Մոլախոտ է վերացրել. հայհոյանքներից «հուզվել» է ու սպանել

24/04/2018 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի ապրիլի 21-ի համարում

2004 թվի դեկտեմբերի 17-ին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում կատարված սպանությունն այլ բառով, քան ողբերգություն, հնարավոր չէ անվանել: Սակայն առավել ողբերգական են սպանությանը հաջորդած դեպքերը եւ օրենքի պահապանների գործողությունները: Հովհաննիսյանների եւ Լալայանների ընտանիքների միջեւ 30 տարվա բարեկամություն-ընկերություն է եղել: Սակայն անցած տարի Սենիկ Հովհաննիսյանի ու Գագիկ Լալայանի միջեւ հակասություններ են առաջացել: Եթե բաց թողնենք մեղադրականի սրտաճմլիկ պատմությունները ամբաստանյալ Գ.Լալայանի հումանիստական վարքագծի՝ սպանված Ս.Հովհաննիսյանին հովանավորելու մասին, ապա տակը կմնա այն, որ Լալայանն իր տան դռան ապակին կոտրելու մեջ կասկածել է Ս.Հովհաննիսյանին եւ դիմել է ոստիկանություն:

Պարզվել է, որ Հովհաննիսյանն այդ ամենի հետ կապ չունի, սակայն վերջինս վիրավորվել է, որ իրեն կասկածում են: Սկսվել են փոխադարձ մեղադրանքները եւ մի օր էլ՝ դեկտեմբերի 17-ին, Սենիկ Հովհաննիսյանն ուշ երեկոյան թեթեւ հագնված դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել: Մեկ շաբաթվա որոնումներից հետո հարազատները դիմել են ոստիկանություն, պատմել Լալայանի հետ հակասությունների մասին: Ոստիկանություն բերված Գ.Լալայանը խոստովանել է, որ ինքն է սպանել Սենիկին եւ տարել, ցույց է տվել դիակի տեղը: Ըստ նախաքննական մարմնի, դեպքի օրը տուժողը պահանջել է, որ գնան խոսելու եւ նստել է Լալայանի մեքենան, որի մեջ են եղել նաեւ վերջինիս ընկերները՝ Արթուր Կարապետյանը եւ Կորյուն Հովհաննիսյանը:

Ապա Հովհաննիսյանը հայհոյել է Լալայանին, մեքենան կանգնեցրել են ու սկսել են կռվել, «Կ.Հովհաննիսյանն ու Ա.Կարապետյանը բաժանել են նրանց՝ փորձելով կանխել կռիվը»: Հովհաննիսյանը շարունակել է հայհոյել եւ Լալայանը չդիմանալով՝ մեքենայից վերցրել է իր որսորդական հրացանը ու տեղում սպանել Սենիկին: Դիակն ընկերներով տարել, գցել են մի փոսի մեջ ու վերադարձել տուն: Արարատի մարզի դատախազությունը Գ.Լալայանին մեղադրանք է առաջադրել 104 հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, իսկ մյուս 2 հանցակիցներին 334՝ հանցագործության պարտակում հոդվածներով: Եթե հիշում եք՝ այս մարզի դատախազի՝ Գ.Լալայանի մեղադրանքը հաստատած Սուրեն Պարսամյանի որդու սպանության գործում ժամանակին ճիշտ հակառակն արեցին՝ մեղադրանք առաջադրվեց կռվին մասնակցած բոլոր 5 երիտասարդներին՝ չնայած Պարսամյանի որդին մահացել էր մեկի հարվածից:

Այսինքն՝ երբ սպանվողը դատախազի որդի չէ, մոտեցումները կտրուկ փոխվում են: Այժմ դառնանք Քաղցրաշենի դեպքին՝ ֆիզիկապես բավական թույլ Լալայանը չէր կարող մեն-մենակ սպանել 37-ամյա, իրենից ֆիզիկապես ուժեղ Ս.Հովհաննիսյանին, մանավանդ որ, ըստ դատաբժշկական փորձաքննության, մինչ մահը Հովհաննիսյանը բազմաթիվ այլ վնասվածքներ է ստացել՝ կոտրել են ծնոտը, վնասել աչքը, վնասվածքներ կան ոտքերին: Սակայն նախաքննական մարմինը գտել է, որ այդ բոլորը Գ.Լալայանը մենակ է պատճառել. եռօրյա ձերբակալությունից հետո 2 մեղադրյալներին՝ Հովհաննիսյանին եւ Կարապետյանին, ստորագրությամբ ազատ են արձակել ու պարտակման հոդված դրել: Մնացել է Լալայանի հարցը՝ դա էլ թողել են դատարանը լուծի:

Երեկվա դատական նիստից հասկացվեց, որ այդ հարցի լուծումն էլ է գտնվել՝ նախորդ նիստում ամբաստանյալի պաշտպանը միջնորդել էր դատահոգեբանական փորձաքննության ենթարկել իր պաշտպանյալ Լալայանին, քանի որ նա տուժողի հայհոյանքներից ընկել է աֆեկտի մեջ եւ սպանությունն իրականացրել է հոգեկան խիստ հուզումի վիճակում: Եթե փորձագետը դրական պատասխան տա, մեղադրանքը 104-ից մեխանիկորեն կդառնա 105 հոդված: 104-ով նախատեսված է 6-12 տարվա ազատազրկում, 105-ով՝ առավելագույնը 4 տարվա: Ամենազարմանալին այն է, որ այս միջնորդությանը դեմ չի եղել անգամ մեղադրողը, ինչը, փաստորեն, կարելի է գնահատել որպես մեղադրանքից հրաժարում՝ չէ՞ որ իրենց կազմած մեղադրականում Գ.Լալայանին առաջադրվել է դիտավորյալ սպանության մեղադրանք, վերջինիս հոգեկան վիճակը կասկածի տակ չի դրվել, չի ստուգվել եւ աֆեկտի մասին ոչ մի խոսք չկա:

Վերջապես՝ ի՞նչ հոգեկան հուզումի մասին է խոսքը, երբ անգամ կիսատ-պռատ մեղադրականով արձանագրված է, որ հանցագործը զրուցելու գնացել է զենքով, 3 անգամ կրակել է իր զոհի վրա, ապա դիակը մտցրել մեքենայի բեռնախցիկը եւ տարել սարերը, գցել փոսի մեջ, ծածկել թիթեղներով, վերադառնալով՝ լվացել մեքենան: Բացի այդ՝ դատարանում ամբաստանյալը ոչ թե զղջացել է կատարածի համար, այլ հպարտորեն հայտարարել. «Մոլախոտ եմ վերացրել»: Թվում է՝ նման չհիմնավորված միջնորդությունը դատարանը պետք է անվարան մերժեր, սակայն որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ լսեցինք, որ միջնորդությունը բավարարվում է՝ նշանակվում է համալիր դատահոգեբուժական փորձաքննություն, որն իրականացվելու է նարկոլոգիական դիսպանսերում՝ հոգեբան Էլդա Գրինի մասնակցությամբ:

Հոգեբանները պետք է պատասխանեն՝ արդյո՞ք արարքի պահին Լալայանը գտնվել է աֆեկտի վիճակում, նա կարո՞ղ էր այդ պահին հաշիվ տալ իր գործողությունների համար: Մեզ առավել զարմացրեց այն, որ դատավարությունը դեռ չավարտած՝ դատավորը միջնորդության վերաբերյալ որոշման տեսքով, փաստորեն, դատավճիռ էր արձակում. որոշման սկզբում նա մանրամասն շարադրել էր գործի՝ իր կողմից պարզված հանգամանքները, ինչը սովորաբար արվում է դատական վերջնական ակտի մեջ: Սա արդեն դատավորին բացարկ հայտնելու լուրջ հիմք է:

Արմինե Օհանյան

Տպել
2036 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն