Նոր շրջանակային փաստաթուղթը մեծապես կնպաստի ՀՀ-ԵՄ միջեւ երկխոսության խորացմանը․ ԱԳՆ

Ապրիլի 9-ին կայացավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր»-ը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նիստին որպես գլխավոր զեկուցող հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, որպես հարակից զեկուցողներ՝ վերոնշյալ հանձնաժողովների նախագահներ Արմեն Աշոտյանը եւ Նաիրա Զոհրաբյանը։ Նիստին մասնակցում էր նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Ինչպես հայտնում են ԱԳ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով նիստի մասնակիցներին՝ Կարեն Նազարյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի նախապատմությունը՝ սկսած բանակցությունների մեկնարկից մինչեւ համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ նոր շրջանակային փաստաթուղթը մեծապես կնպաստի ՀՀ-ԵՄ միջեւ երկխոսության խորացմանն ու ընդլայնմանը համագործակցության տարբեր ոլորտներում։

Անդրադառնալով համաձայնագրի վավերացման անհրաժեշտությանը՝ փոխնախարարը նշեց, որ ՀՀ կողմից վավերացման գործընթացն ավարտին հասցնելուց եւ այդ մասին ԵՄ կողմին ծանուցելուց հետո հնարավոր կլինի գործարկել համաձայնագրի ժամանակավոր կիրարկման դրույթը, որը, մինչեւ ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելը, հնարավորություն կընձեռի կիրարկելու ՀԸԳՀ դրույթների մեծ մասը։ Միեւնույն ժամանակ, նախարարի տեղակալը շեշտեց, որ ԵՄ անդամ երկրները բազմիցս հայտարարել են համաձայնագիրը վավերացնելու իրենց պատրաստակամության եւ քաղաքական կամքի առկայության մասին, իսկ Էստոնիան դարձավ ԵՄ անդամ երկրներից առաջինը, որտեղ ՀԸԳՀ արդեն մտել է ուժի մեջ։

Նախարարի տեղակալ Նազարյանը հավելեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակական աշխատանք են տանում անդամ երկրներում՝ խթանելու համաձայնագրի վավերացման գործընթացը։ Սակայն համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար յուրաքանչյուր երկիր ունի ներպետական տարբեր ընթացակարգեր։

Տպել
978 դիտում

Խոսրովի անտառ պետական արգելոցի ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհ է (լուսանկարներ, տեսանյութ)

Շախմատի միջազգային ֆեդերացիան հետաքննում է՝ ում պատճառով է Մարիա Գևորգյանը զրկվել Թուրքիայի մրցաշարին մասնակցելուց

Փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

Շենգավիթում հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն է

Վարչապետը տիկնոջ եւ դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին (լուսանկարներ)

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Գյումրիում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը (լուսանկարներ, ուղիղ միացում)

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ․ Shamshyan.com

Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է․ Կոմանդոսը մասնակցում է Գյումրու օրվա տոնակատարությանը

Հավանաբար այս տարվա ընթացքում կունենանք ժամանակացույցը՝ 2 տարի է, 3 թե 4․ Շիրակի մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյան

Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»

Լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել

Գյումրին պետք է դառնա Երեւանին մրցակից. Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է