Դասագրքային թավշյա հեղափոխություն. սա թե՛ իշխանության եւ թե ընդդիմության շնորհքն է

Երեւանի Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին տեղի ունեցած հանրահավաքը վերածվեց տոնախմբության: Ու դրան նպաստեց նաեւ այն, որ այդ օրը իրադարձությունները չափազանց արագ զարգացան: Նախ առավոտյան ազատ արձակվեցին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը, իսկ շատ շուտով նաեւ հրաժարական ներկայացրեց Սերժ Սարգսյանը:

Ու այս ամենը՝ չնայած նրան, որ իշխանության քայլերը մինչ այդ բոլորովին չէին ակնարկում, որ դեպքերը նման զարգացումներ կստանային: Առավոտյան դեռ ոստիկանությունը անհնազանդության գործողությունների մասնակիցների դեմ գործողություններ էր անում: Խոչընդոտում էր փողոցները փակող երիտասարդներին, հարձակվում ու ուժ կիրառում նրանց նկատմամբ: Բժշկական համալսարանի մոտ դասադուլ ու ցույց անող ուսանողների նկատմամբ առանձնապես դաժան էին վարվել: Թվով ութ ոստիկաններ նույնիսկ հարձակվել ու ծեծի էին ենթարկել ուսանողներին միացած դասախոսներից մեկին, ջարդել ծնոտը:

Դրան զուգահեռ առավոտյան լուրեր արտահոսեցին, որ ձերբակալված պատգամավորներին մանդատներից զրկելուն նվիրված ԱԺ արտահերթ նիստը պետք է տեղի ունենար ժամը 15-ին: Այդպես նախատեսված է եղել: Իհարկե, ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը չէր հաստատել դա, մեր թղթակցի հետ զրույցում ասելով՝ «Ես չունեմ այդպիսի տեղեկություն, իսկ արտահերթ նիստի մասին մամուլին եւ հանրությանը նախապես հայտնում ենք»: Բայց խոսքը այդպիսի նիստ այդ ժամին անելու քաղաքական որոշման մասին է, որը թերեւս այդպես էլ պաշտոնական փաստաթուղթ չդարձավ:

Կեսօրին մոտ նախագահական նստավայրում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին Սերժ Սարգսյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։ Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ  ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ կանչվի երեք պատգամավորների կալանքի միջնորդությունը։ Հենց այդ պահից սկսած ամեն ինչ կտրուկ փոխվեց՝ ժամանակ անց հայտնի դարձավ որ նախօրեին ձերբակալված պատգամավորները ազատ են արձակվել եւ ուղեւորվում են դեպի Հանրապետության հրապարակ: Երեւանի փողոցներում ոստիկանությունը «ետ քաշվեց», քաղաքը անցավ ցուցարարների տրամադրության տակ:

Շուտով տարածվեց բաղձալի տեղեկությունը՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել: Իհարկե այդ պահին շատ քչերին հետաքրքրեց հրաժարականի տեքստը, քանի որ այն շատ անսպասելի էր: Բայց անսպասելի էր նաեւ հրաժարականի տեքստը: Առանց չարության, առանց քենի, առանց որակումների...: Հավասարակշռված, զուսպ հայտարարություն: «Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին եւ փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող եւ իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին եւ օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,

դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին եւ գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»,- ասված էր հայտարարության մեջ: Այս հայտարարությունը ամբողջությամբ տեղավորվում է թավշյա ու անցնցում հեղափոխության տրամաբանության մեջ:

Երեկոյան հանրահավաքում հարթակից հնչած ելույթները թավշյա հեղափոխության ոգուն ու տառին համապատասխան էին: Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ վենդետաներ չեն լինելու: «ՀՀ-ում երկար տարիներ եղել է ատելության մթնոլորտ, ես ուզում եմ եւս մեկ անգամ մենք արձանագրենք, որ Հայաստանում ատելության մթնոլորտի էջը փակված է, ներքաղաքական ներհասարակական կյանքում ատելության մթնոլորտը պետք է բացառել: եվ ես ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե այս հեղափոխությունը թշնամանք է իրենց նկատմամբ, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր ճամպրուկներն են հավաքում, բոլոր այն գործարարներին, ովքեր անհանգիստ են այս գործընթացի հետ կապված ու մտածում են, թե սկսվելու է վրեժխնդրություն ու մտածում են հեռանալ երկրից, հարգելինե՛րս, մի արեք դա, որովհետեւ վենդետա չի լինելու, ատելություն չի լինելու, ՀՀ-ում այս պահից սկսած հաստատվելու է ազատության, եղբայրության, օրինականության եւ ազգային միասնության մթնոլորտ»,- հայտարարեց Փաշինյանը:

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հայաստանում, անկասկած տեղ կգտնի պատմության եւ քաղաքագիտության դասագրքերում: Սա դասական, թավշյա հեղափոխություն է, որին մասնակից չեն այլ երկրներ ու կասկածելի շահեր: Հեղափոխություն առանց զոհերի ու նվազագույն ներքաղաքական ցնցումների: Եվ արդեն իսկ կարելի է արձանագրել, որ դա թե իշխանության, եւ թե ընդդիմության շնորհքն է: 

Այսօր ապրիլի 24-ն է, եւ ինչպես հայտարարեց Փաշինյանը, եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, ապա այսօրվա միջոցառումները նվիրվելու է ցեղասպանության զոհերի հիշատակին: «Այս հաղթանակով մենք մեր մեծագույն հարգանքի տուրքն ենք մատուցել Ապրիլի 24-ի զոհերի հիշատակին, ցեղասպանությունն այլեւս անցյալ է, որովհետեւ մենք հաղթած, հաղթող ժողովուրդ ենք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ ասաց, որ ժամը 15-ին Հանրապետության հրապարակից երթով շարժվելու են դեպի Ծիծեռնակաբերդ:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 24-ի համարում:

Տպել
7556 դիտում

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա