Սա շշմելու հզոր շարժում է, ՀՀԿ-ն ամեն ինչ հաշվարկել էր, բայց ոչ սա. Ա. Մովսիսյանը գալիս է

վՔայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության մասին «ՀԺ»-ն զրուցել է երգիչ, երգահան Արմեն Մովսիսյանի հետ: Երգիչը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն մեզ տեղեկացրեց, որ ինքնաթիռի տոմս է գնել եւ գալիս է Հայաստան, գալիս է՝ միանալու ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի նախաձեռնությանը:

- Պարոն Մովսիսյան, այս օրերին Հայաստանում լարված իրավիճակ է տիրում, «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները շարունակում են պայքարել երկրում տիրող անարդարությունների եւ իշխանության, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության վարած քաղաքականության դեմ: Ըստ ձեզ, պայքարելու ձեւն ու դրական արդյունքի հասնելու շանսերը իրատեսակա՞ն են:

- Հիմա արդեն շատ իրատեսական է, ես հետեւում եմ, պատրաստվում եմ մի քանի օրից իրենց միանալ հայրենիքում: Ինձ թվում է՝ Ռուբիկոնն անցել են արդեն, սկսում են մարդիկ միանալ, նոր ալիք է բարձրանում: Քայլարշավի առաջին օրը ինքս էլ ոչ մի բան հստակ չէի պատկերացնում, ուղղակի հույս ունեի, որ ամեն ինչ բնականոն հունով կընթանա: Այսօր միանշանակ կարող եմ ասել՝ այո, արդեն արդյունքը կա, երիտասարդությունը փաստեց, որ ինքն է տերը իր երկրի: Եվ ՀՀԿ-ականների կառավարման հին մեթոդներն ու նոր Սահմանադրությունը, Սերժի վարչապետացումը, սրանք թատրոններ էին, սակայն սա վերջին թատրոնն էր: Վե՛րջ, էլ շանս չունեն իրենք:

- Ապրիլի 17-ին փշալարերով պատված Ազգային ժողովում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ: Արժանապտի՞վ է գաղտնի Աժ սողոսկելը եւ անկախ հարյուր հազարավոր քաղաքացիների բողոքից, երրորդ անգամ երկրի ղեկավարի դերը ստանձնելը:

- Ես այդ մարդուն 2016 թվականի ապրիլից վերջնական բացահայտեցի, երբ որ աշխարհով մեկ հայտարարեց, որ 80-ականների զենքերով է հայկական բանակը կռվում: Ես անգամ բաց նամակ էի գրել իրեն: Այդ մարդն ուղղակի չի կարող լինել երկրի վարչապետ, էլ չհաշված, թե ինչ ձեւերով էր դարձել երկրի նախագահ, հիմա էլ նման խայտառակ ձեւով վարչապետ: Ամբողջ ազգի վրա նա ծիծաղել է տալիս, չի կարելի էլի, հերիք է, սարսափելի է: Աֆրիկական մի երկիր հո չե՞նք, փշալարերով կապված շենքում ընտրվեց վարչապետ, դա աբսուրդի գագաթնակետն էր: Մի բան էլ ասեմ, մեր երեք նախագահներն էլ վատ են եղել, ցավոք սրտի, մենք դեռ չենք ունեցել որեւէ մեկը, որը սրտացավ իր երկրի, իր ժողովրդի համար պատրաստ է եղել քայլերի: Մեր երկիրն անկախությունից հետո հասավ ոչ թե իր երազած ամենավեհ գաղափարների իրականացմանը, այլ՝ ճղճիմ, աթոռասեր, տաշտին-լափամանին ձգտող մարդկանց հավաքածու ունեցավ, որի ձեռքից պրծում չկա:

- Պարոն Մովսիսյան, շատերն ասում են, որ «Քայլ արա, մերժիր Սերժին» նախաձեռնությունը փոքր-ինչ ուշացած է ու չկա հստակ պլան: Դուք ի՞նչ կասեք:

- Սա շատ հզոր քայլ է, չափազանց ուժեղ, կատակ բան չէ օրեր շարունակ կաթվածահար անել քաղաքը բոլոր առումներով: Այսօր երիտասարդները փաստում են, որ իրենք են մեր երկրի տերը, եւ իրենք լիովին այդ իրավունքը ունեն: Պետք է ունենանք նորմալ, բնականոն կառավարման ընթացք, մարդու ազատություն, բայց Հ1-ով վերջին անգամ լուրեր էի նայում, սարսափելի էր, մի տարի չէի նայել, նայեցի վատացա: Տպավորություն էր, թե սովետական ժամանակներն են եւ ես հեռուստացույց եմ նայում: Այդքան ջահել դուրս են եկել, բայց ոչինչ չի լուսաբանվում, անկեղծ եմ ասում՝ զզվելի էր, նորմալ երկրում չի կարող նման բան լինել, սա խայտառակություն է: Հեռուստատեսությամբ բացարձակապես ոչինչ չի լուսաբանվում, 21-րդ դարում ենք, իսկ մեզ մոտ դեռ ապրում են ստրուկի հոգեբանությամբ, քծնվում են իշխանավորի մոտ, իրենց կողքի պնակալեզների մոտ եւ շարժվում ըստ դրանց թելադրանքի ու կանոնների. չի կարելի:

- Հանրապետության հրապարակում ապրիլի 17-ին տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ազդեցիկ գործիչներին կոչ էր անում միանալ ժողովրդական պայքարին: Դուք ինքներդ կմիանա՞ք եւ ձեր հերթին ազդեցիկներին կոչ կանե՞ք գալ Հայաստան:

- Ես արդեն տոմս եմ գնել ու գալիս եմ, ես դա չեմ ասում մամուլում տարածելու կամ գովազդվելու համար: Անկեղծ ասած, մինչեւ այս իրադարձությունները՝ Հայաստան գալու մտադրություն չունեի, համարեք երկրագնդի մյուս կողմում ենք ապրում՝ ԱՄՆ-ում, բայց հիմա գործերս եմ դասավորում, որ գամ: Նիկոլը կոչ արեց, որ մենք գանք, լինենք իր ու ժողովրդի կողքին, այո ինձ հուզել է, եւ ես գալիս եմ: Փորձելու եմ իմ ներկայությամբ սատարել այս չափազանց ազնիվ ու շշմելու ձեւով հետաքրքիր մտածած շարժումը, որի դեմը նույնիսկ «հին դպրոցի» ներկայացուցիչներն են շփոթվել, կորցրել են իրենց, չգիտեն, թե ինչպես պայքարեն: Իրենք ամեն ինչ հաշվել էին, բացի սրանից, այս մեկը Ստալինի դքսության մեջ չկար: Երկու ձեռքով եմ կողմ, երկիրը պետք է ճահճից հանել, այլապես մենք իսկապես գլորվում ենք թեքությամբ ներքեւ, բարոյականության, ազնվության, իշխանական, տնտեսական, դեմոգրաֆիկ, բոլոր հարցերում գլորվում ենք ներքեւ: Եվ սրա ամբողջ մեղքն ընկած է իշխանության շուրջբոլորը հավաքված բդեշխների վրա, որոնք փչացնում են երկրի առողջ մտածելակերպը:

 

Տպել
13383 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել