Արմեն Ամիրյանը պահանջել է 3 տեսախցիկ տեղադրել հուշարձանների շինհրապարակներում, որ չգողանան

Երեկ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպում ունեցավ 2017-2018 թվականների վերականգնվող հուշարձանների աշխատանքներն իրականացնող շուրջ տասը շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ:

Նախարարը վերջիններիս կոչ արեց՝ իրենց աշխատանքն անել խղճով եւ պատվով, որպեսզի 2016 թվականի դեպքերը չկրկնվեն եւ տարեվերջին հերթական խախտումները չարձանագրվեն: Համաձայն Ամիրյանի պահանջի՝ հուշարձանների շինհրապարակներում առնվազն երեք տեսախցիկ պետք է տեղադրվի, որպեսզի գործընթացին առցանց հետեւելու հնարավորություն լինի:

«Ամեն ինչ արեք, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան: Ես ուզում եմ տեսնել բարեխիղճ շինարարների, որոնց հետ հետագայում եւս աշխատելու ցանկություն կառաջանա: Աշխատանքի ողջ գործընթացը պետք է լինի թափանցիկ»,- ասաց Արմեն Ամիրյանը: Վերջինս հանձնարարականներ տվեց նախարարության ներկայացուցիչներին, այդ թվում՝ ոլորտի պատասխանատու փոխնախարար Արեւ Սամուելյանին, որն էլ «ՀԺ»-ի հետ զրույցում ներկայացրեց, թե այս տարի թվով 10 որ հուշարձանն են վերանորոգվելու եւ պետությունից ինչքան բյուջե է տրամադրվել աշխատանքներն իրականացնելու համար:

2018 թվականի պետական բյուջեից տրամադրված «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի վերականգնողական աշխատանքների համար նախատեսված է թվով 10 հուշարձան, դրանք են ՝ Սբ. Հովհաննես եկեղեցին, Սբ. Հռիփսիմեն, Դվին հնավայրի միացավ եկեղեցին, Սանահինի վանքը, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, Մայրավանքի, Սբ Գեւորգ եկեղեցին, Գոշավանքի Սբ Աստվածածին եկեղեցին, Քոբայրավանքը (սեղանատուն), Արտաշատ քաղաքատեղիի բաղնիքների եւ խճանկարները, ինչպես նաեւ Լոռի Բերդ ամրոցը:

Հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման աշխատանքների համար հատկացված է 206 միլիոն 800 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ այդ աշխատանքների որակի տեխնիկական հսկողության եւ հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար հատկացված գումարները:   

Ստորեւ ներկայացնում ենք 10 հուշարձանների ցանկը՝ տեղանուններով եւ ամեն մեկին հատկացված բյուջեի չափով:

Հիշեցնենք, որ բոլոր հուշարձանների վերականգնման աշխատանքների մրցույթները հայտարարվել էին 2018 թվականի փետրվարի 28-ին:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
7535 դիտում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի

Ոստիկանները հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող 28 կնոջ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգան վերադառնում է. սկսվում է 2019-20 մրցաշրջանը

Վարչապետը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է 4 ընտանիքի բնակարանամուտին

Հայկական Ռոնալդուն. Մխիթարյանը գրավել է «Ռոմայի» երկրպագուների սրտերը

Մեկնարկել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Լիտվա. հանդիպում Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Իսակովի պողոտայի մոտ 25-ամյա երիտասարդի են դանակահարել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստ է անցկացնում

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին հոկտեմբերի 1-ին սպասում ենք Երեւանում․ Փաշինյան

ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում․ վարչապետ

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելուց

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություն. ՊՆ (տեսանյութ)