Իմ կյանքը դրված է ՀՀ-ի ազատության համար մղվող պայքարի զոհասեղանին. Փաշինյան. թարմացվող

19:05- Արմեն Սարգսյանն ինչ-որ բան է խոսում Նիկոլ աշինյանի հետ:

19:03- Արմեն Սարգսյանն արձագանքեց Նիկոլ աշինյանի հրավերին եւ եկավ Հանրապետության հրապարակ:

18:31- Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու մասին:

«Դա զավեշտալի մեղադրանք է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ պահանջում է ազատ արձակել Արմեն Գրիգորյանին:

18:29- «Քիչ առաջ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել եւ ասել, որ ներքաղաքական իրավիճակի հետ կապված պատրաստ է հանդիպել ինձ, ես 19:00-ին Արմեն Սարգսյանին սպասում եմ Հանրապետության հրապարակում, եթե նա հանունճգնաժամի հաղթահարման պատրաստ է ինձ հանդիպպել, ես այս ժողովրդի ներկայությամբ նրան կընդունեմ, եւ մենք կխոսենք»,- ասաց Նիկոլ Փաշինյան:

18:27- Կռավարության շենքն այս պահին:

18:26- Արագածոտնի մարզից բնակիչները եկել են Երեւան՝ մասնակցելու հանրահավաքին:

17:59- «Մեր գործողությունները լիազորված ենժողովրդի կողմից: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին:

Հանրապետությա հրապարակում նա ոստիկաններին ասաց, որ եթե իրեն բերման ենթարկելու ապօրինի հրաման լինի, չենթարկվեն: Նա նաեւ հորդորեց ոստիկաններին հեռանալ մարդկանց միջից, եւ նրանք գնացի այլ վայր:

17:56- Լարված իրավիճակ է Տափերականում: Բազմաթիվ քաղաքացիներըճանապարհին են:

17:37- Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը Հանրապետության հրապարակում է:

16:53- Առաքել Մովսիսյանի մարդիկ բեռնատարի մի վարորդի ուժով հանել են ու տարել ինչ-որ շինություն:

16:52- ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը իր մարդկանց հրամայում է բեռնատարներով փակել Էջմիածին-Երեւան հատվածի ճանապարհը: Էջմիածնից բազմաթիվ ցուցարարներ են գալիս ոտքով ու մեքենայով, որպեսզի միանան Նիկոլ Փաշինյանին: Տեղում ոստիկաններ կան, որոնք չեն փորձում բացելլ ճանապարհը, միայն հետեւում են:

16:49- Քիչ առաջ Երեւանի Մաշտոցի պողոտա-Թումանյան հատվածից Սիլվա անունով մի կնոջ բերման ենթարկեցին: Նա մեքենան կանգնեցրել էր ու հրաժարվում էր շարժվել: Ոստիկանները սկսեցին ճոճել մեքենան, հետո նա դուրս եկավ ու քիչ անց ոստիկանները նրան բերման ենթարկեցին: Այդ մեքենայի ողեւորդները նշում էին, որ մեքենայում, որը ոստիկանները ճոճում էին, հղի կին կար:

16:44- ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորդորով նրա մարդիկ բեռնատարներով փակում են ճանապարհը: Ոստիկանները դա տեսնում են ու ոչինչ չեն անում: Մյուս կողմից մեծ երթ է գալիս, որն ուղղվում է դեպի Երեւան՝ միանալու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

16:25- Մաշտոցի պողոտայ-Թումանյան հատվածում լարված վիճակում է: Քաղաքցու բերման ենթարկեցին:

15:34- Մաշտոցի պողոտա-Պուշկին հատվածում վահաններով զինված ոստիկաններ եկան:

15:31- Մաշտոցի պողոտա-Պուշկին հատվածում բազմաթիվ քաղաքացիներ հետիոտնի կանաչ լույսի ժամանակ դանդաղ անցնում են փողոցը՝փակելով ճանապարհը: Երբ վառվում է կարմիր լույսը, մեքենաները հավանաբար դիտավորյալ դանդաղ են վարում մեքենաները՝ նույնպեսխոչընդոտելով երթեւեկությունը:

15:26- Մյասնիկյան պողոտան կաթվածահար է:

15:08- Մաշտոցի պողոտա-Պուշկին խաչմերուկի հատվածում լարված իրավիճակ է: Մարդիկ պարբերաբար փակում են ճանապարհը:

14:50- Արտաշատում քաղաքացիական հագուստով անձիք ոստիկանի ներկայությամբ հարվածեցին ազատության լրագրողին:

14:44- Արարտում էվակուացրեցին մեքենան, որի մեջ Նոր կյանքի գյուղապետն էր:

14:43- Էջմիածնից մի քանի հազար մարդ ու հարյուրավոր մեքենաներով՝ ազդանշաններով շարժվում են դեպի Երեւան:

14:34- Արտաշատում ոստիկաններն ավտոերթը կանգնեցրել են: Լրված իրավիճակ է: Ոստիկանները փորձում են էվակուացնել մեքենաներից մեկը: Մեքենայում Նոր կյանքի գյուղապետն է:

14:19- Երեւանում բազմաթիվ ցուցարարներ Ֆրանսիայի հրապարակում են: Ոստիկանները նստեցին իրենց ավտոբուսներ:

14:09- Արտաշատում առանց պետհամարանիշի մի մեքենայից եկրաթյա իրեր են նետել այ մեքենայի վրա, որի մեջ եղել է Նոր կյանքի գյուղապետ Գարի Սարգսյանը, այլ բնակիչների հետ ավտոերթ էր իրականացնում դեպի Երեւան: Գա տեղի է ունեցելոստիկանների ներկայությամբ: Ոստիկանները կանգնեցրել են երթը:

Տեղում կան նաեւ որոշ քաղաքացիներ, որոնք պաշտպանում են Սերժ Սագրսյանին:

13:52- Փողոցներից մեկում կարմիրբերետավորները հարվածոմ էին մեքենային, մեջից հանեցին քաղաքացուն ու բերման ենթարկեցին:

13:16- Երթը շարունակվում է Վազգեն Սարգսյան փողոցով:

13:44- Մալաթիա տոնավաճառից սկսված երթը հասավ Հանրապետության հրապարակ:

13:38- Երեւանում Մալաթիա տոնավաճառից սկսված երթը հասնում է Հանրապետության հրապարակ:

13:17- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դիմում է Սփյուռքի ավանդական կուսակցություններին, որպեսզի Սերժ Սարգսյանին բացատրեն՝ անի այդ բանը: Նա միաժամանակ նշել է, որ մտավախություն չունի իր եւ ընտանիքի անդամների անվտանգության համար:

«Ես եւ իմ ընտանիքը եղել ենք հանուն Հայաստանի ազատության եւ օրինականության համար մղվող պայքարի մեջ: 10 տարի առաջ եմ հայտարարել, որ իմ կյանքը դրված է հանուն Հայաստանի ազատության մղվող պայքարի զոհասեղանին: Ես ոչ մի մտավախություն չունեմ: Եթե որեւէ մեկը կարծում է, որ կարող է այդ գործոնով կանգնեցնել ինձ, ապա լավ չի ճանաչում ինձ եւ իմ ընտանիքին»,- ասա նա:

13:08- Հարցին, թե Սերժ Սարգսյանի ասած անդառնալի կորուստներ անվան տակ ի՞նչ կա թաքնված, Փաշինյանն ասաց.

«Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Նա չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում: Ես ԱԱԾ պետ Կուտոյանին ասում եմ, որ զեկուցի իրավիճակը Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանի վերլուծական կենտրոններին եղբայրաբար խնդրում եմ, որ գնան խմբով Սերժ Սարգսյանին զեկուցեն ստեղծված իրավիճակը: Պետք է նրան ասել, որ նա ՀՀ-ում կորցրել է իշխանությունը եւ պետք չէ այդ կորսված իշխանության համար պայքարել՝ վտանգելով ՀՀ-ի եւ Արցախի անվտանգությունը: Սա վերջնագիր չէ, սա քաղաքական պայքար է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 13:03- «Եթե Սերժ Սարգսյանը մտավախություն ունի իր ընտանիքի, երեխաների, թոռների անվտանգության հետ կապված, որ որեւէ մեկը կարող է վատ վերաբերմունքի արժանանա, որ Սերժ Սարգսյանի բարեկամն է, ապա ես երաշխավորում եմ, որ նման բան չի լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ բացառեց, որ Մարտի 1-ը կարող է կրկնվել:

«Ի տարբերություն Մարտի 1-ի այսօր մեզ աջակցում է ամբողջ հայությունը, որը ամեն օր մեծանում է: Ես կոչ եմ անում հանրությանը, որ նամակներով, զանգերով ճնշեն, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա: Ես չեմ հավատում, որ Հայաստանում կա զինվորական կամ ոստիկան, որ կարող է մեր վրա կրակել: Այս իրավիճակը մի համեմատեք որեւէ իրավիճակի հետ: Որեւէ եզր չկա 2008-ի, 2003-ի եւ մյուսների հետ: Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պայքարում է իր արժանապատիվ ապագայի համար»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իշխանության հետ շփվելու համար փակ չէ, բայց մինչեւ այդ պետք է լինի Սերժ Սարգսյանի հրաժարականը:

12:48- Նիկոլ Փաշինյանը խոսելով Սերժ Սարգսյանի երկխոսություն սկսելու մասին, ասաց.

«Պատրաստ ենք քննարկել միայն իր հեռացման պայմանները: Սա երկխոսություն չէ: Ես երեկ ասեցի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովդին լինի անցնցում»:

Լրագրողի դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն ասում է կարող են անդառնալի կորուստներ լինեն, Փաշինյանն ասաց.

«Ես էլ եմ կարծում, որ կարող են անդառնալի կորուստներ լինել, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները: Սա ուլտիմատում չէ, սա բխում է իրավիճակից: Իսկ Սերժ Սարգսյանի ասածը ուլտիմատում չէ՞»,- ասաց նա:

12:39- Երթը շարունակվում է: Նիկոլ Փաշինյանը մասնակիցներին կոչ է անում այն իրականացնել համակարգված, առանց ոստիկաններին վիրավորելու: Այս պահին անհնազանդության գործողություններ են տեղի ունենաում Էջմիածնում, Գյումրիում, Արարատում, Վանաձորում: Քիչ առաջ էլ Սերժ Սարգսյանն է կոչ արել անհապաղ երկխոսություն սկսել: Փաշինյանը դեռ չի մեկնաբանել:

12:23- Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իրեն ձեռբակալելու հարցին ասաց.

«Գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ: Եկեք պատկերացնեք, թե ինչ տեղի կունենա այդ օրը Հայաստանում, դա կլինի հեղափոխության վերջը: Սերժ Սարգսյանը, եթե ուզում է թող փորձի»,- ասաց նա:

Երթն անցնելու է նաեւ ՊՆ-ի մոտով:

Այսօր ժամը 11:00-ից Երեւանի Նոր Նորքից սկսվեցին անհնազանդության գործողություններն ընդդեմ Սերժ Սարգսյանի: Հակաիշխանական խաղաղ գործողությունները շարունակվում էին քաղաքի տարբեր հատվածներում: Աբովյան փողոցում ճանապարհը փակած մեքենային մի խումբ կարմիրբերետավորներ հարվածներ հասցնելով այն մետաղի ջարդոնի վերածեցին:

Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել երթը:

«Ես կոչ եմ անում Երևանի մյուս հատվածներում փակել փողոցներ, խաչմերուկներ, որպեսզի Ոստիկանությունը հնարավորություն չունենա ուժերը կենտրոնացնել: Բոլորդ մոտեցեք այստեղ, որպեսզի բերման ենթարկելու հնարավորություն չունենան, թև թևի մտեք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ոստիկանների գործողությունների:

«Եթե ինձ տանեն, ձերբակալեն, բերման ենթարկեն, ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում փակել ճանապարհները, ոստիկանական բոլոր բաժինները, գերատեսչությունները շրջափակել, դուրս գալ զանգվածային բողոքի ցույցերի և գալ ինձ ազատելու»,-ասաց պատգամավորը:

Նոր Նորքի հինգերորդ զանգվածում Նիկոլ Փաշինյանը ընթերցեց հավաքների մասին օրենքի համապատասխան հոդվածը: 

«Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվա հավաքը նվիրված է այն հարձակումներին, որոնք տեղի են ունեցել ակտիվիստների նկատմամբ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձանց կողմից, նրանք մեքենաներ են ջարդել»,- ասաց նա: 

Տպել
8746 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին