ԵՊՀ ուսանողները դասադուլների են պատրաստվում՝ ընդդեմ Ս․ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի

Երեւանի պետական համալսարանի ուսանողները դասադուլների են պատրաստվում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի։ Վերջիններս համալսարանի բակի ողջ տարածքում, մասնաշենքերի մուտքերի մոտ գրաֆիտիներ են արել՝ դասադուլ գրությամբ։

ԵՊՀ մի խումբ ուսանողներ երեկ շարունակել են նաեւ այս ուրբաթ՝ ապրիլի 13-ին կայանալիք հանրահավաքի իրազեկման ակցիաները։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախօրեին իրազեկման այդ ակցիաների ժամանակ համալսարանի ղեկավարությունը ճնշում է գործադրել ուսանողների վրա, նրանց արգելել է մուտք գործել մասնաշենքեր։ Մասնավորապես՝ ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը բղավել է ուսանողների վրա ու աշխատակիցներին հրահանգել «դուրս շպրտել բոլոր նրանց, ովքեր ուսանողական տոմսեր չունեն»։

Թեպետ երեկ համալսարանի անվտանգությունն ավելի խստացված էր եւ մասնաշենքերի մուտքերի մոտ մեկից ավելի էին անվտանգության աշխատակիցները, ուսանողները, այնուամենայնիվ, կարողացան նաեւ մասնաշենքերի ներսում բաժանել իրազեկման թռուցիկներ։ Անվտանգության աշխատակիցները հորդորում էին համալսարանի տարածքից հեռու բաժանել թռուցիկները՝ հղում անելով ինչ-որ օրենքի, ըստ որի՝ բուհերի տարածքում չի կարելի իրազեկում անել կամ թռուցիկ բաժանել, չնայած նրան, որ նմանատիպ օրենք չկա։

ԵՊՀ ռեկտորի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը, որը երեկ փորձում էր հարթել միջադեպը, իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, թե ուսանողները փորձել են ԵՊՀ գրադարանի պատին ինչ-որ բան նկարել, իսկ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, այդ պատճառով էլ աղմուկ է բարձրացել ու միջադեպ հրահրվել։

Մեր զրույցում ԵՊՀ ուսանողուհի, իրազեկման ակցիայի մասնակից Աստղիկ Քեշիշյանն ասաց, որ որեւէ մեկը չի ցանկացել համալսարանի պատերից գոնե մեկին նկարել կամ գրություն թողնել։ Նրա խոսքով՝ ուսանողները տեղյակ են՝ որտեղ կարելի է գրաֆիտի անել եւ որտեղ՝ ոչ։ Իսկ քաշքշուկն անսպասելի է սկսվել՝ համալսարանի ղեկավարության ու անվտանգության աշխատակիցների հրահրումով։

Մեր հարցին՝ ինչպե՞ս են արձագանքում ուսանողներն ու դասախոսները, ուսանողուհին պատասխանեց, որ ամենատարբեր արձագանքներ են ստանում թռուցիկներ բաժանելու ու իրազեկելու ժամանակ․

«Ուսանողներ են լինում, ովքեր անտարբեր անցնում են, անգամ չեն վերցնում, որ կարդան, թե ինչ է գրված թռուցիկի վրա։ Լինում են անգամ դասախոսներ, ովքեր հարցնում են, թե երբ են սկսվելու դասադուլներն ու հանրահավաքները, որպեսզի իրենք էլ մասնակցեն»,- մեր զրույցում ասաց Աստղիկ Քեշիշյանը։

Ուսանողները իրազեկման ակցիան շարունակել են մինչեւ երեկո։

Բացի ԵՊՀ-ից, ուսանողների վրա ճնշում են գործադրել նաեւ այլ համալսարաններում։ Մասնավորապես՝ մեր տեղեկություններով՝ Տնտեսագիտական համալսարանում փակել են պատուհանները ու խստացրել մուտքերի մոտ անվտանգության աշխատանքը, որպեսզի որեւէ մեկը թռուցիկ չկարողանա հասցնել համալսարանի դռներից այն կողմ։

Հիշեցնենք, որ այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը շարժման մասնակիցները քայլերթով կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կսկսվի շուրջօրյա հանրահավաք։

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 13-ի համարում:

Տպել
2091 դիտում

Ժամը 22:35-ի դրությամբ Սարավան-«Զանգեր» հատվածում 10-15 մ հորիզոնական տեսանելիությամբ մառախուղ է. ԱԻՆ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկխոսության, եթե վերջինս փոխի իր քաղաքականությունը

Արմավիրում 21 և 60 տարեկան կանայք դրամապանակ են գողացել եւ դրանում առկա բանկային քարտով գումար կանխիկացրել

ՄԱԿ-ը 2020 թվականը հայտարարել է բույսերի առողջության պահպանման միջազգային տարի. չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք

Անհասկանալի է ռեժիսորի հրապարակ բերած արհեստական օրակարգը. ԿԳՄՍ-ն պատասխանել է Գալստյանի ահազանգին

Հրդեհաշիջման ժամանակ զոհված հրշեջն այսօր կդառնար 23 տարեկան. ծառայակից հրշեջները հուշաքար են տեղադրել

«Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցները կալանավորված անձի պայուսակից կասկածելի փաթեթ են հայտնաբերվել

Եվրամիության կարեւոր ծրագրերի ֆինանսավորումը կարող է սառեցվել. բյուջեի շուրջ համաձայնություն չկա

Երևանում ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել. (տեսանյութ)

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է. ԱԻՆ

Հափշտակել են Դադիվանքում տեղադրված գանձանակը. ԱՀ ոստիկանություն

Հայկ Մարությանն այսօր ներկայացրել է Նոր Նորք եւ Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին

«ՀԿԵ» ՓԲԸ տնօրենը Շիրակի մարզպետին առաջարկել է քննարկել Գյումրու ավտոկայանը երկաթուղային կայարան տեղափոխելու հարցը

Հայաստանը ունեցել է կապեր Եվրոպայի հետ, իսկ Ադրբեջանը՝ ոչ, այն պատճառով, որ նման երկիր գոյություն չի ունեցել. Զատուլին

Դիլիջանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել

Իրանում կորոնավիրուսի հետեւանքով 2 քաղաքացի է մահացել

Ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել եւ տարհանվել է ադրբեջանցի զինծառայողի մասունքները

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Բնակարան, առանձնատուն, 11 հազար եվրո, 9 մլն դրամ եկամուտ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ունեցվածքը