Շարժման ձնագնդի նման մեծանալը Սերժ Սարգսյանի մոտ մտավախություն է առաջացնում. քաղաքագետ

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ #ԻմՔայլը շարժման վերջին օրերի ցնցող հանրահավաքներն արդեն տվել են իրենց ցանկալի արդյունքները: ՀԺ-ի հարցերին ի պատասխան քաղաքագետը նշեց, որ Սերժ Սարգսյանին այս հանրահավաքներն անհանգստացնում են, քանի որ փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիների թիվը զգալիորեն աճում է:

- Պարոն Բաղդասարյան, այսօր 5-րդ օրն է՝ Երեւանում եւ հանրապետության խոշոր քաղաքներում մեծամասշտաբ ցույցեր են ընթանում: Այս արդյունքը սպասելի՞ էր:

- Անձամբ ինձ համար սպասելի էր եւ ես այդ մասին մի քանի անգամ ասել եմ դեռեւս հանրահավաքային շարժումը սկսելուց առաջ:

- Սպասելի՞ էր, որ այսքան մարդ դուրս կգա փողոց:

-Ես բազմահազարանոց հանրահավաքներ սպասում էի:

- Ըստ Ձեզ, այս գործողությունները որքա՞ն կշարունակվեն եւ ի՞նչ արդյունք կտան:

- Ես չգիտեմ՝ ինչքան կշարունակվեն: Այս շարժումն արդեն լուրջ արդյունք է տվել եւ արդյունքն այն է, որ քաղաքական ակտիվություն եղավ, հասարակությունն արթնացավ: Ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում կա հասարակություն, այլ թե հլու հնազանդ ժողովուրդ: Այս շարժումը կստիպի իշխանություններին հաշվի նստել հասարակության հետ: Գլխավոր արդյունքն արդեն արձանագրված է: Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը կստացվի՞, թե՞ ոչ: Ես թերհավատորեն կմոտենամ, բայց մեծ արդյունք արդեն արձանագրվել է:

- Ոստիկանությունը հավաքները ցրելու հայտարարություններ է անում, բայց առայժմ լայնամասշտաբ գործողություններ չի կիրառում, բացառությամբ ապրիլի 16-ի, երբ լուսաձայնային նռնակներ կիրառվեցին խաղաղ ցուցարարների ուղղությամբ: Իշխանությունները զգուշանու՞մ են:

- Իշխանություններն ընտրել են այլ մարտավարություն: Նրանք ընտրել են շարժումը մաշեցնելու եւ ահաբեկելու մարտավարություն: Այսինքն՝ այստեղից մի 10 հոգի գողանան տանեն, այնտեղից՝ մի 20 հոգի տանեն: Տանեն ոստիկանական այս ու այն բաժանմունքներ եւ ցրեն: Հասնեն նրան, որ մարդիկ զգուշանան փողոցում: Ես կարծում եմ, որ այս մարտավարությունը շատ արդյունավետ չի լինի: Նրանք երբ համոզվեն, որ այս մարտավարությունն օգուտ չի տալիս, կանցնեն կոշտ մեթոդների:

Իսկ ինչո՞ւ «մարդ գողանալու» մարտավարությունն արդյունք չի տա:

- Ես չեմ կարծում, որ այսպիսի շարժումը կարելի է մարել այդպիսի քայլերով: Սա ցանցային պայքար է, իսկապես հզոր պայքար է, եւ մարդկանց գիտակցությունն արթնացել է: Ուժային կառույցների կողմից ցանկացած այդպիսի ահաբեկչական գործունեություն հակազդեցություն կծնի: Ինչքան ոստիկանությունը նման միջոցների դիմի, մարդիկ այդքան կշատանան:

- Սերժ Սարգսյանն ԱԺ-ում վարչապետի ընտրությունից հետո դիմելով ԵԼՔ-ի՝ դահլիճում ներկա պատգամավորներին՝ հորդորեց, որ Նիկոլ Փաշինյանին հետ բերեն ԱԺ: Սերժ Սարգսյանը մտավախություն ունի՞, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա եւ իր իշխանությանը սպառնալիք կհանդիսանա:

- Սերժ Սարգսյանն արդեն այդպիսի մտավախություն ունի: Շարժման ձնագնդի նման մեծանալն է նրա մտավախության հիմքում:

- Նա նաեւ մի քաղաքական ենթատեքստով հայտարարություն արեց. «...որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»: Այս հայտարարությունը սպառնալի՞ք էր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք ենթադրել, որ քնած հրաբուխը քաղաքացիներն են, իսկ բզբզացողը՝ Նիկոլ Փաշինյանը, որին հաջողվում է հազարավոր քաղաքացիների այս օրերին փողոց հանել:

- Ես չգիտեմ, թե Սերժ Սարգսյանն ինչ նկատի ուներ: Ենթադրում եմ, որ միայն Նիկոլ Փաշինյանին չէին ուղղված այս խոսքերը, այլ նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք մինչեւ այս այլ շարժումներ են կազմակերպել եւ հիմա պասիվ են: Գուցե ակնարկ էր նրանց, որ հիմա չգան ու չմիանան:

Այսինքն, Սերժ Սարգսյանը «քնած հրաբուխ» ասելով նկատի ուներ այն քաղաքական ուժերին, ովքեր դեռ ժողովրդի կողքին կանգնելու համար քայլ չե՞ն կատարել:

- Երեւի նկատի ուներ այն քաղաքական ուժերին, որոնք պաշտոնապես այս շարժմանը չեն միացել:

- Երեւանում տեղի ունեցող հակաիշխանական միջոցառումներին անդրադառնում են նաեւ միջազգային լրատվամիջոցները: Նրանք իրենց հրապարակումներում շեշտադրում են այն փաստը, որ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ է դառնում ղեկավար՝ հազարավոր քաղաքացիների կամքին հակառակ: Միջազգային մամուլն օրինակներ է բերում 2008 թվականի իրադարձություններից: Սա չի ենթադրու՞մ, որ միջազգային հարթակում Հայաստանի ժողովրդավարության մակարդակն անկում կապրի:

- Հայաստանի ժողովրդավարության մակարդակն արդեն անկում ապրել է այս քանի օրերի ընթացքում եւ արդեն արձանագրվել է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետի մեկնարկը կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարական ընթացքը: Բնականաբար, կասկածի տակ է դրվում, որովհետեւ նույն անձի 3-րդ ժամկետով ղեկավարելը մեխանիկորեն երկիրը դասում է ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքին:

Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու կապակցությամբ Արեւմուտքից դեռ արձագանքողներ չեն եղել՝ շնորհավորանքների տեսքով: Արեւմտյան երկրների ղեկավարները դեռ ժամանակ ունե՞ն նրան շնորհավորելու, թե՞ կարող ենք այստեղ քաղաքական ենթատեքստեր փնտրել:

- Նրանք դեռ ժամանակ ունեն, կհետեւեն իրադարձությունների զարգացմանը եւ ըստ այդմ էլ իրենց դիրքորոշումը կարտահայտեն: Չշնորհավորելը կամ ուշ շնորհավորելը եւս դիրքորոշում է: Կարող են անգամ չշնորհավորել, քանի որ Հայաստանը նախագահ ունի, նախագահին շնորհավորել են եւ դա բավարար է: Ամեն դեպքում վերաբերմունքը պաշտոնական հայտարարություններով է արտահայտվում: Կարծում եմ, որ մեզ համար ոչ շահեկան հայտարարություններ կլինեն:

Ոչ շահեկան՝ Հայաստանի՞, թե՞ ժողովրդի համար:

- Հայաստանի համար: Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի իշխանությանը տրված գնահատականը մեխանիկորեն վերաբերվում է նաեւ Հայաստանին: Օրինակ, Հայաստանը, երբ դասվում է ոչ ժողովրդավար երկրների շարքին կամ ավտորիտար ռեժիմ ունեցող, դա վերաբերվում է ամբողջ Հայաստանին: Եթե պատժամիջոցներ լինեն եւ վերաբերմունքը փոխվի Հայաստանի նկատմամբ, փոխվելու է պետության նկատմամբ, ոչ թե իշխանության նկատմամբ:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 19-ի համարում:

Տպել
5192 դիտում

Լինելով ԱԱԾ տնօրեն՝ նա հայտարարություն է անում գերագույն հրամանատարի դեմ․ սպայի պատվին դրանից մեծ անարգանք չկա․ վարչապետ

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան