Գիշերը Գյումրիում բազմամարդ քայլերթից եւ ավտոերթից հետո տարօրինակ միջադեպ է եղել

Ապրիլի 20-ի երեկոյան սկսված քայլերթն աննախադեպ մարդաշատ էր: Քայլերթին միացել էր գրեթե ողջ քաղաքը: Քայլերթն աստիճանաբար վերաճեց մեծ ավտոերթի: Ակցիայի մասնակիցները ձայնային ազդանշաններով եւ ամենատարբեր վանկարկումներով շրջեցին քաղաքով եւ վերադարձան Թատերական հրապարակ: Բողոքի ակցիային բազմաթիվ մեծահասակներ են մասնակցել: Նրանց շարքերում նաեւ նախկին պատգամավորներ կային: «Քանի որ մեր գաղափարախոսությունը խաղաղությունն է, դրա համար մենք հիմա իրար ասում ենք բարի գիշեր եւ բոլորս տուն ենք գնում այնպես միաբան, ինչպես միաբան ու խաղաղ անցանք ավտոերթով եւ ոտքով: Վեհափառ Տեր, Դուք միաբանության կոչ եք արել, Գյումրին միաբան է, մենք համաձայն ենք Ձեր ասածի հետ: Հիմա գնում ենք տուն, վաղը ուղիղ ժամը 18-ին Թատերական հրապարակում հանդիպելու որոշմամբ»,-հայտարարեց բողոքի քայլերթի մասնակից Կարեն Պետրոսյանը: Երբ երթի մասնակիցները եւ մեքենաները հեռացել էին տարածքից փողոցում ոստիկանական խմբի մեջ մի միքենա հայտնվեց, որից տարօրինակ ձայներ էին գալիս, մոտավորապես այնպիսի ձայն, ասես շարժիչը չէր միանում: Մի քանի րոպե այդ մեքենան կանգնած մնաց ոստիկանների մոտ, հենց Սայաթ-Նովա փողոցի կենտրոնում, Թատերական հրապարակի դիմաց: Թե ինչ մեքենա էր եւ ինչ էին անում ստիկանները դրա շուրջ, հնարավոր չէր տեսնել նրանց մեծաթիվ լինելու, մթի եւ հեռավորության պատճառով: Հետո վիճաբանության ձայներ լսվեցին եւ, հավանաբար նույն մեքենան մեծ արագությամբ սլացավ առաջ: Ոստիկանության բարձրաստիճան պետերը սկսեցին սեռական բնույթի հայհոյանքներ տեղալ եւ քաշքշել լրագրողներին ու օպերատորներին: Ոտքերը տրորելով հայհոյում էր նաեւ  Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վահրամ Ենգոյանը: Ի՞նչ պատահեց հարցին բավական կոշտ արձագանքեցին ոստիկանները: Հնարավոր եղավ խոսակցություններից հասկանալ, որ մեքենան հարվածել է նրանց, մեկ ոստիկան էլ հիվանդանոցում է: «Գյումրի» բժշկական կենտրոնից էլ տեղեկացանք, որ մեկ ոստիկան է դիմել եւ  ոտքի հետ կապված խնդիր կա: Երբ ոստիկանները մի փոքր հետ քաշվեցին տարածքից կոտրված ապակիներ տեսանք փողոցում: Հարցին, թե սա ինչ ապակի է, որեւէ մեկը չպատասխանեց: Բայց արյուն էր հոսում Գյումրու Ոստիկանության «Կումայրու» բաժնի պետի մատներից: Այնուհետ, շատ անսպասելի, ոստիկանները հայտարարեցին, որ չեն թույլ տալիս նկարահանումները շարունակել, քանի որ այն տարածքը, որտեղ եւ իրենք էին կանգնած, եւ լրագրողներն արդեն  համարվում է դեպքի վայր:  Հարցին, թե ի վերջո ինչ է պատահել Ոստիկանության Գյումրու բաժնի պետը պատասխանեց՝ ոչինչ: Ճշտող հարցին, թե բացառապե՞ս ոչինչ չի պատահել, ոստիկանները պնդեցին՝ բացառապես ոչինչ չի պատահել, հեռացեք տարածքից:

Ի դեպ, ոստիկանները մեղադրեցին ավտոերթի մասնակիցներին՝ ասելով, որ մեքենան իրենք են բերել: Վերջիններս էլ պնդեցին, որ այդ մեքենան, որի մասին խոսում են ոստիկանները, ակցիայի մասնակից չի եղել: Ոստիկանների «Դուք եք բերում այդ տականքներին» արտահայտությունը ստացավ «Տականքներին տականքներն են բերում, եւ լավ գիտեք, ով է բերել» պատասխանը: Տարածքում մնացած ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց, որ այդ մեքենան արդեն երկրորդ օրն է սադրիչ գործողություններ է իրականացնում, անընդհատ բողոքի ակցիայի դուրս եկածներին հետեւում եւ անկանոն վարք է դրսեւորում վարորդը: Գիշերներն էլ Թատերական հրպարակում մեքենան կայանում եւ բարձր երաժշտություն է միացնում:

 

Տպել
11292 դիտում

Էլինա Դանիելյանը` Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահմանի մի հատվածում ջրագիծը վթարվել է, ջուրը լցվում է ճանապարհի վրա (տեսանյութ)

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել է անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել

Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավորապես փակ կլինի

Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում վաղը քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

Տեղի կունենա Երևանի ավագանու նիստը․ ինչ հարցեր են օրակարգում

Շղթայական ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց

ՄԻՊ-ը Վեսա Հակկինենի հետ հանդիպմանն ընդգծել է բռնի տեղահանված անձանց իրավունքների երաշխավորման անհրաժեշտության մասին

Ղազախստանի նախագահը Մատենադարանին է նվիրել Ալմա-Աթիում ծնված էդուարդ Ղազարյանի քանդակներից մեկը

Թուրքիայի և ԱՄՆ-ի օդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել․ օգտագործվել են F-16 կործանիչներ

Վարչապետի որոշմամբ կստեղծվի Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե․ ովքեր են կազմում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը

ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանը կմնա կալանավորված

Լեպսը համերգի ժամանակ վերցրել և շպրտել է իրեն նկարող երկրպագուի հեռախոսը (տեսանյութ)

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում. Խաչատրյան

Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի քննարկման ժամանակ (տեսանյութ)

Մկրտության արարողության մասնակիցները ռեստորանի հարակից տարածքում հայհոյել և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարքագիծ դրսևորած անձը ձերբակալվել է