Դիպուկահար Աղասի Ասատրյան. ընկել են շրջափակման մեջ, մնացել առանց փամփուշտների

«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»: Ծնողների զանգերին հենց այսպես էր պատասխանում Աղասի Ասատրյանը: Բարեւից հետո երկրորդ խոսքն էր: 2016 թվականի ապրիլի 2-ին Թալիշի 170 դիրքում նահատակված Աղասին վերջին անգամ հոր հետ խոսել էր մարտի 31-ին: Ինքն էր զանգել:

«Լավ լուր ուներ: Ասեց` պապ կրակայինը հաղթել եմ, ինձ արձակուրդ են տվել: Բայց ապրիլի մեկին պիտի դիրքեր բարձրանամ»,- հիշում է Աղասիի հայրը՝ Սարմեն Ասատրյանը:

Ապրիլի 1-ին արդեն Աղասիի Մասիսում ապրող ծնողներն անհանգիստ են եղել: Սահմանից ստացվող լուրերին մեծ լարվածությամբ են հետեւել: Տղային զանգել չեն կարողացել: Աղասիի զովելուց հետո հայրը գնացել է Թալիշ: Հետո իմացել է, որ տղայի զինակից ընկերը Մատաղիսի հոսպիտալում է: Հանդիպել է, խոսել են: Զինվորն ամեն ինչ պատմել է:

«Իրենք ընկել են շրջափակման մեջ, գյուղի մեջ էլ է եղել թշնամին: Սկզբից դեմից են կռվել՝ չիմանալով, որ կողքից թուրքը մտել է գյուղ, էդ թեժ պահին իրենց վրա հետեւից էլ են հարձակվել: Իրենց վրա աշխատել ա 4 հատ վեռտալյոտ, 2 հատ բեզպիլոտնիկ, մեկը՝ նկարող, մեկը՝ կամիկաձե, իր ընկերոջ պատմածով՝ որտեղ իրենք գնացել են, թուրքը էդ կողմ է գնացել, մեկ էլ արտիլերիա է աշխատել, բացի տեխնիկայից: Տանկ չի բարձրացել: Էդ տեղը բարձունք ա, դրա համար էլ չի կարողանում մինչեւ հիմա թշնամին վերցնի: էդ պոստը միշտ էլ ունեցել է զոհեր ու վիրավորներ»,- պատմում է Սարմենը:

Երկար են պայքարել տղաները բարձունքում, օգնություն են խնդրել, տեղ չի հասել: Զենք տեղափոխող զինվորական ուրալի վրա հենց գյուղի մեջ՝ Թալիշում, հարձակվել, սպանել են վարորդին եւ մայորին: Այդ ընթացքում նաեւ վերջացել են տղաների մոտ եղած փամփուշտները: Մնալով անօգնական՝ անցել են ձեռնամարտի: Ապրիլի 2-ին, մինչեւ ժամը 17-ը հայ զինվորները երես երեսի կռվել, պայքարել են, որ այսօր լուսաբացները խաղաղ լինեն:

«Իմ Աղասը 170 դիրքի սնայպերն էր, իրենք ունեցել են զենք, ուղղակի փամփուշտի պակասություն է եղել: Տղաները կռվել են մինչեւ վերջ: Առաջինը զոհվել է իրենց հրամանատարը՝ Մերուժան Ստեփանյանը, հետո զոհվել է Աղասիս: Մոտավորապես 13-ից 14 ժամ անընդմեջ կռվել են: Թալիշի կամանդիրից՝ Մարկից իմացա, որ երբ զինադադար է եղել, թուրքերը մի 100 հատ իրենց դիակները տարել են երեխեքի պոստերից»:

Սարմենն ասում է՝ 4 ամսից Աղասին զորացրվելու էր: Հուլիսին տուն էր վերադառնալու: Ընտանիքի միակ տղան էր, Ասատրյանների հույսը: Տղան չեկավ, բայց ինքը գնաց Թալիշ: 170 դիրքում խաչքար է կանգնեցրել Սարմենը՝ որպես խոնարհում իր զավակի եւ նրա հետ նահատակված տղաների հիշատակին:Աղասի Ասատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճան շքանշանով:

Տպել
5948 դիտում

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրու ավտոմաքսատան բացումը․ Դավիթ Անանյան

Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (ֆոտոռեպորտաժ)

«Քաղաքի օր» տոնակատարության շրջանակում շահագործման հանձնվեց Շիրազի փողոցը. բացմանը ներկա էր վարչապետը (տեսանյութ)

«Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է

Գյումրու օրվա տոնական միջոցառումներին է միացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը (լուսանկարներ, տեսանյութ)

Գյումրին բոլոր հարցերում յուրահատուկ տեղ ունի․ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցում է «Քաղաքի օր» միջոցառմանը

Չապնի եւ Սեւաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 110 բնակիչ տարհանվել է

Գյումրիում մեծ տոնախմբություն է. նշվում է քաղաքի օրը (լուսանկարներ)

Երեւանյան բնակարանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դին, կողքին՝ ատրճանակ. Shamshyan.com

Էստոնիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Ալաշկերտ

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով տուժած բոլոր քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցներից

Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ գովազդելով հայկական արտադրության վերնաշապիկները

Հունան Պողոսյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել՝ Սյունիքի մարզում աննախադեպ հրդեհների առնչությամբ

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. առկա է 5 ծխացող օջախ

ՊԵԿ-ը 1 մլն 938 հազար դրամով տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը

«Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը գոհ է հրշեջների աշխատանքից

Մեկ օրում ՀՀ տարածքում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 75 հրդեհ

G7-ի ղեկավարները դեմ են Իրանի՝ միջուկային զենք ունենալուն

Գյումրին պատրաստ է քաղաքի տոնին. միջոցառմանը ներկա է լինելու նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 13 մարտական հաշվարկ