյանն այս առիթով ասաց, որ իրենց տան լարերը բարակ էին՝ հեռախոսի, ռադիոյի, էլեկտրական, իսկ աղջկա ձեռքերին հատուկ լար էր, բացի այդ. «Ես լարը պլասկագուպցիով կկտրեի, ինչի՞ էի մկրատով կտրում»,- առարկեց ամբաստանյալը: Անշուշտ, Արմեն Պողոսյանի գործից հետո, երբ փորձագետը ամբաստանյալի մազը վերցրել դրել էր սպանված աղջկա վրա ու արձանագրել, որ զորեղ ապացույց է հայտնաբերել՝ արհեստական ապացույցներ ստեղծելու փաստի վրա, այլեւս չենք զարմանում:

Հաջորդ ապացույցը. մոտ 10 օր մազութի հորում մնացած աղջկա տաբատի վրա փորձագետը մանրաթել է հայտնաբերել, որոնց պատկանելությունը Նալբանդյանների գորգին փորձագետը չի բացառել: Այս ապացույցն առնվազն ծիծաղելի է, քանի որ, ըստ մեղադրականի, աղջիկը չի հասել տան այն հատվածին, որտեղ եղել է գորգը: Մեղադրողի մյուս փաստարկներն էլ ավելի զորեղ չեն՝ Ն.Նալբանդյանն աղջկա դիակի հայտնաբերման օրը գորգ է լվացել կամ գնալով սպանվածի տուն՝ ցավակցելու, ասել է, որ էսինչն ասում է, որ տեսել են Սյուզանին կարմիր «Նիվա» նստելուց: Սրան էլ Ն.Նալբանդյանը պատասխանեց, թե՝ «էդ իմ թերությունն է՝ հետաքրքրասեր եմ, ինձ ու ինձ Կոմս-Մոնտե Քրիստո եմ խաղացել, բայց «Նիվայի» մասին խոսակցություններ եղել են»:

Ինչ վերաբերում է պաշտպանական փաստարկներին, ապա դրանք ավելի համոզիչ են՝ մեկուսարան ընդունված Նարինե Նալբանդյանի վնասվածքները գրավոր արձանագրվել են, նրա աղջկան՝ Արեւիկին, Հանրապետական հիվանդանոցում բուժօգնություն են ցույց տվել: Նրանք հարյուրավոր բողոքներ են հղել տարբեր ատյանների եւ հենց նախաքննության ընթացքում պատմել, թե ինչպես են ցուցմունք տվել: Գործի նյութերից էլ է երեւում, որ նախաքննության մարմինը տարբեր վարկածների վրա է աշխատել. փորձել է որեւէ կերպ գործը կպցնել Նալբանդյաններին՝ սկզբում իբր մայրն ու աղջիկն են արել, հետո՝ հայրն է հայտնվել: Ընդ որում, երբ առաջին անգամ առերեսում են արել Նարինեի ու Բագրատի միջեւ, վերջինս կտրականապես հրաժարվել է կնոջ ասածներն ընդունել, անգամ զարմացել է.

«Գժվել ե՞ս, այ կնիկ», չանցած մի քանի ժամ՝ ընդունել է մեղքը: Կեսգիշերին դիակը մինչեւ մազութի հորը՝ նոր ցանած կարտոֆիլի դաշտի միջով տանելու պատմությունն էլ է կասկածելի, հեչ որ չէ՝ գյուղի շներն այնքան կհաչեին, որ ողջ գյուղը ոտի կհանեին: Բացի այդ՝ Ն.Նալբանդյանն ինչպե՞ս կարող էր իմանալ, որ Սյուզանին իրենց տուն մտնելիս ոչ ոք չի տեսել կամ իրենց վեճի ձայները չեն լսել, ի՞նչ հույսով էր նա ռիսկի դիմում եւ աղջկա մարմինն ուղիղ 10 ժամ պահում իր տանը, որ գիշերվա ժամը 4-ին ամուսնու հետ տանի գցի հորը:

Ընդ որում, դիակի փորձաքննությունը ցույց է տվել, որ մազութի հորը գցելիս նա ողջ է եղել, իսկ մահը վրա է հասել դիակը գտնելուց առնվազն 3-4 օր առաջ, այսինքն՝ աղջկա մարմինը մազութի հորն են գցել ոչ թե մայիսի 30-ին, այլ մի քանի օր հետո: Վնասվածքների քանակն ու ձեւն էլ չի համընկնում մեղադրականին, ըստ փորձագետի, 7 հարված է հասցվել, իսկ մեղադրականում մի ջերմուկի շիշ է ու 1-2 հարված: Պակաս կասկածելի չի նաեւ այն, որ դատավճիռը դատախազությունը չի բողոքարկել, փաստորեն, մանկահասակ աղջկա դաժան սպանության համար 14 տարվա ազատազրկումը նրանց բավարարել է:

Արմինե Օհանյան

Տպել
1294 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին