Միայնակ տարեց կինն իրականում խեղդվել ու սպանվել է, այլ ոչ հանկարծամահ եղել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է,  որ 70-ամյա կինը մահացել է ոչ թե սիրտ-թոքային անբավարարության հետևանքով, այլ դարձել է բռնության զոհ։

ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2018թ. հունվարի 15-ին` ժամը 01:40-ին, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչուհու դին:  Պարզվել է, որ տուժողը բնակվել է միայնակ։ Դուստրը նյութերի նախապատրաստման փուլում հայտնել է, որ մոր բնակարան գնացել է հունվարի 14-ի ուշ երեկոյան, որի  դուռը գտնվել է ոչ կողպված վիճակում։ Դեպքից  հետո բնակարանում ուսումնասիրություններ կատարելու ընթացքում  հայտնաբերել է, որ բացակայում են ոսկյա և արծաթե զարդեր, ինչպես նաև` արծաթե իրեր:

Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմինն ստացել է կնոջ մահվան վկայականի պատճենը, համաձայն որի` նրա մահը վրա է հասել սիրտ-թոքային անբավարարությունից:

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ բնակարանից գողություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով։ Մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել  անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ կատարված գողությունը բացահայտելու ուղղությամբ։ Բացի այդ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքները պարզելու համար:

Նախաքննության ընթացքում ստացվել է նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ հայտնաբերվել են բռնության հետքեր։ Մասնավորապես՝ թիվ 0078 փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժողի մոտ հայտնաբերվել են  ենթալեզվային ոսկրի հարակից փափուկ հյուսվածքների ու վահանագեղձի բազմաթիվ մանր ու թարմ արյունազեղումներ, ձախից 2-3-4-րդ և աջից 2-3-րդ կողոսկրերի միջին անրակային գծով անուղղակի կոտրվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք՝ մահվանից մոտ մինչև 2 ժամ առաջ, բութ առարկայի /ների/ ներգործությամբ, որոնք ուղեկցվել են սուր շնչական անբավարարությամբ։ Ըստ փորձագետների՝ նշված վնասվածքները պարունակում են առողջությանը պատճառված ծանր վնասի հատկանիշներ, որոնք հանգեցրել են մահվան:

Հաշվի առնելով, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են կնոջը կյանքից դիտավորությամբ ապօրինաբար զրկելու առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և որոշում է կայացվել՝ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:

Քրեական գործով ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համալիր միջոցառումներ՝ տարեց կնոջ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։

Տպել
3038 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել