Հասմիկ Սարգսյանի նկատմամբ 3 քրգործ կա. բոլոր 3 գողության դեպքերով ազատ է արձակվել

Վերջին օրերին մամուլում ակտիվ քննարկվում են 2018 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի եւ իրավապաշտպանի հայտարարությունները՝ Հ. Սարգսյանին առաջադրված մեղադրանքների եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատժաչափի վերաբերյալ։

ՀՀ ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ ԶԼՄ-ների հետաքրքրությունը՝ ի պատասխան բազմաթիվ հարցադրումների՝ ստորեւ ներկայացնում ենք համապարփակ տեղեկատվություն մինչդատական վարույթի վերաբերյալ։

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում 2015-2017թթ. հարուցվել է երեք քրեական գործ՝ Հ.Սարգսյանի կողմից կատարված գողությունների դեպքերի առթիվ, որոնք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Սարգսյանին 2015թ. մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 2016թ.՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով, իսկ 2017թ.՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով: Նշված քրեական գործերով նախնական քննության փուլում քննիչը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:

Դատաքննության արդյունքների եւ նշանակված պատժաչափի ու տեսակի վերաբերյալ հարցադրումները մինչդատական վարույթի իրավասությունից դուրս են։ Ինչ վերաբերում է մեղադրյալի այն հայտարարությանը, թե, իբր, 2017 թվականին արձանագրված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը կիրառել է քննության խորթ մեթոդ եւ քանոնով սպառնացել է ընդունել մեղքը, ապա կոչ ենք անում նրան՝ օրենքով սահմանված կարգով ներկայացնել հաղորդում, ինչը հնարավորություն կտա իրավասու մարմնին պարզել բոլոր հանգամանքները եւ բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննության արդյունքում համապատասխան անձանց գործողություններին տալ համարժեք քրեաիրավական գնահատական։

Հիշեցնենք, որ մամուլում ակտիվորեն շրջանառվում էր տեղեկություն այն մասին, որ 4 երեխաների մորը դատապարտել էին մի քանի տարվա ազատազրկման՝ ընդամենը 10 հազար դրամ գողանալու համար: Համացանցում իրարամերժ կարծիքներ էին, ոմանք նշում էին, որ կինը գողություն է կատարել մի քանի անգամ, նրա երեխաներից միայն մեկն է անչափահաս, մյուսներն ասում էին՝ այդ չափի գումարի համար չարժե դատապարտել, իսկ փաստաբաններից մեկն էլ տեղեկացրել էր, որ կինը գողություն է կատարել , երբ դեռ ավարտված չի եղել նախորդ գողության քննությունը:

Տպել
2318 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն