Պարտադիր պիտի գնամ #ԻմՔայլը շարժմանը, գնամ հասկանամ՝ ումից ինչ ենք պահանջում. Ե. Բորիսենկո

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն այն հայտնիներից է, որը բազմիցս մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու քաղաքացիական ակցիաներին ու մշտապես կանգնել քաղաքացիների կողքին: Նա «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ էլ աչքի ընկավ իր ակտիվությամբ:

Այսօր «ՀԺ»-ի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ անպայման մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իրականացվող #ԻմՔայլը շարժմանը եւ այսօր երեկոյան, ժամը 18.30-ին գնալու է Ազատության հրապարակ, որտեղ մեկնարկելու են շուրջօրյա հանրահավաքները: «Պարզապես չեմ կարող անտարբեր անցնել: Պարտադիր պիտի գնամ, գնամ հասկանամ, թե ինչ է կատարվում, ումից ինչ ենք պահանջում, ինչ մասսա է հավաքվում, ովքեր են, դրանից էլ է շատ բան կախված: Չնայած ինչքան էլ ցավալի է՝ պիտի ասեմ, որ հիմա շատ հուսահատված եմ եւ հավատս կորցրած: Ամենավատն այն է, որ տեսնում ես անարդարություն եւ հասականում, որ դրա դեմ անզոր ես»,- ասաց Ելենա Բորիսենկոն:

Խոսելով Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության եւ նրա նախագահության 10 տարիներին Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ ասաց. «Ինձ համար ոչ մի նախագահն էլ լավը չի եղել, այնպես չէ, որ միայն ինքն է վատը, մեր ընտրած նախագահներից ոչ մեկն էլ նախագահ չի եղել: Նույնիսկ Լեւոն Տեր- Պետրոսյանի ժամանակ, երբ բոլորը Լեւոն էին ընտրում՝ ես իրեն չեմ ընտրել, բայց դա կարող եմ ասել, որ միակ դեպքն էր, երբ հայ ժողովուրդն անկախ ու թափանցիկ ձեւով ընտրություն կատարեց»,- ասաց դերասանուհին: Նա ցավ հայտնեց, որ օրեցօր ամեն ինչ դեպի վատն է գնում եւ ոչ մի դրական փոփոխություն չկա. «Մարդիկ այստեղ վատ են ապրում, հուսահատ են, դադարել են ինչ-որ բանի հավատալ, եթե երեկ 10 հոգի էր ուզում գնալ երկրից, ապա այսօր 90 հոգի, ինչը սարսափելի է»:

Ելենա Բորիսենկոն նշեց, որ խիստ դեմ է այն արտահայտությանը, երբ ասում են, որ մեկ է՝ բան չի փոխվելու, սակայն ասաց, որ քանի գնում՝ իր մոտ էլ է այդ կարծիքը ձեւավորվում: Վերջինս պատմեց, որ մի քանի օր առաջ հայտնի մարդկանցից մեկի (անուն չցանկացավ նշել) երեկոյին էր ներկա եւ այնտեղ կային բարձրաստիճան պետական այրեր, որոնք բոլորը մեծ-մեծ խոսելուց եւ կեղծ ժպիտներ փոխանակելուց հետո, հերթով դուրս եկան եւ սկսեցին իրար մեջ ամեն ինչից բողոքել:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
4952 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին