Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում Ղրղզստանից, Վիետնամից եւ Տիգրան Սարգսյանից

Սերժ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ վարչապետ Սապար Իսակովը: Ղրղզստանի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Սերժ Ազատի, Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահություն եմ հայտնում, որ բարեկամության, փոխըմբռնման եւ համագործակցության ավանդական հարաբերությունները Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ հետագայում եւս կզարգանան՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հարգելի՛ Սերժ Ազատի, օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:

Վարչապետ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Նգույեն Ֆու Չոնգը: Ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, Վիետնամի ժողովրդի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուրախալի է ականատեսը լինել այն մեծ ձեռքբերումների, որոնք Հայաստանի ժողովուրդը արձանագրել է անցած 10 տարիների ընթացքում Ձեր ղեկավարությամբ՝ որպես նախագահ: Հավատացած եմ, որ նոր պարտականություններով եւ Ձեր փորձառությամբ ու իմաստնությամբ կշարունակեք առաջնորդել Հայաստանը դեպի նորանոր հաջողություններ՝ էլ ավելի ընդլայնելով երկրի դերակատարումը միջազգային ասպարեզում:

Ուրախ եմ, որ Վիետնամի եւ Հայաստանի միջեւ ավանդական բարեկամությունը եւ համագործակցությունը առավել ամրապնդվել է Ձեր նշանակալի ավանդի շնորհիվ: Ակնկալում եմ Ձեզ հետ համագործակցության եւ երկխոսության շարունակություն՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների դինամիկ եւ արդյունավետ զարգացման նպատակով, հատկապես առեւտրատնտեսական ոլորտում Վիետնամ-Եվրասիական տնտեսական միություն Ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակում՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների, ի նպաստ տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության, կայունության եւ համագործակցության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ հաջողություն Ձեր նոր պաշտոնում, իսկ հայ ժողովրդին՝ Ձեր ղեկավարությամբ նորանոր ձեռքբերումներ Հայաստանի բարգավաճմանը եւ միջազգային ասպարեզում կարեւոր դերակատարմանն ուղղված առաջընթացում»:

Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Հարգելի՛ Սերժ Ազատի, Թույլ տվեք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ձեր նախագահության տարիներին Հայաստանն անցել է կարեւորագույն տնտեսական, քաղաքական եւ սոցիալական բարեփոխումների միջով, որոնք ստեղծել են լուրջ հենք ինչպես տնտեսության, այնպես էլ հայկական պետականության ինստիտուցիոնալ հիմքերի զարգացման եւ ամրապնդման համար:

Ձեր անմիջական ղեկավարությամբ Հայաստանի Հանրապետությունը մտել է Եվրասիական տնտեսական միության մեջ, ինչը երկրի զարգացման հիմք է ստեղծել ինտեգրացիոն տարածքի շրջանակներում:
Թույլ տվեք Ձեզ մաղթել Ձեր նոր կարգավիճակում՝ վարչապետի պաշտոնում հետագա հաջողություններ ու ձեռքբերումներ ի բարօրություն Հայաստանի, նրա ժողովրդի եւ մեր ինտեգրացիոն միավորման»,-ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի շնորհավորական ուղերձում:

Տպել
2602 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին