Գյումրիում «Ժառանգություն»-ը սպասում է Երեւանի օրակարգին

Դեմ ենք Սերժ Սարգսյանի քաղաքականության շարունակմանը եւ կողմ ենք ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորած #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության անդամների ակցիային: ՀԺ-ի հետ զրույցում այս մասին այսօր ասել է «Ժառանգություն» կուսակցության ՇՄ  կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ այս պահին Գյումրիում որեւէ քայլ կամ հավաք չեն անցկացնում, քանի որ սպասում են Երեւանի օրակարգին:

«Ամբողջ այս պայքարի ֆորմատը ընթանում է ոչ թե կուսակցական դրոշների, այլ առանձին շարժումներով՝ Մերժիր Սերժին, Հանուն Հայաստանի: Նիկոլ Փաշինյանն իր քայլն է անում: Այս ամենը ողջունելի է: Ժամանակն է, որ ընդդիմադիրները միավորվեն՝ անկախ կուսակցությունից, որպեսզի մենք կարողանանք ի վերջո հաղթանակ ունենալ: Առանց միավորման հաղթանակը հնարավոր չէ,  իսկ դա անհրաժեշտ է, որ երկրում  իշխանափոխություն լինի, քանի որ Սերժ Սարգսանը մարմնավորում է էն համակարգը, որը կա հիմա: Խնդիրը սա է, նրա մնալով կշարուակվի նույն քաղաքականությունը: Նույն կառավարման համակարգն ունենալը մենք համարում ենք երկրի համար կործանարար»,-ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության ՇՄ  կառույցի ղեկավարը:

Վահագն Հովհաննիսյանը Շիրակի մարզում իներտ վիճակն ու Գյումրու հանգստությունը մեծապես պայմանավորում է մարդկանց անիրազեկությամբ:

«Լրատվութան խնդիր կա, լուսաբանման խնդիր կա: Պետք է ինֆորմացիա հասցնել մարդկանց: Ինֆորմացիայի բաց կա: Ոչ բոլորն են ինտերնետից օգտվում, օգտվողներից էլ քչերն են քաղաքական կայքեր նայում, իսկ եթերում այս մասին գրեթե ոչինչ չկա: Շիրակում եւ Գյումրիում մարդիկ հիմնականում կենցաղային հարցերով են մտահոգ եւ զբաղված, սա է խնդիրը եւ սա շատ վատ է»:

«Ժառանգություն» կուսակցության ՇՄ կառույցի անդամները հրապարակային հավաքներ ու ակցիաներ Գյումրիում չեն անում, սակայն անգործ նստած չեն: Կառույցի ղեկավարն ասում է՝ հստակ ծրագիր ունեն, բայց չեն բարձրաձայնի, քանի որ փորձը ցույց է տվել, որ նախապես հրապարակված իրենց քայլերը մշտապես պետական մարմինների կողմից կանխվել են:  

«Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, ես ուզում եմ ասել, որ մենք պայքարի մեջ ենք, այն, ինչ կատարվում է հիմա Երեւանում կուսակցության դրոշների տակ չի գնում, բայց «Ժառանգության» անդամները՝ Դավիթ Սանասարյանը եւ մյուսներն էնտեղ են, այսինքն մենք բոլոր տեղերում կանք եւ ակտվ լինելու ենք»,-ՀԺ-ի թղթակցին ասել է «Ժառանգություն» կուսակցության ՇՄ կառույցի ղեկավար Վահագն Հովհաննիսյանը:

Տպել
2375 դիտում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան