Նոր էջից սկսելու խոստումից մինչեւ Արցախ, տնտեսությունից՝ սփյուռք․ Արմեն Սարգսյանի ելույթը

Այսօր ինձ համար մեծ պատիվ է ստանձնելու Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի եւ պատմության առջեւ: Այս մասին ապրիլի 9-ին իր երդմնակալությունից հետո հայտարարել է ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Արմեն Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ներկայացնում են Արմեն Սարգսյանի ելույթը որոշակի կրճատումներով։ «Այն ինձ մղում է լարել իմ ողջ ուժերն ու եռանդը՝ արդարացնելու համար այն վստահությունը, որ մարտի 2-ին իմ հանդեպ ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը: Արդարացնելու համար նաեւ այն հույսերը, որ ինձ հետ կապում են Հայաստանի հասարակության ամենատարբեր շերտերը, մտավորականներից մինչեւ պարզ քաղաքացիներ, ինչպես նաեւ Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցները, որոնք սրտացավ եւ ուշադիր հետեւում են Մայր Հայրենիքի ձեռքբերումներին ու մաքառումներին:

Ինձ ուժ է տալիս հավատը: Հավատը մեր երկրի եւ ժողովրդի ապագայի հանդեպ,

հավատը Հայաստանի քաղաքացիների եւ աշխարհով մեկ սփռված մեր քույրերի ու եղբայրների տոկունության, աշխատասիրության ու տաղանդի հանդեպ»:

Նոր էջից

«Այսօր մենք գտնվում ենք Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի շեմին, եւ անցում կատարում պետական կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգի: Այսինքն, մի կողմից, ունենք հանրապետական կարգերի 100-ամյա պատմություն, մյուս կողմից, խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից:

Մեկ դար առաջ, հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո, գերմարդկային ջանքեր եւ սխրանք էր պետք` փրկելու եւ ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մնացել էր մեր մեծ Հայրենիքից: Ի պատիվ նախորդ սերունդների` թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ Հանրապետության օրոք, մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, ուղղել մեջքը, այլ նաեւ արժանապատիվ կերպով ներկայանալ աշխարհին:

Հենց դրա շնորհիվ մեզ՝ մեր ներկա սերնդին, բախտ վիճակվեց ոչ միայն հռչակել Երրորդ Հանրապետությունը, այլեւ կայացնել մեր Հայրենիքի անկախությունը:

Ամրապնդել մեր ինքնուրույնությունն ու ինքնիշխանությունը: Ստեղծել ամուր եւ հզոր բանակ:

Հանուն Արցախի մղած հաղթական ազատամարտը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Այն բարձրացրեց մեր ոգին:

Եվ այսօր, որեւէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը եւ ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին ու պայքարելու է նրա արդար իրավունքների համար. երեկ, այսօր եւ վաղը»:

Հիշեց երեք նախագահներին

«Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության եւ հերոսության շնորհիվ` ու, շատ հաճախ, նաեւ նրա մեծ զրկանքների գնով, վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է Հանրապետության երեք նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

Ժամանակն, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր իսկ կարելի է ամենայն անաչառությամբ եւ վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով եւ համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր: Երկիր, որն, իրավամբ վայելում է համաշխարհային հանրության հարգանքը եւ վստահելի գործընկերոջ համբավը: Հակառակ դեռեւս առկա խնդիրներին, սա պատմական շատ կարեւոր ձեռքբերում է:

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միության հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագիրը երկրի զարգացման համար նոր հեռանկարներ եւ հնարավորություններ են բացում: Իսկ կառավարման խորհրդարանական համակարգը լավագույն պայմաններն է ստեղծում դրա համար։ Այս առումով ես ուզում եմ արժանին մատուցել Նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական հեռատեսությանը եւ պետական գործչի ու կազմակերպչի հմտությանը»:

Սկսած Հին Հռոմից

«Մենք եղել ենք արդի համամարդկային արժեքների ակունքներում՝ սկսած Հին Հռոմի ու Հունաստանի դասական շրջանից, քրիստոնեության ծագումից մինչեւ մեր օրերը:

Իրավամբ կարող ենք հպարտանալ, որ ժառանգներն ենք հազարամյակների ընթացքում Հայկական բարձրավանդակի վրա ձեւավորված ու կայացած հայկական յուրահատուկ ու ինքնատիպ քաղաքակրթության։ Ժամանակային եւ տարածական այդ վիթխարի տիրույթներում մենք տարբեր ժողովուրդների հետ համերաշխ համակեցության անգնահատելի ու անանց փորձ ենք ձեռք բերել:

Մեր ողջ պատմությամբ մենք ապացուցել ենք, որ արարող, ստեղծագործող, հաշտ ու խաղաղ ժողովուրդ ենք:

Ահա թե ինչու, Հայաստանը հետեւողականորեն առաջ է տանում բոլոր հակամարտությունները եւ քաղաքական խնդիրները խաղաղ եւ բանակցային ճանապարհով լուծելու քաղաքականությունը, Ցեղասպանությունները եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները կանխարգելելու քաղաքականությունը:

Այն մեծ ողբերգությունը, որը հայ ժողովուրդը կրել է 100 տարի առաջ` Մեծ Եղեռնի տարիներին, զգոնության դաս պետք է լինի բոլորի համար:

Ուստի, այսօր Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր քայլ է դրա կրկնությունը որեւէ տեղ աշխարհում բացառելու նպատակով»:

ԼՂ հիմնախնդիր

«Այսօր մեր երկրի եւ ողջ ժողովրդի համար առանցքային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ բանակցային կարգավորումը: Դրա առաջին երաշխիքը, իհարկե, հզոր Հայաստանը եւ ամուր Արցախն են: Իրոք, արդարացի լուծման հասնելու եւ Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքները լավագույնս պաշտպանելու համար մենք պետք է շարունակենք կերտել ամուր, տնտեսապես զարգացող ծաղկուն եւ հզոր Հայաստան:

Հանուն այդպիսի Հայաստանի՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսեւորման համար լավագույն միջավայրը: Միասին պետք է հետեւողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական եւ արատավոր երեւույթների դեմ: Կոռուպցիայից մինչեւ սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչեւ անպատասխանատվություն: Այս անզիջում եւ արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է:

Մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաեւ լուծումներ առաջարկենք, եթե, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք եւ աշխատենք միասին:

Հանուն համազգային նպատակների իրականացման՝ մեր առաջնահերթություններից պետք է լինի Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության համակողմանի ամրապնդումը եւ նրա ներուժի առավել արդյունավետ իրացումը:

Մեր ազգային միասնության ամենակարեւոր գրավականն ու հենարանը եկեղեցին է, համաշխարհային ազգային մի կառույց, որի շուրջ դարեր ի վեր համախմբվել է մեր ողջ ժողովուրդը։ Պետք է անենք հնարավոր ամեն բան` արհեստական հակասությունների վերացման եւ մեր հավաքականության իրական ուժի գիտակցման ուղղությամբ։

Մշակենք համազգային խնդիրների լուծմանը ծառայող արդյունավետ նոր մեխանիզմներ:

Միացյալ օրակարգ, ընդհանուր պատասխանատվություն եւ միասնական ջանք: Վստահ եմ` մենք օր առաջ հասնելու ենք այս բանաձեւի ընկալմանը ու կենսագործմանը:

Փոքր երկիր՝ համաշխարհային ազգ. սա է մեր էությունը»:

Տնտեսության մասին

«Հավատ, վստահություն, արդարություն եւ ամենօրյա բարեխիղճ աշխատանք. այս արժեքներն են, որ կարող են խթանել մեր հասարակության ստեղծագործական ուժերն ու եռանդը:

Այսօրվա եւ վաղվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տնտեսությունն աշխուժացնելու հստակ տեսլականը եւ դրա շոշափելի արդյունքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, ներքին եւ արտաքին ներդրումների հոսքը, այլեւ արգելակել արտագաղթը, առավել՝ Հայրենիք վերադարձնել մեր հայրենակիցներից շատերին:

Սակայն, ինչքան էլ գրավիչ եւ տեսականորեն հիմնավոր լինեն լուսավոր ապագայի խոստումները, մարդիկ ուզում են իրենց առօրյայում այսօր տեսնել դրանց պտուղները: Եվ նրանք իրավացի են:

Աշխարհը, ուր ապրում ենք մենք եւ ապրելու են մեր երեխաները, փոփոխվում է շատ արագ, վերածվում մրցակցության հսկայական դաշտի: Մենք պետք է դրան պատրաստ լինենք, ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում։ Կապ հաստատենք աշխարհի լավագույն գիտական, կրթական եւ հետազոտական կենտրոնների հետ՝ Արեւմուտքից Արեւելք, Հյուսիսից Հարավ։ Ներգրավենք նոր գաղափարներ, փոխառնենք լավագույն փորձը: Եվ այս ամենի հիման վրա ստեղծենք մեր յուրօրինակ լուծումները եւ դրանք առաջարկենք աշխարհին:

Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք Հայաստանը դարձնել գրավիչ գործընկեր, նոր տեխնոլոգիաների եւ լուծումների կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Սա' է ապագան։ Վստահեցնում եմ` Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր երիտասարդներին, որ ես ոչ միայն իբրեւ երկրի Նախագահ, այլեւ այդ բնագավառում որոշակի փորձառություն ունեցող մարդ, միշտ լինելու եմ ձեր կողքին»:

Ճկուն եւ ստեղծագործ Հայաստան

«Մենք ապրում ենք հարափոփոխ աշխարհում՝ լի բազմաբնույթ վտանգներով, սպառնալիքներով եւ մարտահրավերներով: Սակայն մեզ համար այն լեցուն է նաեւ նոր եւ գրավիչ հնարավորություններով: Եվ մեզնից է կախված, կարողանալո՞ւ ենք, արդյոք, օգտվել այդ պատմական հնարավորություններից: Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել: Հայաստան, որն ընդունակ կլինի դիմագրավել դարի մարտահրավերներին եւ արժանի տեղ գրավել առաջավոր ազգերի շարքում:

Սա, հիրավի, պատմական հնարավորություն է: 21-րդ դարը մտքի դար է, գիտական թռիչքի դար, եւ դրան համեմատ մենք պետք է կերտենք նոր՝ Երիտասարդ Հայաստան:

Դինամիկ, ճկուն եւ ստեղծագործ Հայաստան:

Երկիր, որը կմարմնավորի մեր ժողովրդի իմաստությունն ու տաղանդը, կհամապատասխանի բոլորիս իղձերին եւ կդառնա բոլորիս հպարտության եւ ոգեւորության աղբյուրը»:

Տպել
10226 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին