Վերջին 20 տարում հայը հային այսքան չի սիրել, ինչքան հիմա է սիրում (լուսանկար). թարմացված

21:45- Հանրահավաքն ավարտվեց ու չնայած անձրեւին, բազմամարդ երթով քաղաքացիները շարժվեցին Երեւանի փողոցներով:

21:38- Հայտարարվեց, որ վաղը, ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում դարձյալ հանրահավաք կլինի, կամփոփվեն ողջ օրվա գործողությունները: Իսկ այս հանրահավաքի ավարտից հետո կմեկնարկի երթ՝ նվիրված Աշոտին (ոստիկանը, ում տատն ու հարեւանները ցուցարարների շարքում էին) ու մյուս բոլոր ոստիկաններին:

21:32- Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հարթակից իրենց միանալու կոչեր արեցին քաղաքացիական հասարակության անդամներ եւս:

21:30- Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վաղը հայտարարվում է բեռնատարներով բլոկադայի օր, որ էվակուատորներով չկարողանան դրանք տեղափոխել, օգտագործվելու է առաջին օրվա տակտիկան, բայց այս անգամ ՀՀ բոլոր ֆուռերն ու բեռնատարներն են միանալու: Նաեւ կոչ արվեց վաղը գործի չգնալ, միանալ պայքարին, կամ գոնե մնալ տանը: «Ես վաղը 8:15 կլինեմ գործի մեջ, բայց չեմ ասի, թե որ փողոցում, ես առաջինը կմիանամ այն թաղամասին, որը կլինի ամենաակտիվը եւ առաջինը կփակի փողոցն իրենց թաղամասի»:

21:21- «Վաղը 8:15-ից կրկին ցանցաձեւ, առանց կենտրոնական կառավարման, փակում ենք բոլոր փողոցները՝ Նոր Նորքում, Նորք Մարաշում, Շենգավիթում, Մասիվում, Բանգլադեշում, Մալաթիայում, Լենինգրադյանում, Աջափնյակում, Դավթաշենում, Կոմիտասում, Ռայկոմում, Զեյթունում, Ավանում, Փարաքարում, Սարի թաղում, Արգավանդում, Մաշտոցում եւ իհարկե Կենտրոնում»:

Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո քաղաքացիները սկսեցին իրենք թվարկել Երեւանի մյուս փողոցները, որոնք պատրաստվում են շրջափակել ու փակել:

21:10- Ցույցերը քիչ-քիչ ավելի մասսայական են դառնում, գիտակցաբար այդ պայքարի մի մասն են դառնում նաեւ երեխաները: Հարթակից 11-ամյա Սարգիս Թոսունյանը ներկայացրեց ոստիկանության ու ցուցարարների համերաշխության մասին երգ, որը գրել էր հենց ինքը:

21:05- «Սիրելի ժողովուրդ, մեր հեղափոխությունը անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի է, որովհետեւ Հայաստանում մթնոլորտ է փոխվել ու մարդիկ այլեւս չեն ուզում ապրել այն Հայաստանում, որ գոյություն ուներ 15 օր առաջ: Այսօր մի քաղաքացի մոտեցել ու ինձ ասել է մի բան, որ նշանակում է՝ մենք հաղթել ենք անխուսափելիորեն: Նա եկավ ու ինձ ասաց, որ վերջին 20 տարվա ընթացքում հայը հային էնքան չի սիրել, ինչքան հիմա է սիրում: Սա այլեւս քաղաքական գործընթաց չէ, սա այլեւս իշխանության խնդիր չէ, սա անգամ Ս. Սարգսյանի հեռացման խնդիրը չէ, սա հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների սերն ու հարգանքը գտնելու փառապանծ հաղթանակն է»:

20:58- Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ երեկոյան իրեն է զանգահարել Սերժ Թանկյանը, նորից ու նորից հայտնել իր աջակցության մասին, եւ հիմա ինքը կրկնում է նույն խնդրանքը՝ «Սերժ Թանկյան, գնիր ինքնաթիռի տոմս ու արի Հայաստան: Իր գալու կամ չգալու մասին Սերժ Թանկյանը կհայտնի, կտեղեկացնի ինքը, բայց մեկ բան հստակ է՝ նա լիովին աջակցում է թավշյա հեղափոխությանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով միջազգային հնչեղ արձագանքներին ու շարունակական մեղադրանքներին, թե իրենք հովանավորվում են ամերիկյան կամ ռուսական իշխանությունների կողմից, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք չեն ղեկավարվում ոչ մեկի կողմից, իրենք չեն շարժվելու որեւէ պետության շահերով, իրենց միակ նպատակը ՀՀ եւ ԼՂՀ պետական եւ ազգային շահերի սպասարկումն է ու նաեւ այն, որ Ս. Սարգսյանը հեռանա իշխանությունից:

«Լրատվամիջոցներում արդեն իսկ սկսվել են կարծիքներ ձեւավորվել, որ թավշյա հեղափոխությունը սարերի հետեւում չէ, այլ հակառակը՝ չափազանց մոտ է: Այսօր ոստիկանության ու նաեւ նախարարությունների աշխատակիցները մտավախություն են հայտնում, որ միանալու դեպքում կկորցնեն իրենց աշխատանքը: Այն պահից, երբ դուք միանաք թավշյա հեղափոխությանը, աշխատանքը կկորցնի Սերժ Սարգսյանը, ոչ թե դուք: Եվ ես այս հանրության առաջ եւ նրանց անունից հայտարարում եմ, որ պետական համակարգից հեռանալուց հետո կբարձրացվի նրանց աշխատավարձը, որ ստիպված չլինեն հանգստյան օրերին բետոն թափել, GG քշել ու այլ գործեր անել: Ու նրանք հիմա պիտի էսքանից հետո Ս. Սարգսյանին պաշտպանեն, բա հետո ձեր երեխաների աչքերին ո՞նց եք նայելու»:

20:51- Շարունակելով, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Գարիկ Սարգսյանն առաջին գյուղապետն է, առաջին պաշտոնյան, որը հրապարակային հանել է գյուղապետարանի պատից Ս. Սարգսյանի նկարը: Իսկ թատերական ինստիտուտի ուսանող Հովհաննեսը, որը ելույթ էր ունեցել քիչ առաջ, Թատերական ինստիտուտից հանել է Ս. Սարգսյանի լուսանկարը՝ հենց ռեկտորի կաբինետից:

20:48- Նոր Կյանք համայնքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը եւս ելույթ ունեցավ: Նա նշեց, որ բոլորի նպատակն է ապրել անսերժ, ազատ Հայաստանում: Նա շեշտեց, որ Նոր Կյանքն արել է իր քայլը, սպասում են մյուս գյուղերին: Ի դեպ, ճանապարհը փակելու համար Գարիկ Սարգսյանին այսօր բերման էին ենթարկել:

20:45- Նիկոլ Փաշինյանի դիմավորեցին բուռն ծափահարություններով, ողջույններով ու վանկարկումներով:

«Սերժ Սարգսյանը ընդամենը 2 օր առաջ ասաց՝ կարող եք շնորհավորել ինձ, ես վերջապես Երեւանում առանձնատուն ունեցա, նա նկատի ուներ այն առանձնատունը՝ ՀՀ թիվ 1 առանձնատունը, որ իր իսկ դիմումի համաձայն սեփականաշնորհել էր Կ. Կարապետյանի կառավարությունը՝ այդ անփառունակ ձեւով ավարտելով իր կառավարումը: Երբ ինձ մի անգամ հարցրեցին՝ որը կլինի գալիք կառավարության առաջին որոշումը, ես ասեցի, որ առաջին որոշումը այդ առանձնատունը կրկին համայնացնելն է, բայց այսօր, իր անփառունակ կառավարության առաջին նիստում Ս. Սարգսյանն ինքնակամ հայտարարել է, թե իբր իր կամքով հրաժարվում է այդ առանձնատնից: Սա նշանակում է, որ Ս. Սարգսյանն ինքն արդեն իսկ զգում է ժողովրդական հեղափոխության շունչը: Այսօր մեր փողոցային ակցիաների ամենահզոր օրն է եղել, ամենահզորը: Այն ժամանակ, երբ մենք քայլելով Երեւանի փողոցներում, սկսեցինք բարձրաձայնել մի պարզ կարգախոս, հասկանալի դարձավ, որ թավշյա հեղափոխության հաղթանակը սարերի հետեւում չէ: Ի՞նչ էինք մենք ասում՝ վարորդներին դիմելով ասում էին՝ «Սերժին դեմ ես, սիգնալ տուր», եւ այսօր երեւան մայրաքաղաքը հեղեղված էր մեքենաների շչակների ձայներով: Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Երեւանի փողոցներում, աներեւակայելի է, ժողովրդական հեղափոխությունը վերածվել է ժողովրդական տոնախմբության, որովհետեւ մարդիկ կանխազգում են իրենց մոտալուտ հաղթանակը:

Այսօր ես կասկածներ ունեմ, որ շրջադարձային կերպով փոխվել է նաեւ ոստիկանության վերաբերմունքը, որովհետեւ այդ երթի ժամանակ ոստիկանությունն ուղեկցում էր մեզ եւ ակնհայտ էր, որ նրանք իրենք չեն հավատում իրենց տեսածին ու լսածին, նրանք տեսան, որ Ս. Սարգսյանն Հայաստանում գործնականում չունի կողմնակիցներ: Սիրելի ոստիկաններ, ու՞մ եք դուք պաշտպանում, եւ ումի՞ց եք պաշտպանում, դուք պարտավոր եք ժողովրդի առաջ ցած դնել ձեր վահաններն ու սաղավարտները»:

20:35- Դերասանուհի Զառան, դերասան Սերգեյ Դանիելյանը եւս միացել են պայքարին, ելույթ ունեցան հարթակից: Զառայի խոսքերով տանը, բազմոցին նստած հարց չի լուծվի, պետք է գալ ու պայքարել սեփական անձի, իրավունքի ու իշխանության համար: Նա եկել էր որդու հետ միասին:

Սերգեյ Դանիելյանը նշեց, որ բոլոր իր տարիքի մարդիկ հորդորում են երեխաներին, թե գործ չունեք, նստեք, մի խառնվեք, բայց պետք  է միայն հաշվի առնել այն սկզբունքը, որ որդեգրվել է՝ ամեն ինչ անել խաղաղ: «Ես հավատում եմ, որ այն ամենն, ինչ հիմա արվում է, ոչ մի բան իզուր չի»,-ասաց նա:

20:30- Ակտիվիստ Շահեն Հարությունյանն իր ելույթում ողջունեց հանրահավաքի մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի պետդեպարտամենտին՝ արձագանքի ու բռնի գործողությունների դատապարտման համար: Նա նշեց, որ Ս. Սարգսյանը արդեն երրորդ անգամ ստանձնեց ՀՀ իշխանությունը՝ ծեծելով, ջարդելով, կրակելով սեփական քաղաքացիների վրա: «Կարծում եմ, ի սկզբանե գիտեինք, թե ինչ իշխանությունների դեմ էինք պայքարում ու մենք այդ պայքարին պատրաստ ենք»,-ասաց նա:

20:25- Արմեն Գրիգորյանը նշեց, որ  այս շարժմանն արձագանքել է նաեւ երգչուհի Հասմիկ Պապյանը, ով նշել է, որ այս ղեկավարը այլեւս ասելիք, առավել եւս անելիք չունի ու պետք է իր տեղը զիջի ուրիշներին՝ քաղաքացիներին:

20:20- Հրապարակում է նաեւ երգիչ Ռուբեն Հախվերդյանը, ով եւս աջակցում է այս ցույցերին ու դեմ է Ս. Սարգսյանի կառավարմանը. «Ով է տեսել, որ ազգի հերոսները լինեն բանտերում, իսկ իրական ոճրագործները ղեկավարեն մեզ, սա ոչ միայն զարմանալի է, այլ նաեւ զայրանալու: Ես մի հարց ունեմ՝ եթե Սերժը դուրս գա, կգա մերժը, կամ ուրիշ մեկը, մենք դեմ ենք նաեւ Կարեն Կարապետյանին, Արմեն Սարգսյանին, որին եսիմ որտեղից բերեցին ու ինչ-որ անհայտ մեկն է, մենք դեմ ենք բոլորին, ու պետք է պայքարել բոլորի դեմ»,-ասաց նա:

20:11- Կապ է հաստատվել սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ, ում ելույթը միացվեց բարձրախոսով: Նա Գերմանիայից  հայտնում է, որ փափագում էր միանալ այս պայքարին, սիրտն ու հոգին հիմա լալիս են, բայց ուրախությունից:

«Հեղափոխությունը երբ հանդարտ է, ավելի վտանգավոր է իշխանության համար, ձեր պայքարը ճիշտ է եւ օրինավոր, այս անգամ չընկրկեք, պայքարեք մինչեւ վերջ: Մենք այստեղ, տասնյակ մտավորականներով ձեր կողքին ենք: Կխնդրեմ իշխանության բոլոր ուժերին միասնաբար մասնակցել ձեր գործողություններին: Այսօրվա համակարգը անօրեն է իր պատմական եւ ներկա ձեւավորումներով: Շարունակեք այս հեղափոխությունը առանց վախի, իսկ ոստիկաններին հորդորում եմ, դուք պետք է պահպանեք ցուցարարներին, ոչ թե օլիգարխների գլուխը, մնացեք պաշտպանն այդ երիտասարդությանն ու նրանց արդար բռունքներին: Մասնակցեք՝ մերժելով ձեզ վտանգող ամեն ինչ: Վերջին խոսքս այս վարչապետինն է՝ բավ է այս տառապանք, որ ունի այս ժողովուրդը, ցավալի է, որ չսիրվեցիք, բայց ո՞վ է մեղավոր: Ես Հայաստանի քաղաքացի չեմ, բայց ես հայ եմ, մենք հայ ռազմիկներ ենք, ուր էլ լինենք, պետք է ծառայենք այս ազին՝ նվիրված: Այո դուք կարող եք, եւ ոչինչ չի լինի, եթե ձեր պաշտոնից հրաժարվեք, կան մարդիկ, որոնք կարող են այս ժողովրդին փրկել:

Ես հայ եմ , ինչպես եւ դուք՝ ուր էլ որ լինենք: Շարունակելու եմ մոտիկից հետեւել ձեր գործողություններին, հաջողություն եւ առայժմ, ձեր՝ Արսինե»:

20:01- «Համերաշխություն» ՀԿ-ից Արմեն Ներսիսյանը նշեց, որ ինքը քանի տարի  փոքր ու միջին ձեռներեցներին է պաշտպանել ու հիմա այդ ձեռներեցներին կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը, այս պայքարին, քանի որ դա է ճիշտը: «Ես ծնվել եմ Երեւանում, բայց ապարացի եմ ու կոչ եմ անում ապարանցիներին միանալ այս պայքարին, ապարանցիներն իրենց թասիբը դեռ չեն կորցրել, հերիք եղավ բոլ եղավ, չափները լրիվ անցել են: Հանկարծ չթողնեք, որ ինչ-որ սատանի ծնունդներ գան ախմախ-ախմախ բաներ անեն ու շառը քցեն էս խաղաղ ժողովրդի վրա, եթե տենց մարդիկ կան, լարեք թող գնա: Սա մենակ Նիկոլի պայքարը չի, սա բոլորի պայքարն է, հանկարծ չասեք չստացվեց, էդ մոռացեք, պետք է ստացվի»:

19:58- Արմեն Գրիգորյանը նշեց, որ Իջեւանի ավագանու անդամ Կարապետ Ղալումյանը հայտարարել է, որ միանում է թավշյա հեղափոխությանը: Շարժմանն է միանում նաեւ «Հայկական վերածնունդ» սփյուռքում գործող կազմակերպությունը:

19:55- Այսօրվա հանրահավաքին ելույթ են ունենում երիտասարդներ, որոնք ողջունում են իրենց նման պայքարող ուսանողներին, հորդորում տարիքով ավելի մեծերին՝ աջակցել նրանց, միանալ նրանց ու պայքարել հենց այդ երիտասարդության ապագայի համար:

19:45- Այսօրվա ակցիաներից մեկն էլ այն էր, որ հեռացվում էին Ս. Սարգսյանի լուսանկարները: Այս մասին խոսեց Հովհաննեսը՝ ուսանող թատերական ինստիտուտից:

«Ողջունում եմ ՀՀ իշխանություններին ցցերի վրա պահող երիտասարդությանը: Այսօր մեր թեթեւ ձեռքով եկավ եւ իր ներկայությունն ապահովեց Ս. Սարգսյանի անփառունակ նկարը, եւ ես կոչ եմ անում, մասնավորապես թատերական ինստիտուտի դասախոսներին, իմ վարպետներին, ՀՀ մտավորականությանը, որոնք պետք է մեզ հետ այստեղ լինեն ու մերժեն Սերժին: Երիտասարդները տարված են սահմանները պաշտպանելու սուրբ գործով, ես ուզում եմ այդ սուրբ գործը չդառնա մի քանի հոգու հարստությունը պահպանելու ճղճիմ գաղափար: Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»,-ասաց նա:

19:38- Հանրահավաքի մեկնարկը տվեց Արմեն Գրիգորյանը: «Այս ցույցերին ոչ մի բան չի կարող խանգարել, ոչ մի ուժ չի կարող կասեցնել այս շարժումը, ինչքան էլ փշալարեր քաշեն մեր առաջ, այս պայքարին պատ դնել չի լինի: Մեզ միանում ու միանում են Հայաստանից ու սփյուռքից, այսօր արձագանքել են նաեւ Արցախից, պատգամավոր է մեզ միացել Արցախից, Սինոփսիս-Արմենիա ընկերությունից հանվել են Ս. Սարգսյանի բոլոր նկարները, այս գործընթացում չափազանց կարեւոր է յուրաքանչյուրի պատասխանատվությունը, բայց մենք շարունակում ենք կրկնել՝ մեր պայքարը խաղաղ է ու միայն խաղաղ է, հենց սա է մեզ հաղթանակներ բերել:

Ինչքան էլ փշալարեր քաշեն, զորքեր կանգնեցնեն, դռներ փակեն, չեն կաող կանգնեցնել այս պայքարը, մենք պետք է պահպանենք մեր նյարդերը, կարող է հաղթել միայն նա, ով համբերությամբ կզինվի ու գործողությունների տրամաբանված ավարտին կհասնի հաղթանակի: Մեզ հարցնում են՝ այս պայքարի վերջը ի՞նչ կլինի, մենք ասում ենք, որ վերջում կպարալիզացնենք Ս. Սարգսյանի անվտանգությունն ապահովող համակարգը»:

19:35- Մեկնարկում է ցույցերի յոթերորդ օրվա հանրահավաքը: Երեւանի Հանրապետության հրապարակը դարձյալ բազմամարդ է՝ չնայած տեղացող անձրեւին:

Տպել
8254 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա