ՀՀԿ-ն խորհրդի նիստը թաքուն կանի, քաղաքից դուրս, որ չընկնի ընդդիմադիրների շրջափակման մեջ

ՀԺ-ի տեղեկություններով, հանրապետական կուսակցությունը Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցած մեծ հանրահավաքից եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարած քայլերից հետո որոշել է ՀՀԿ խորհրդի նիստը թաքուն անցկացնել:

ՀՀԿ գործադիր մարմնի չորեքշաբթի օրը տեղի ունեցած նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ապրիլի 14-ին՝ շաբաթ օրը, տեղի է ունենալու ՀՀԿ խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի հարցը: Նկատենք, որ ՀՀԿ-ն, որպես կանոն, խորհրդի նիստ հրավիրում է՝ ԳՄ նիստում արդեն կայացված որոշման մասին խորհրդի ընդլայնված կազմին տեղյակ պահելու համար: Հասկանալի է, որ չորեքշաբթի օրը ՀՀԿ ԳՄ-ում վարչապետի թեկնածուի անունն արդեն հնչել է, պարզապես այդ մասին դեռ չհայտարարվեց: Իշխանության վերին օղակներում թերեւս որոշել են տեսնել՝ ինչքան մարդ կհավաքվի Ազատության հրապարակում եւ ինչ գործընթացներ կծավալի Փաշինյանի սկսած շարժումը ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման 3-րդ ժամկետի:

Եւ ահա, գնահատելով իրավիճակը, ՀՀԿ-ականները որոշել են նիստը մայրաքաղաքից դուրս անել, որպեսզի չընկնեն ընդդիմադիրների շրջափակման մեջ: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ խորհրդի նիստը տեղի է ունենալու Ծաղկաձորում: Ավելին, երբ մեր թղթակիցը, որպես ՀՀ շարքային քաղաքացի, զանգեց Ծաղկաձորի էլիտար հյուրանոցներ՝ տեղ ամրագրելու, Գոլդեն փելես հյուրանոցից հայտնեցին, որ իրենց մոտ ապրիլի 14-ին խիստ կարեւոր փակ միջոցառում է տեղի ունելու եւ այդ օրը հնարավոր չէ մուտք գործել հյուրանոց:

Տպել
9279 դիտում

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին դարձյալ կալանավորվել է. ԱԱԾ

Հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը. Աննա Հակոբյան

Այն, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է մեկ ցուցմունք, չի բխում քրգործի նյութերից. մեղադրող դատախազ

Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը. վարչապետ

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հանդիպել են

Որոշվել է Արցախի նախագահի թեկնածուների եւ կուսակցությունների հերթականությունը քվեաթերթիկներում

«Քաղաքական շահարկում է». ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի մեղադրանքը Ղարաբաղի հարցի հետ

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, Սեւան-Գավառ ավտոճանապարհին բուք է, . ԱԻՆ

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Սերժ Սարգսյանի գործով դատախազի բացարկի վերաբերյալ որոշում կայացնելու

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին

Հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ծնողը մտել է դասարան, հարվածել ուսուցչուհուն, երեխան խուճապահար վազել է տնօրենի ետեւից. ինչ է կատարվել հ.52 դպրոցում

Վախեցել, խառնվել են իրար, պետք էլ որ չեղնի, կառնին. Գյումրու դեղատներում դիմակներ չկան

Սերժ Սարգսյանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին մեղադրող դատախազին

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում տան տանիք է այրվում. ԱԻՆ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին

Քրեական գործի 82 թերթում որեւէ նշում չկա Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալների մասին. պաշտպան

Ռիո դե Ժանեյրոն կրկին գունավառ էր. լուսանկարներ կառնավալից

Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ սատարելու... խնդրում եմ վերադառնալ տուն. Սերժ Սարգսյանը՝ դատարանի բակում