Բոլորս մեղավոր ենք, պետք է օգնենք Սերժ Սարգսյանին մինչեւ վերջ շարունակի. Ամիրխանյան

Արմեն Սարգսյանի ինաուգուրացիայից հետո կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հույս ունի՝ նոր նախագահի ղեկավարման 7 տարիներին մշակութային կյանքն ակտիվանալու է:

«Հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սերը տեսնելով ես զգում եմ, որ ինքը ոգեւորություն էր ապրում այսօր: Ոչ, թե պաշտոնի ոգեւորություն, այլ այն, որ ինքը կարող է գործնական քայլերով շենացնել երկիրը, որն իր պատմական հայրենիքն է: Ընդհանրացնելով կարող եմ ասել, որ մեր ազգային տրամադրության մեջ լիցքի հավելումի զգացում կա: Կարծում եմ, որ Հայաստանում մտավորական շարժումները սկսելու ժամանակներ է սկսվում»,- ասաց կոմպոզիտորը:

Այնուհետ, ՀԺ-ն Ամիրխանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիների ընթացքում որեւէ դրական փոփոխություն նկատել է, երբ արտագաղթողներն են շատացել, աղքատների թիվն է ավելացել, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանը տվել է խոստումներ ու չի կատարել: Մասնավորապես, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցում, նոր ատոմակայանի կառուցում, աշխատավարձերի, թոշակների բարձրացում եւ այլն:

«Մեր կյանքի տեսակն այնպիսին է, որ մեծ զուգահեռի մեծ է ամբողջ աշխարհի բոլոր երկրների հետ: Արտագաղթը ես ոչ թե արդարացնում եմ, այլ ուրիշ երկրներում այնպիսի չափերի է հասնում, որ չեմ մեղադրում: Եթե ուզենաս լավ բանը տեսնես, լեցուն լավ բաներ կան, որոնք ինձ օգնել են, որ երաժշտություն գրեմ: Եթե ուզում են վատը տեսնել, այն միշտ կա: Ես ինձ սովորեցրել եմ, որ չփորձել տեսնել վատ բաները»,- ասաց նա, իսկ մեր ճշտող հարցին, թե կարող է թվարկել Սերժ Սարգսյանի կատարած լավ գործերն, Ամիրխանյանն ասաց.

«Հանճարեղ քայլ է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելը, ինչպես նաեւ հաջողվեց Ռուսաստանի նախագահին համոզել, որ իր քայլը անհրաժեշտ է: Եթե ուզենանք, փնտրենք, ապա կգտնենք շատ ու շատ այլ բաներ»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանը իր համարն էլ է անփոխարինելի, Ամիրխանյանն ասաց.

«Երբեք ոչ մեկն անփոխարինելի չէ, բայց ինքը հասունացրել է այս ամբողջ պատմությանը, բերել հասցրել է այստեղ եւ ես կարծում եմ, որ բնականոն պետք է լինի իր շարունակությունը»,- ասաց նա:

ՀԺ-ի այն հարցին, թե մշակույթի գործիչներին Սերժ Սարգսյանի կողմից շնորհված մեդալները մեծ աղմուկ են բարձրացնում, կոմպոզիտորը մեր հարցը որակեց հետեւյալ կերպ. «Ես զգում եմ, որ դուք նեգատիվ տրամադրության մեջ եք եւ չեմ ուզում շարունակել զրույցը: Դուք դիտավորությամբ վատ բաներն եք տեսնում, ես ձեզ ասեց՝ մեր կայանքն այնպիսին է, որ ամեն ինչ էլ կա: Դուք կարծում եք, որ ես չեմ ուզում իմ հայրենիքը կատարյալ լինի՞: Մենք բոլորս ենք մեղավոր, որ կատարյալ չենք, պետք օգնենք մարդուն, որ իր պատասխանատվությունը շարունակի մինչեւ: Ժողովուրդը պետք է օգնի Սերժ Սարգսյանին»,- ասաց նա:

Տպել
6145 դիտում

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է