Ոստիկանները բերման ենթարկվածներին պահել են սահմանվածից ավելի, եղել է բռնություն. ՀԼԱ

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հանրային լրագրության ակումբը տարածել է այտարարություն՝ ոստիկանական ապօրինությունների հետ կապված, որոնք արվել են այսօր բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ:

«2018թ․ապրիլի 17-ի ժամը 15։00-ի դրությամբ Իրավապաշտպանների միասնական թեժ գծին ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի տարբեր հատվածներից առանց հիմնավորման ոստիկանության տարբեր բաժիններ բերման էին ենթարկվել քաղաքացիներ (բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներ), որոնց մի մասը ապօրինաբար պահվել են սահմանված 3 ժամից ավել։ Բերման ենթարկվածներից երկուսը ոստիկանության Մաշտոցի բաժնում էին գտնվում առավոտյան ժամը 09։30-ից: Ժամը 14։20-ի դրությամբ նրանց հետ ոչ մի քննչական և կամ դատավարական գործողություն չէր տարվել։

33 ցուցարար մոտ հինգ ժամ շարունակ պահվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում գտնվել է 14 քաղաքացի, այդ թվում՝ ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը։ Այս անձանց հետ նույնպես ոչ մի դատավարական և կամ քննչական գործողություն չեն իրականացվել։ Ըստ ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված անձանց տեղեկությունների՝ առավոտյան 8։00-ից մինչ հայտարարության տարածման պահը՝ մոտ 20:30-ը,  9 հոգի գտնվում են բաժնում, որոնց պարտադրել են ստորագրել մի փաստաթուղթ, որի համաձայն իրենք ժամը 11։00-ի դրությամբ պետք է ազատ արձակված լինեին։

Բերման ենթարկվածներից Վ․Հ․-ն բռնության է ենթարկվել ոստիկանության ավտոմեքենայում և դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վերոնշյալ գործողությունների ընթացքում խոչընդոտվել է փաստաբանների աշխատանքը, մասնավորապես՝ նրանց մուտքը ոստիկանության բաժիներ և բերման ենթարկված անձանց իրավաբանական աջակցություն տրամադրելը։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ ցուցարարները քաղաքի տարբեր հատվածներում ոստիկանների, այդ թվում՝ կարմիր բերետավորների կողմից ենթարկվել են բռնությունների։

Սույնով դատապարտում ենք խաղաղ ցուցարարների ազատության, անձեռնմխելիության և հավաքների ազատության իրավունքների կոպիտ խախտումը, պահանջում ենք անհապաղ դադարեցնել խաղաղ ցուցարարների հետապնդումը և անմիջապես ազատ արձակել ազատությունից զրկված ցուցարարներին»։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Քրիստինա Գևորկյան, փաստաբան

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

Փինք Արմենիա 

Վանաձորի քաղաքացիական երիտասարադական կենտրոն 

Իջևանի քաղաքացիական երիտասարադական կենտրոն

Անի Աղագուլյան, իրավապաշտպան, ԵՊՀ ասպիրանտ

Սի-Փի-Այ հայկական կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ

Շիրակ կենտրոն ՀԿ

Հրազդանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

«Հոգևոր Հայաստան» ՀԿ

Հյուման ռայթս հաուս Երևան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Հանրային լրագրության ակումբ ՀԿ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

«Տաթևիկ»ՀԿ

Տպել
2434 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին