Ուկրաինայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

Ուկրաինայի բոլոր խոշոր հայկական համայնքներում նշել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիմնական միջոցառումներն ավանդաբար անցկացվել են Կիեւում:

AnalitikaUA.net-ի հաղորդմամբ՝ հիշատակի միջոցառումները սկսվել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանի կողմից հայկական խաչքարի մոտ զոհերի հիշատակին նվիրված պատարագով:

Այնուհետ մայրաքաղաքի կենտրոնից հայկական դրոշով երթ է մեկնարկել:

Դրանից հետո Բարեկամության կամարի մոտ ներկայացվել է «Այսպես, դա ցեղասպանություն է» անվանումով ֆոտոցուցահանդես եւ ակցիաներն ավարտվել են ֆլեշմոբով եւ օդապարիկի եւ 1000 փուչիկի արձակմամբ:

Նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքի խոշորագույն համալսարաններից մեկի` Կիեւի միջազգային համալսարանում անցավ Ուկրաինայի հայերի միության պատմա-մշակութային հանձնաժողովի նախագահ Դավիթ Դավթյանի դասախոսությունը `Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թեմայով:

Ապրիլի 22-ին, Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոյ քաղաքում տեղի ունեցավ հայ ժողովրդի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծումը:

Հիշեցնենք նաեւ, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ` երկու տարվա ընթացքում երկրի տարբեր մարզերում տեղադրվել է ավելի քան 10 խաչքար: Եւս 10 խաչքար արդեն Ուկրաինայում են, եւ սկսվել է տարբեր քաղաքներում տեղադրման գործընթացը:

Ինչպես հաղորդում է Ուկրաինայի հայերի միության մամլո ծառայությունը, մեկ ամսվա ընթացքում Ուկրաինայում ակտիվորեն ակտիվացել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Երկրի խոշոր քաղաքներում մեծ թվով վահանակներ տեղադրվեցին, հեռուստաալիքներում ՈւՀՄ-ի սոցիալական տեսանյութը հեռարձակվեց: 

Տպել
1498 դիտում

Նոր-Հաճնի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 77-ամյա կնոջ եւ նրա 4 թոռների դիերը․ նրանք թունավորվել են շմոլ գազից

Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

Կիևում ձերբակալվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանին

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Կարեն Զադոյանը դադարեցրել է Հանրային խորհրդին անդամակցությունը

ԿԳՄՍՆ մասնագետներն այցելել են օրերս ավերված՝ 16-17 դարերի գինու հնձանի տարածք

Արթուր Բաղդասարյանի կողմից գույքի ապօրինի օտարման մասին հաղորդման հիման վրա ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Բակո Սահակյանն ընդունել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը

«Ջոքերը» համաշխարհային վարձույթում գրեթե 1 միլիարդ դոլար է հավաքել

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները գողություն են կատարել Երեւան ժամանած ՌԴ քաղաքացուց

Թուրքիան, չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, կօգտագործի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը

Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը ցերեկները կնվազի 2-4 աստիճանով

Գյումրիում պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել

Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանն սկսել է հանդիպումների շարքը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալը տեխնիկական հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցներին

Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը եւ մահացել