Որեւէ զարգացում պետք չի բացառել. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Մի քանի օր առաջ ՀՅԴ ԳՄ-ն, անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ ցույցերին, արձանագրել է, որ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են: Միաժամանակ այս քաղաքական կառույցն առաջարկել էր, որ կողմերը երկխոսության նստեն, քննարկեն իրավիճակը: Հիշեցենք, որ նմանատիպ երկխոսությունները, որոնք տեղի են ունեցել մինչեւ այս՝  ընդդիմությանը հասցրել են փակուղի: Սա բնականաբար ՀՅԴ-ին ձեռնտու քայլ է, քանի որ այն իշխանության մաս է կազմում եւ ունի իր իշխանական պորտֆելները:

Միաժամանակ նշենք, որ ՀՅԴ-ի այս հայտարարությանը զուգահեռ Դաշնակցության արեւմտյան հեղինակավոր գործիչ, անվանի բժիշկ Վիգեն Հովսեփյանն, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող հակաիշխանական գործընթացներին, նշել է, որ սա նշանակում է՝ մարդկանց հույսը դեռ մեռած չէ: Նա նշել է, որ յուրաքանչյուրը պետք է նպաստի, որ ծնունդ առած այս շարժումն իր նպատակին ծառայի՝ առանց արյունահեղության:

Թեմայի շուրջ ՀԺ-ն զրուցել է ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ: Վերջինս Վիգեն Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ ասաց.

«Ես չեմ պատրաստվում որեւէ մեկի ֆեյսբուքյան գրառման համար մեկնաբանություն տալ: Դաշնակցությունն առաջնորդվում է իր որոշումներով, եւ Դաշնակցության որոշումների մասին տեսակետներին տեղեկացված եք: Ֆեյսբուքում ամեն օր հազարավոր գրառումներ են հայտնվում: Դաշնակցության մեջ որոշումները եւ տեսակետները հայտնում են մարմինները: Ցանկացած անհատական կարծիք մեկնաբանվելու կարիք չունի»:

- Այս գրառումը եւ ԳՄ-ի տարածած հայտարարության մեջ հակասություն չկա՞:

- Դաշնակցության շարքերում կան հազարավոր անդամներ՝ աշխարհի տարբեր ծայրերում եւ այդ անհատական տեսակետները, որ դուք հիմա հղում եք անում, որին ես առանձնապես ծանոթ չեմ, չեմ էլ կարող մեկնաբանել: Ես չեմ կարող ամեն մի կարծիք ու տեսակետ մեկնաբանել:

- Պարոն Համբարձումյան, երբ ՀՅԴ ԳՄ-ն պաշտոնական հայտարարություն է տարածում եւ դրան հաջորդում է հեղինակավոր կուսակցականի անհատական կարծիքը, որը տարբերվում է կառույցի տեսակետից, սա տարօրինա՞կ չէ: Ինչո՞ւ է այդպես ստացվում:

- Շատ պարզ: Դաշնակցությունն ապակենտրոն կառույց է: Ես լիազորված եմ խոսել ՀՅԴ-ի Հայաստանի  կառույցի անունից: Եթե կա դաշնակցական ընկեր, որը, ինչպես դուք եք ասում, այլ մոտեցում եւ տեսակետ է հայտնել, ապա դա մեր կուսակցական խնդիրն է:

- Պարոն Համբարձումյան, քաղաքական այս գործընթացների շուրջ ՀՅԴ ԳՄ-ի վերջին հաղորդագրությամբ երկխոսության կոչ էր արվում: Մասնավորապես, ՀՅԴ-ում երկխոսությունն ինչպե՞ս են պատկերացնում: Հնարավո՞ր է, որ ի վերջո արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան:

- Որեւէ զարգացում պետք չի բացառել քաղաքականության մեջ, բայց հիմա շատ կարեւոր է բովանդակային առումով օրակարգը հստակեցնել: Մեր տեսակետն այն է, որ ստեղծված իրավիճակից ոչ թե պետք է թուլացած դուրս գալ, այլ բոլոր նախադրյալները կան, որ երկիրը դուրս գա ավելի ուժեղ, եւ որեւէ հիասթափության դուռ չբացվի: Մեր քաղաքացիների պահանջները բարեփոխումներ կատարելու եւ երկրի իրավիճակը փոխելու՝ իրականություն դառնա: Ինչի ջատագովն ենք մենք եւ փորձելու ենք որպես պատասխանատու քաղաքական ուժ քաղաքական օրակարգի շրջանակներում այդ լուծումները գտնել:

- Իշխանությունն այժմ վերահսկու՞մ է տիրող իրավիճակը: Սերժ Սարգսյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իշխանությունը գիտի, թե հանրահավաքներին ովքեր են մասնակցում:

- Ես կարծում եմ, որ Ձեր հարցերը պետք է ուղղեք ճիշտ հասցեատիրոջը: Մենք պատրաստ ենք մեկնաբանել եւ բացատրություններ տրամադրել մեր ասածների եւ արածների համար: Ես չեմ կարող գուշակություններով զբաղվել:

- Բողոքի ակցիաների օջախներ են բռնկվում հանրապետության խոշոր քաղաքներում, սփյուռքում: Արդեն պարզ է, թե մայրաքաղաքում ինչ է տեղի ունենում: Ստեղծված իրավիճակի համատեքստում իշխանություններ ի՞նչ զիջումների պետք է գնան:

- Խոսքը վերաբերվում է ստեղծված իրավիճակից ելք գտնելուն: Մենք կարծում ենք, որ քաղաքական գործընթացները պետք է քաղաքական լուծումներ ստանան: Պայքարի ձեւի, եղանակների տեսանկյունից քաղաքական ուժերը կարող են տարբեր մոտեցումներ եւ դիրքորոշումներ ունենալ, բայց շատ կարեւոր է հասկանալ, թե բովանդակային առումով որոնք են կարեւորագույն խնդիրները, որ պետք է լուծել: Ոչ թե հետեւանքների մասին պետք է մտածենք, պետք է մտածենք պատճառների վերացման մասին: Մեր համոզումն է, որ Հայաստանում չպետք է գնալ իրավիճակի սրման, որը կբերի ոչ ցանկալի զարգացումների: Չկան հարցեր, որոնց շուրջ հնարավոր չլինի խոսել, բանակցել: Կարծում ենք, որ բանակցել եւ հարցերի շրջանակը պարզել պետք է:

- Պարոն Համբարձումյան, ինչպե՞ս եք վերաբերվում իրավապահների գործողություններին: Նախ ապրիլի 16-ին խաղաղ ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակներ կիրառվեց, եւ այս օրերին էլ տեսնում ենք, թե ինչպես են առանց պետհամարանիշերի մեքենաներով քաղաքացիներին բերման ենթարկում, մասնավոր ախրաննիկների կողմից ուսանողներ են ծեծվում:

- Մենք ասել ենք եւ շարունակում ենք մնալ այն համոզմանը, որ որեւէ բռնություն խաղաղ ցուցարարների նկատմամբ չպետք է կիրառվի:

- Բայց արդեն կիրառվում է եւ քաղաքական ուժերի հայտարարությունները մնում են թղթի վրա կամ օդից կախված, քանի որ թվարկածները տեղի են ունենում:

- Դրա համար էլ ասում ենք, որ պետք է նստենք երկխոսության: Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ այս խաղաղ բողոքի ցույցերը չեն կարող նաեւ սադրանքների տեղիք տալ ու տարբեր անցանկալի զարգացումների, որովհետեւ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ ամեն ինչ վերահսկում է:

- Պարբերաբար նշում եք՝ երկխոսություն է անհրաժեշտ: Հնարավո՞ր է երկխոսությունն ավարտվի Սերժ Սարգսյանի հրաժարականով:

- Մենք իշխանափոխություն ասելով, նկատի չունենք անձերի փոփոխություն, որովհետեւ հնարավոր է անձերի փոփոխություն առանց իշխանափոխության եւ համակարգային փոփոխության: Հնարավոր է լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնել, եթե կա հստակ օրակարգ, ժամանակացույց եւ պարտավորության ամրագրում:

Հ.Գ. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը մեզ հետ ունեցած հարցազրույցից ժամեր անց կապվեց խմբագրության հետ եւ անդրադառնալով Վիգեն Հովսեփյանի գրառմանը, ասաց. «Ես ծանոթացա Վիգեն Հովսեփյանի հայտարարության, մոտեցումների հետ եւ որեւէ հակասություն չտեսա»,- ասաց նա, իսկ մեր դիտարկմանը, որ Հովսեփյանը կոչ է անում ժողովրդի հույսը չկոտրել, իսկ երկխոսությունները հիմնականում ավարտվում են ընդդիմադիրների դիրքերի թուլացմամբ, Համբարձումյանն ասաց.

«Այո, հույսը չպետք է կոտրել: Դուք մեր հայտարարության մեջ որտեղ եք տեսել հակասություն դրա հետ: Մի փոքր այլ բառամթերքով այլ բանի մասին մենք ենք ասել: Այս գործողությունները վկայությունն է փոփոխությունների, պայքարի ոգին գնահատելի է, եւ որեւէ բան չի կարելի թույլ տալ, որ այդ պայքարի ոգին մարի»,- ասաց նա: 

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 21-ի համարում:

Տպել
6384 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ