Մի քանի ցուցարարի մեղադրանք է առաջադրվել. Մազմանյանը և Միրզոյանը կալանավորվել են. ՀՔԾ

ՀՀ  հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ են ներգրավվել զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած և դրանց ժամանակ բռնություն գործադրած անձինք:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 2018թ.-ի ապրիլի 14-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 5 հասցեում գտնվող "Հայաստանի հանրային ռադիո" ՓԲԸ-ի վարչական շենք մուտք գործելու հատուկ անցագրային ռեժիմը, ապօրինի մուտք են գործել հիշյալ շենք, ապա հարձակվել ու հաղթահարել շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների դիմադրությունը:

Մասնավորապես, զանգվածային անկարգությունների մասնակից Տիգրան Մազմանյանն այդ ընթացքում բռնություն է գործադրել զինված պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի նկատմամբ` հաղթահարելով վերջինիս դիմադրությունը: Իսկ Էրիկ Խաչատրյանը և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները վնասել են ընկերության գույքը՝ ոտքերի հարվածներով կոտրելով երրորդ հարկի միջանցքի դուռը, մտել եթերային ստուդիա, ապա ուղիղ եթերի տաղավար՝ պահանջելով ուղիղ եթերի տրամադրում:

Տևական ժամանակ գտնվելով «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲԸ-ի վարչական շենքում` Տ. Մազմանյանը, Է. Խաչատրյանն ու զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները խախտել են հանրային ռադիոյի բնականոն աշխատանքը, ընկերությանը պատճառել գույքային վնաս`  միաժամանակ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Քննությամբ պարզվել է նաև, որ ԱԺ պատգամավորների և մյուս անձանց կողմից կազմակերպված անօրինական հավաքների մասնակիցները 2018թ.-ի ապրիլի 16-ին` ժամը 16:00-ի սահմաններում, զանգվածային անկարգություններ են կատարել նաև Բաղրամյան պողոտայում` փորձելով ապօրինի ներխուժել ՀՀ ԱԺ վարչական շենք: Զանգվածային անկարգություններին մասնակցել է նաև անօրինական հավաքների ակտիվ մասնակից Գոռ Միրզոյանը, ով նախապես ձեռք է բերել և մյուսներին բաժանելու համար իր մոտ է պահել ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություններ գործադրելու համար նախատեսված մետաղյա ձողեր և փայտե մահակներ:

Գ. Միրզոյանը և զանգվածային անկարգությունների այլ մասնակիցներ հարձակվել են և փորձել ճեղքել տվյալ վայրում հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների շղթան: Այդ ընթացքում նրանք քաշքշելու, հրելու, մահակներով հարվածելու, մետաղական արգելապատնեշներ և տարբեր իրեր նետելու միջոցով բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ նրանց պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների հետ միասին Գ. Միրզոյանը ևս բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ մարմնական վնասվածքներ պատճառելու նպատակով նրանց ուղղությամբ նետելով տարբեր առարկաներ:

Հաջորդ օրը զանգվածային անկարգությունները շարունակելու և դրանց ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություններ գործադրելու նպատակով Գ. Միրզոյանը հավաքել ու պահել է 17 մետաղյա ձող ու 3 փայտե մահակներ: Սակայն նույն օրը ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայում Գ. Միրզոյանի մոտ հայտնաբերել են նշված մետաղյա ձողերն ու փայտե մահակները և վերջինիս բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին:

Զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու համար Տ. Մազմանյանին, Գ. Միրզոյանին և Է. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Տ. Մազմանյանի և Գ. Միրզոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Դատարանի կողմից միջնորդությունները բավարարվել են:

Է. Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է հսկողության հանձնելու մասին խափանման միջոցը: Հաշվի առնելով վերջինիս անչափահաս լինելու հանգամանքը` նրա պատշաճ վարքագծի նկատմամբ հսկողության պարտականությունը դրվել է ծնողի վրա:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և քրեադատավարական այլ գործողություններ, ինչպես նաև ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` վերը նշված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն գործադրած և հակաօրինական այլ գործողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1388 դիտում

Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով ոչ մի դեպք չի գրանցվել. վարչապեը ներկայացնում է՝ ինչպես պաշտպանվել

Շուրջ 1.5 մլրդ. դրամ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի՝ բնակարանի ձեռքբերման համար. վարչապետ

Հայ խաղաղապահները մասնակցել են «Կոսովոյի ուժեր» զորավարժության վարժանքին

ՀՀ վարչապետն ու բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցում Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Այո»-ի մեծ պաստառներից մեկը

Երևանի Երզնկյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկում քաղաքացին վրաերթի է ենթարկվել

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի օրվա առթիվ

Իրանցի վարորդները բեռնատարները կդատարկեն «Ագարակ տերմինալ»-ի պահեստում՝ չխորանալով ՀՀ-ի տարածքի մեջ. ՊԵԿ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. ռուսական կողմում կուտակված 400 բեռնատար կա

Դավթաշեն 2-րդ թաղամասում էլեկտրական սյունն ընկել էր ճանապարհի երթևեկելի գոտի

Հրդեհ Հովտաշեն գյուղում. այրվել է մոտ 300 հակ անասնակեր

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը, «դատարկված» սուպերմարկետներն ու դեղատները

Վիրուսին ձեռ չի տալիս, որ սպանի իր տիրոջը, իրեն ձեռք է տալիս, որ ապրի այդ օրգանիզմում. բժիշկը՝ կորոնավիրուսի մասին

Տավուշի մարզպետարանը եւ Teach For Armenia կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Այո» քարոզչության բուկլետը

Արտաշատի ԲԿ-ում ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր ռիսկ կա

Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է. 46-ամյա տղամարդուն դանակահարել է 39-ամյա եղբայրը

Արագածոտնի մարզպետը 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել

Եվրամիությունն ընդլայնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները