«Արսենալի» երկրպագուները կարող են ստիպել Վենգերին հեռանալ

«Արսենալի» երկրպագուների պահվածքը կարող է ստիպել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին հեռանալ: Այս մասին գրում է բրիտանական The Mirror-ը: Բազմաթիվ երկրպագուներ դժգոհ են թիմի ելույթներից ու արդյունքներից եւ տնային հանդիպումների ժամանակ «Էմիրեյթս» մարզադաշտ չեն այցելում:

Վերջին մի քանի խաղերում «Էմիրեյթսում» նկատվում են բազմաթիվ ազատ տեղեր, թեեւ տոմսերը վաճառված են: Սա անհանգստացնում է «Արսենալի» ղեկավարությանը: Նրանք մտավախություն ունեն, որ դա կարող է ազդել ակումբի կոմերցիոն արժեքի վրա: Ակումբում կարծիք կա, որ այցելությունները կարող են այսպես շարունակվել, եթե Վենգերը մնա գլխավոր մարզչի պաշտոնում:

Տեւական ժամանակ է՝ երկրպագուները դժգոհ են Վենգերից: Անցած մրցաշրջանում նրանք նաեւ ակցիաներ էին իրականացնում ու պահանջում նրա հրաժարականը: Ֆրանսիացի մասնագետը, սակայն, նոր՝ 2 տարվա պայմանագիր կնքեց ու ցանկանում է մնալ մինչեւ դրա ժամկետի լրանալը:

Այս մրցաշրջանում Վենգերի գլխավորությամբ «Արսենալն» Անգլիայի Պրեմիեր լիգայում չի կարողացել տեղ զբաղեցնել լավագույն քառյակում. 33 տուրերից հետո 54 միավորով 6-րդ տեղում է, եւ հետեւաբար Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր չի նվաճի:

Չեմպիոններ լիգայում խաղալու միակ հնարավորությունը կստանա, եթե հաղթի Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանում: «Զինագործները» կիսաեզրափակիչ են դուրս եկել, որտեղ նրանց մրցակիցը լինելու է մրցաշարի գլխավոր ֆավորիտը՝ «Ատլետիկո Մադրիդը»:

Տպել
1173 դիտում

Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա. Մերկելը Էրդողանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Վայք քաղաքի բնակիչներից մեկի ավտոտնակում «Տրոտիլ» տեսակի 4 պայթուցիկ է հայտնաբերվել

Եղեգնուտ գյուղի 50-ամյա մի բնակիչ բենզասղոցի գործադրմամբ 63 ծառ է կտրել ու տարել իր բակ

Վանաձորի աղմկահարույց սպանությունների գործով Բագրատաշենի անցակետում հայտնաբերվել է եւս մեկ կասկածյալ

Ոստիկանները հայտնաբերել են «Դայմոնդ» ֆիթնես» ակումբի և մեկ այլ ԱՁ-ի տնօրեններին դանակահարողին

Աննա Հակոբյանն իրականացրել է հաշմանդամություն ունեցող Ռազմիկի երազանքը

Սարավան գյուղում այրվել են ավտոմեքենա և խոտածածկույթ

Արարատ Միրզոյանը Բելգրադում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի խոսնակի հետ

Բակո Սահակյանը այցելել է գյուղաշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված տոնավաճառին

Եղանակային առումով նորից ունենալու ենք հրաշք շաբաթ, արեւային աշունը շարունակվում է. Սուրենյան

Թուրքական բանակը Ռաքքայի հյուսիս-արևելքում գրավել է Սուլուք բնակավայրը

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն. Արցախում հուշագիր է ստորագրվել

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Ծեծկռտուք՝ Արարատի մարզում. Մասիսի Բ/Կ-ի տնօրենը քթի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

«Ավրորայի» հերոս Զանա Բուկար Մուստաֆան արդեն ժամանել է Երևան

Բակո Սահակյանը հանդիպել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Սպիտակ քաղաքում տնակ է հրդեհվել. տուժածներ չկան

Թուրքիան միտումնավոր կրակ է բացել Սիրիայում տեղակայված ամերիկյան դիրքերի վրա. Washington Post

Կոնգոյում վթարի ենթարկված օդանավը հայկական պատկանելություն չունի. ՀՀ վարչապետի խորհրդական

Ֆրանսիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը Թուրքիա. որոշումն ուժի մեջ է մտնում անհապաղ