Ովքեր են եղել Փաշինյանի կողքին. քննիչներին նախապես կազմված հարցաշար են տվել (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանի իշխանավարման շարունակման դեմ պայքարը գլխավորող՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու ցուցարարների շուրջ մեկ շաբաթ տեւող անհնազանդության գործողությունների ժամանակ հարուցված քրեական գործերը քննող քննիչներին նախապես կազմված հարցաշար են տրամադրել:

Այդ հարցաշարով քննիչները հարցաքննում են գործով անցնող վկաներին, կասկածյալներին, մի խոսքով բոլորին, ով կկանչվի հարցաքննության:

Մեր ձեռքի տակ է հայտնվել նախապես կազմված հարցաշարը, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հարցաշար.

  1. Ո՞վ է, ինչո՞վ է զբաղվում, ընտանիքի անդամների կազմը եւ յուրաքանչյուրի զբաղմունքի տեսակը,
  2. Կուսակցական պատկանելիություն, հասարակական կազմակերպություններին մասնակցություն,
  3. Ի՞նչ բջջային հեռախոսահամարներ է օգտագործում, կոնկրետ ե՞րբվանից է օգտագործում նշված բջջային հեռախոսահամարը եւ իրենից բացի այլ անձինք օգտվո՞ւմ են նրա բջջային հեռախոսահամարից, թե՝ ոչ,
  4. Երբեւէ կապ ունեցե՞լ եք հավաքի կազմակերպիչների հետ, թե՝ ոչ եթե այո ապա մանրամասն նշեք հանգամանքները,
  5. Որտե՞ղից, կամ ո՞ւմից եք տեղեկացել Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպած հանրահավաքի մասին, մանրամասն նշեք տեղեկատվության աղբյուրը,
  6. Ո՞ր օրերին եւ ժամերին եք մասնակցել հանրահավաքներին, ո՞ւմ հետ, ո՞ւմ խորհրդով, ո՞ւմ ուղեկցությամբ եք եղել, ո՞ւմ եք ճանաչել հավաքի մասնակիցներից,
  7. Հավաքների ժամանակ այլ ծանոթների, ընկերների, համակուրսեցիների, հարեւանների տեսե՞լ եք, թե՝ ոչ,
  8. Որքա՞ն ժամանակ եք գտնվել հավաքի վայրում,
  9. Հավաքների ժամանակ գիշերե՞լ եք դրսում, թե՝ ոչ, եթե այո, ապա կոնկրետ ո՞ր օրը, որտե՞ղ եւ ո՞վ է ապահովել գիշերվա քնելու համար պարագաները, եթե ոչ, ապա նշեք յուրաքանչյուր օրը գիշերը որտե՞ղ եք գտնվել, ո՞ւմ տանը եւ վերջինս ի՞նչ կապ ունի հավաքի կազմակերպիչների հետ,
  10. Ի՞նչ գործողություններ է կատարել հավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ կոչեր է հնչեցրել, բացի նրանից հավաքն այլ կազմակերպիչներ կամ փաստացի ղեկավարներ ունեցե՞լ է,
  11.  Ովքեր են եղել Նիկոլ Փաշինյանի կողքին այդ ընթացքում, ով ինչ գործողություններ եւ ի՞նչ կոչեր է արել,
  12.  Հանրահավաքի մասնակիցների մոտ ի՞նչ արգելված իրեր է տեսել, կամ առհասարակ ո՞ւմ մոտ ինչ իրեր է եղել
  13. 13.04.2018 ժամը 15:00-ի սահմաններում, երբ հավաքի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մուտք են գործել ԵՊՀ շենք դուք նրանց մեջ եղե՞լ եք, թե՝ ոչ եթե այո, մանրամասն հայտնեք, թե ներկաներից ո՞վ ինչ գործողություններ է կատարել, այդ թվում նաեւ դուք, ի՞նչ է կատարվել դրանից հետո,
  14. 14.04.2018թ. ժամը 15:00-ի սահմաններում, երբ հավաքի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մուտք են գործել Հանրային ռադիոյի շենք, դուք նրանց մեջ եղե՞լ եք, թե՝ ոչ, եթե այո մանրամասն հայտնեք, թե ներկաներից ով ինչ գործողություններ է կատարել, ինչ է կատարվել դրանից հետո:

Հարցաշարի մյուս հարցերը ստորեւ ներկայացված լուսանկարներում

Լուսանկարները՝ Armtimes.com-ի

Տպել
7725 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից