Մինսկը «Պոլոնեզ» համակարգեր է վաճառում Բաքվին. ինչպե՞ս է պատասխանում Երեւանը

Հայաստանի ԱԳՆ-ն ու ՊՆ-ն արձագանքել են «Կոմերսանտի» տարածած տեղեկատվությունն առ այն, որ 2018 թ. Բելառուսը մտադիր է 10 «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարել Ադրբեջանին:

Հայկական կողմը ափսոսանք է հայտնում, որ ԶՈՒ նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն չունեցող երկրին՝ Ադրբեջանին, սպառազինությունների նման տեսակ է վաճառվում, ինչը որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:

Ավելի վաղ «Կոմերսանտը» տեղեկություն է հրապարակել, որ 2018 թ. ՀԱՊԿ-ի գծով ՀՀ դաշնակից Բելառուսը մտադիր է իրականացնել տասը «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առաջին արտահանման համաձայնագիրը: Հավանական պատվիրատուն համարվում է Ադրբեջանը. վերջինիս պաշտպանության նախարարն այցելել էր Բելառուս, ծանոթացել էր համակարգերի արտադրման տեխնոլոգիաների հետ:

Հատկանշական է, որ ավելի վաղ՝ 2018 թ. փետրվարին հաղորդվել էր, որ Հայաստանին հաջողվել է արգելափակել Բելառուսի տվյալ գործարքն Ադրբեջանի հետ: Այդ տեղեկատվությունը Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել էր ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը, որն էլ մինչ այդ շրջանառության մեջ էր դրել Բաքվին «Պոլոնեզների» վաճառքի լուրը: Կրակի վրա յուղ լցրեց  այն, որ ավելի վաղ Լուկաշենկոն Մինսկում Հասանովի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Բելառուսը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով հիշյալ հրապարակմանը, «Արմենպրես»-ի հաղորդմամբ հայտարարեց. «Մեր դիրքորոշումը Ադրբեջան զենքի մատակարարումների վերաբերյալ հստակ է, այն փոփոխություն չի կրել։ Ինչ վերաբերում է այդ հրապարակմանը, ապա ԱԳՆ-ն սովորություն չունի մեկնաբանել անանուն աղբյուրների տեղեկատվությունը»:

Հարցին՝ եթե տեղեկությունը հաստատվի, Հայաստանը մտադի՞ր է հարցը բարձրացնել ՀԱՊԿ-ում, որի գլխավոր քարտուղարը ՀՀ-ի ներկայացուցիչ, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն է, Բալայանն արձագանքել է. «Դիվանագիտությունը «եթե»-ների արվեստ չէ, այլ կոնկրետ փաստերի: Ես Ձեր առաջին հարցին պատասխանելիս ասացի, որ Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ մեր դիրքորոշումները հայտնի են»:

Լուրը մեկնաբանել է նաեւ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքերը հաստատեցին «Կոմերսանտ»-ի աղբյուրների՝ հայկական կողմում այդ համաձայնագրի վերաբերյալ բացասական ընկալումների մասին ենթադրությունները: «Կոմերսանտ»-ի աղբյուրները նկատել են, որ այդ համաձայնագիրը բացասաբար է ընկալվելու հայկական կողմից՝ նշելով, որ «Հայաստանում գտնվող «Իսկանդեր» հրթիռային համակարգերը կարող են զսպող դերակատարություն ունենալ հայ-ադրբեջանական հարաբերութուններում»:

«Անկախ նրանից, թե որ պետությունն է վաճառում Ադրբեջանին նման զինատեսակներ, սա հարուցում է մեր ափսոսանքը, քանի որ այդ համակարգերը հայտնվում են զինված ուժերի վրա քաղաքացիական վերահսկողություն չունեցող պետության ձեռքում, ինչը ոչ մի կերպ չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», - ասել է Ա. Հովհաննիսյանը՝ նկատելով, որ ամեն դեպքում 200 կմ հեռահարություն ունեցող Ադրբեջանում տեղակայվելիք հրթիռները չեն կարող այս իրավիճակում լրջորեն ազգել ԼՂ հակամարտության շփման գծում իրավիճակի վրա, հայտնում է Ազատությունը:

Նշվում է, որ 301 միլիմետր տրամաչափ եւ 7.2 մետր երկարություն ունեցող հրթիռները կարող են արձակվել ընդամենը 50 վայրկյանի ընթացքում: Ինը նման համակարգերը բավարար են, որ 100 ք/կմ մակերեսով տարածքի վրա ոչնչացվեն հակառակորդի օբյեկտները:

Նման սպառազինություն, Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանը փորձել է գնել, գնել է, եւ փորձելու է գնել: «Մենք սա հաշվի ենք առնում», - նշում է նա ու հավելում, որ համակարգերի ձեռքբերումը Ադրբեջանի կողմից շփման գծում «ուղիղ իմաստով ոչ մի հետեւանք» չի ունենա: Նա նաեւ հրաժարվել է պատասխանել հարցին՝ թե արդյոք Հայաստանն այս հարցը պե՞տք է բարձրացնի ՀԱՊԿ-ում:

Մինչդեռ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով, եթե վաճառքի մասին տեղեկությունը հաստատվի, Հայաստանը պետք է հարցը բարձրացանի ՀԱՊԿ-ում. «Սա կարծես թե այդ Լապշինի դեպքի շարունակությունն է... Ո՞նց կարելի էր նման երկրին վաճառել այսպիսի զենք: Ադրբեջանն այդ զենքը գնում է ոչ թե պաշտպանվելու համար, այլ հարձակվելու, սպանելու, կոտորելու համար: Սա արմատապես չի փոխելու իրավիճակը: Այնուամենայնիվ բնական է, որ լարվածություն կարող է ստեղծել»:

Նշենք, որ «Պոլոնեզ» համակարգերն Ադրբեջանում դիտարկվում էին որպես հակակշիռ ՀՀ-ում մարտական ծառայություն իրականացնող «Իսկանդեր» համակարգերին: Ադրբեջանը վերջին շրջանում, կարելի է ասել, «Իսկանդեր» համակարգերի քարոզչական հակակշիռների փնտրտուքի մեջ է: Մի ժամանակ որպես հակակշիռ դիտարկվում է իսրայելական «Երկաթե գմբեթ» զինատեսակը, մինչեւ վերջերս էլ խոսում էին «Պոլոնեզ»-ի մասին:

Մինչ այս ռուս փորձագետները կասկածում էին, որ Մինսկը կվաճառի Բաքվի համար այդքան կարեւոր սպառազինության տեսակները, քանի որ դրա «մաքուր» բելառուսական զենք չէ: «Դրա վաճառքի հարցում Մինսկը պետք է հաշվի առնի երրորդ երկրի կարծիքը: Այդ երրորդ երկիրը Չինաստանն է, որի հրթիռներն են օգտագործվում այդ սպառազինության տեսակի կառուցման մեջ: Բելառուսն այդ համակարգը հավաքում է իր տարածքում, սակայն հրթիռը չինական է, ուստի վաճառքի հարցում պետք է լինի Չինաստանի համաձայնությունը»,- նշում էր ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:

Թեպետ չկա գործարքի մասին պաշտոնական հաստատում, սակայն դրա վրա չինական կողմի վետո դնելու հեռանկարը կասկածելի է համարում հայաստանցի ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը: «Պետք է հասկանալ, որ Բելառուսը շատ մեծ կարեւորություն է ներկայացնում Չինաստանի համար՝ որպես հարթակ Արեւելյան Եվրոպայում իր ազդեցության տարածման համար: Մյուս կողմից տեխնոլոգիաների տարածման հարցում Չինաստանն ԱՄՆ-ը չէ, որը շատ զգայուն է երրորդ երկրներին իր տեխնոլոգիաների փոխանցման հարցում: Չինաստանը հետաքրքրված է իր տեխնոլոգիաների տարածման հարցում»,- նշում է մեզ հետ զրույցում փորձագետը:

Տպել
4059 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին