Երևան
16 °C
Թուրք և հայ երիտասարդների մասնակցությամբ իրականացվող «Նույն երկնքի տակ» խորագրով ծրագրի առաջին մասը շուտով կավարտվի։ Նախագծի նպատակն է՝ պարզել, արդյոք միմյանց հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող, փակ սահմաններով, վարչական և առևտրական կապերը խզած երկու երկրում՝ Թուրքիայում և Հայաստանում բնակվող երիտասարդները կարող են մտածել ընդհանուր ապագայի մասին։
Ermenihaber-ի փոխանցմամբ, ծրագրին մասնակցող 15-35 տարեկան շուրջ 80 երիտասարդի ուղղվել է հետևյալ հարցը․ «Քեզ համար ինչպիսի՞ ապագա ես ցանկանում և ինչպիսի՞ աշխարհում»։ Ստացված պատասխանները տեսագրվել և 30 վայրկյան տևողությամբ տեսանյութեր են պատրաստվել: Միևնույն ժամանակ ծրագրին մասնակից և միմյանց չճանաչող հայ և թուրք երիտասարդներին առաջարկվել է ձեռագիր նամակներ ուղղել միմյանց։ Նամակների հետ հասցեատերերին կհանձնվեն նաև հեղինակների լուսանկարները: Այս փուլի թուրքական (Իզմիր, Ուշաք, Այդըն) և հայաստանյան (Երևան, Գյումրի) մասը ավարտվել է: Բոլոր նամակների և տեսագրությունների սղագրությունները թարգմանվել են: Նամակները և լուսանկարները փոխադարձաբար հանձնվում են երիտասարդներին, հաստատվում են կապեր:
Բոլոր այս ջանքերով փորձ է կատարվել երկու ժողովուրդների միջև կամուրջ կառուցել։ Նախագիծը հավանության է արժանացել և աջակցություն է ստանում երկու երկրներում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից։Աշխատանքների առաջին մասում իրենց ներդրումն են ունեցել Թուրքիայի Հրանտ Դինքի Հիմնադրամը իր ճանապարհորդական դրամաշնորհով, իսկ Հայաստանից՝ Արվեստի և մշակութային ուսումնասիրությունների լաբարատորիայի «Արտ Կոմունան», Երևանի Մարդու իրավունքների տունը, Գյումրիի Երիտասարդական զարգացման կենտրոնը, Երևանի Կովկասյան հետազոտությունների կենտրոնը, որոշ մասնավոր դպրոցներ և համալսարաններ:
Նախագծի հեղինակ Թահիր Ունը այս ծրագրի շրջանակներում իրեն ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն է հայտնել որպես կամավոր հանդես եկած Գևորգ Գալտակյանին, Դուրու Օրսին, Օքան Դողանին, Էլեն Կոկչյանին, ֆրանսիացի ընկեր Իգա Վանդենհովին, ինչպես նաև մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են նախագծի կայացմանը։
Ծրագրի երկրորդ հատվածում, որը կմեկնարկի առաջիկայում, նախատեսվում են ցուցահանդեսներ Հայաստանում և Թուրքիայում, գրքի տպագրություն, տեսագրությունների ներկայացում։ Բացի այդ, նախագծին նվիրված հատուկ կայք կստեղծվի, կամրապնդվեն կապերը հայաստանյան երիտասարդական կազմակերպությունների հետ, իսկ դրամաշնորհ գտնելու պարագայում միմյանց հետ նամակագրական կապ հաստատած հայ և թուրք երիտասարդների փոխադարձ այցելություններ կկազմակերպվեն։
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է
Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները
Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ
Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով
© 2024 Հայկական ժամանակ