ՀԱԷԿ-ի փակման մասին խոսակցությունները արհեստածին են ու անհիմն. փոխնախարար

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո շատ մեկնաբանություններ եղան Հայկական ատոմակայանի վերաբերյալ, եղան լուրեր, այդ թվում նաեւ արհեստականորեն շրջանառության մեջ դրված, թե իբրեւ Ատոմակայանը փակվելու է, սակայն էներգետիկայի բնագավառում Հայաստանը Եվրամիության հետ պայմանավորվել է համագործակցել՝ գործընկերության փոխադարձ շահի, թափանցիկության եւ կանխատեսելիության սկզբունքների հիման վրա: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

Նշենք, որ խորհրդարանում մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկումը: Նազարյանը նշեց, որ այդ համագործակցությունը պետք է կանխատեսելիություն ընդգրկի, այդ թվում՝ Մեծամորի ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզի եւ կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունման դեպքում: «Այսինքն՝ խոսքը գնում է ճանապարհային քարտեզի վաղաժամկետ ընդունման, ոչ թե փակման մասին: Կողմերը պայմանավորվել են միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցելիս հաշվի առնել ՀՀ առանձնահատկությունները, նաեւ ատոմային էներգետիկայի միջազգային ստանդարտները եւ միջազգային փորձը»,- պարզաբանեց նա:

Փոխարտգործնախարարը նաեւ նշեց, որ երաշխավորված հզորությունը դուրս հանելու միակ փոխարինողը կարող է լինել նույն երաշխավորված հզորությունը: Այս դեպքում՝ ատոմակայանը փոխարինել նոր էներգաբլոկով, որը ոչ միայն հայկական կողմի ցանկությունն է, այլեւ, շեշտեց նա, ՀՀ էներգետիկ զարգացման ռազմավարության փաստաթղթի հիմնական պահանջը:

Կարեն Նազարյանը նաեւ անդրադարձավ Ռուսաստանի հետ ՀՀ համագործակցությանը՝ նշելով, որ այն որեւէ ոլորտում դուրս է Հայաստան-ԵՄ համագործակցությունից, եւ այստեղ հակասություն չկա: Ի պատասխան ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի հարցին, թե  եթե Ռուսաստանը որոշի Հայաստանում ատոմակայան կառուցել իր տեխնոլոգիաներով ու իր փողով, արդյոք դա չի հակասի այն պարտավորություններին, որոնք կան Հայաստան-ԵՄ համաձայնագրում, Նազարյանն ասաց. «Պարտավորվածությունների մասով որեւէ խնդիր հետագայում չի կարող առաջանալ, որովհետեւ մեզ համար շատ էական է ատոմային էներգետիկայի զարգացումը: Եթե այդ ճանապարհին կլինեն գործընկերներ, որոնք ցանկություն կունենան մասնակցելու ոլորտի զարգացմանը, մենք անպայման կօգտվենք այդ առիթից: Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը որեւէ ոլորտում դուրս է Հայաստան-ԵՄ համագործակցությունից, այստեղ հակասություն չկա»:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ նախկին Սերժ Սարգսյանը հիշեցրել էր, որ ՀՀ կառավարությունը 2014թ. մարտին որոշում է կայացրել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարացման վերաբերյալ: Գործարկման ժամկետի երկարացումը կիրականացվի ռուսական կողմից տրված 270 մլն դոլար վարկով եւ 30 մլն դոլար դրամաշնորհի հաշվին: «Կարեւոր է նշել, որ ատոմակայանը գործում է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր չափանիշներին համապատասխան եւ սա միջազգային մասնագետների եզրակացությունն է: Իրականացվում են աշխատանքներ անվտանգության բարձրացման ու արդիականացման ուղղությամբ: Այնպես որ, Մեծամորի ատոմակայանը կծառայի առնվազն մինչեւ 2027թ.-ը: Մենք կարծում ենք, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից ատոմային էներգետիկան միշտ լինելու է Հայաստանում», - ասել է Սերժ Սարգսյանը:

Տպել
3998 դիտում

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում