«Ջերմիկ անկյուն»

05/02/2010 schedule15:39

Երեկ «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց մտավոր եւ ֆիզիկական սահմանափակումներով երիտասարդների ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված էին «Ջերմիկ անկյուն» խմբային տան սաների աշխատանքները` նկարներ, գոբելեններ, ասեղնագործ աշխատանքներ, հուշանվերներ։ Նշենք, որ «Ջերմիկ անկյունում» ապրում է 13 հոգի, ում 18 տարին լրացել է, եւ նրանք, դուրս գրվելով մանկատնից, հաստատվել են այդտեղ։ Երեկ մեզ հետ զրույցում «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանն ասաց, որ ցուցահանդեսի ամենահիմնական նպատակն այն է, որ հասարակությունը ծանոթ լինի, որ մեր մեջ կան նման խնդիրներով մարդիկ, ովքեր կարող են ունենալ ձեռքի շնորհք։ Մեր կազմակերպությունը հոգ է տանում երեխաների մասին եւ բացի նրանից, որ նրանց խնամքով է զբաղվում, զարգացման ծրագրեր է իրականացնում, որ նրանք կարողանան որպես լիարժեք անդամ` իրենք իրենց կյանքը ապահովել»,- ասաց Կիրակոսյանը։ Նշենք, որ այս հաստատությունը ֆինանսավորվում է արտասահմանից ստացված օգնություններով։ «Պետությանը դիմել ենք, բայց չունենք աջակցություն»,- մեզ հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրենը։ Ի դեպ, երեկվա ցուցահանդեսի ժամանակ եղան սաների աշխատանքները գնողներ։ Նրանց համար անչափ ուրախալի էր գովեստի խոսքեր լսելը։ Ի դեպ, իրենց ցուցահանդեսի ժամանակ երիտասարդները նաեւ երգում էին։

Տպել
574 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը