Փաշինյանն ուղերձով դիմեց բոլոր մարզերին՝ հատ-հատ նշելով այնտեղ գտնվող բնակավայրերը

Շարունակվում է ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի #ԻմՔայլը քայլարշավը` Գյումրիից դեպի Երեւան: Այս պահին նրանք արդեն հասել են Կոտայքի մարզ: Նիկոլ Փաշինյանն այսօր դիմեց ՀՀ բոլոր մարզերի բնակիչներին, հատ-հատ նշելով այդ մարզերում գտնվող համայնքները եւ բնակավայրերը: Նա իր ուղերձում ասաց, որ ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, բոլորը լինեն Ազատության հրապարակում: Փաշինյանը ուղերձով դիմեց նաեւ սփյուռքի բոլոր հայ համայնքներին՝ գործուղվել դեպի Երեւան, Ազատության հրապարակ` վաղը՝ 18:30-ին, որպեսզի պայքարեն Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ: Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց նաեւ Երեւանի բոլոր վարչական շրջանների` բոլոր թաղամասերի բնակիչներին, հատ-հատ նշելով վարչական շրջաններն ու թաղամասերը:

Հիշեցնենք, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պայքար է սկսել Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ քայլարշավով Գյումրիից հասել է Կոտայքի մարզ: Ապրիլի 13-ից նրանք Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու: Շուրջօրյա հավաքի մեկնարկը կտրվի ապրիլի 13-ին՝ ժամը 18.30-ին, Երեւանի Ազատության հրապարակում:

Տպել
1530 դիտում

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհն այսօր փակ է լինելու ժայռապայթեցման պատճառով

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և 8 մարզերում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհի մարմանը 11 մարտական հաշվարկ է մասնակցել

Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալի ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան

Հայաստանը 9 ծանրորդով կմասնակցի Թայլանդում կայանալիք աշխարհի առաջնությանը

89 մարտական հաշվարկ եւ 2 օպերատիվ խումբ պայքարել են 76 խոտածածկ տարածքի հրդեհ մարելու համար

Թաթուլ համայնքի ղեկավարը մի քանի միլիոնի հասնող չարաշահումներ է թույլ տվել (տեսանյութ)

Կոտայքում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

Ողջունելի է, որ Կարմիր Խաչի ՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերուն

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Սիրիայում թուրքական զինուժը կրակ է բացել քուրդ զինյալների դեմ

Թոշակառուն գերեզմանատան տարածքից 4 սոճի է հատել. վնասի չափը պարզվում է

Մարտական հերթափոխի նախապատրաստում զորամասերից մեկում

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել (տեսանյութ)

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Վարչապետի աշխատակազմը ներկայացրել է այսօր կառավարությունում Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցության սղագրությունը

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. վարչապետ

Ո՞ւմ է պետք Սերժ Սարգսյանի ձերբակալությունը. ՀՀԿ-ի՞ն, թե՞ ինշխանությանը

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

Նովոսիբիրսկ քաղաքում վթարի հետեւանքով ՀՀ քաղաքացի է զոհվել, 9 մարդ՝ վնասվածքներ ստացել