Քաղաքական հարթության մեջ Փաշինյանը ճնշում բանեցնելու իրավունք միանգամայն ունի. քաղաքագետ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը շարժման մասին արդեն մեկ շաբաթ է՝ ամենատարբեր կարծիքներ են շրջանառվում: Ոմանք ողջունում են պայքարի այս ձեւը, ոմանք անհասկանալի համարում: «Հայկական ժամանակ»-ը ՔՊ-ի #ԻմՔայլը շարժման եւ սպասվելիք ներքաղաքական զարգացումների մասին զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

Վերջինս համարում է, որ քայլարշավն ավելի շատ հանրային իրազեկման միջոց է, հասարակությանը կոնսոլիդացիայի բերելու ինչ-որ ձև: Թե որքանով դա կհաջողվի, Սաֆարյանի խոսքով՝ կերեւա, երբ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հասնի Երեւան.

«Այս պահին դեռեւս դժվար է գնահատել, մանավանդ, երբ որեւէ տեղ դեռ հանրահավաքներ չկան: Քաղաքացիական պայմանագրի ծրագիրը հետեւյալն է. հավաքել այնքան մարդ, որ այդ նիստի օրը հնարավոր լինի շրջափակել Ազգային ժողովի մուտքերը: Հիմա խնդիրը որտե՞ղ է: Նիկոլ Փաշինյանն ու ցանկացած անձ ազատ են քաղաքական ճնշում գործադրել իշխող կուսակցության վրա, բայց, ենթադրենք ապահովվում է Նիկոլ Փաշինյանի ուզած ճնշումը, եւ չի առաջադրվում Սերժ Սարգսյանը, ու առաջադրվում է Կարեն Կարապետյանը: Հանրապետական կուսակցության վերարտադրության խնդիրը լուծվու՞մ է: Ես մի քիչ դժվար եմ պատկերացնում: Որովհետեւ, իհարկե բոլորս գնահատական տվել ենք ապրիլի 2-ի ընտրություններին, որն ինքս վերին աստիճանի խիստ եմ գնահատել՝ դրանք չհամարելով ընտրություններ, քանի որ չի կարող ընտրություն համարվել մի բան, որն ընտրողի ազատ կամարտահայտման միջոցով չի դրսեւորվել: Բայց անգամ մի կողմ թողնելով սա՝ գնացքը գնացել է, եւ ՀՀԿ-ն, ըստ էության, ձեւավորել է կառավարությունը: Չակերտավոր, իհարկե, բայց նրանք «իրավունք ունեն» առաջադրելու ցանկացած թեկնածուի»,- նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ, տվյալ պարագայում քաղաքական հարթության մեջ Նիկոլ Փաշինյանը ճնշում բանեցնելու իրավունք միանգամայն ունի:

«Հիմա ես ասում եմ՝ որքան էլ պատկերացնեմ ՔՊ-ի գծած պլանը, բայց քաղաքացիների որքա՞ն ճնշումն է համարվելու բավարար: Միակ շանսը, պարզ ասած, քաղաքական ճգնաժամ հարուցելն է»,- ասաց Սաֆարյանը:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ տեղին է, որ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի՝ 2014-ին ասած հայտնի խոսքերը, եւ որ ընդդիմադիրները կարող են թեկուզ եւ ուշացումով՝ հիշեցնել խորհրդարանական ընտրությունների անազատ լինելը, բայց որ դա կպարտադրի ՀՀԿ-ին կամ վերանայել իրենց որոշումը, կամ չառաջադրել Սարգսյանին, քաղաքագետի համար մի փոքր անորոշ է.

«Տեսնենք՝ ինչպես կզարգանան դեպքերը: Որքան էլ ռեսուրսների առավելությունը ընդդիմության դաշտում չէ, որքան էլ պայքարը բավականին ուշ սկսվեց, այնուամենայնիվ, ամեն ինչ կախված է նրանից, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես կտանի պայքարը»,- մեր զրույցում ասաց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ ուղղված Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած շարժմանը, Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ ԵԼՔ-ն ինքն էլ չի թաքցնում, որ դաշինքի ներսում հարաբերությունները լուրջ են, բայց ինչպես ԵԼՔ-ի ներկայացուցիչները, այնպես էլ քաղաքագետը այս պահին չեն ասում, թե դաշինքն այլեւս գոյություն չունի:

«Ամեն դեպքում առկա են բավականին լուրջ խնդրով տարաձայնություններ: Եվ թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կախված է Փաշինյանի նախաձեռնած ակցիայի հաջողություններից: Երբ շարժումը չհաջողվի, բնականաբար փոխադարձ մեղադրանքները կշարունակվեն: Այդ դեպքում Փաշինյանը պետք է բացատրի, թե ինչու չստացվեց, կհիշեցնի, որ ինքը միայնակ էր, իսկ մյուսները իրենց պաշտպանելու համար սխալ են համարելու Փաշինյանի քայլը: Բայց եթե Փաշինյանը որեւէ քաղաքական արդյունք արձանագրի իր ակցիայի ընթացքում, ինքը կկարողանա ԵԼՔ-ի ներսում ապացուցել, որ իր առաջարկած ճանապարհը ճիշտ էր: Տապալվելու դեպքում՝ նրանք ավելի խոցելի են դառնալու»:

Սաֆարյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում ՔՊ-ի ու ԵԼՔ-ի միջև, շատ ավանդական, հին հայկական ընդդիմադիր դիսկուրս է.

«Այդ բանավեճը միշտ է եղել՝ ո՞ր ճանապարհով գնալ՝ ռեւոլյուցիա, թե՞ էվոլյուցիա: Կատարելապես հերքել Փաշինյանին՝ անհնար է, կատարելապես հերքել Մարուքյանին, էլի անհնար է: Երկուսն էլ փորձ ունեն վկայակոչելու, թե ինչ կատարվեց, երբ ընդդիմությունը գնաց ռադիկալ ճանապարհով եւ երբ գնաց չափավորության ճանապարհով: Ինձ համար դիսկուրսը պայքարի ճանապարհների մեջ չէ, ստրատեգիաների մեջ է: Երկուսն էլ կարող են աշխատել, եթե ճանապարհի ստրատեգիան ճիշտ է»,- մեր զրույցում ասաց քաղաքագետը:

Վերջինիս կարծիքով՝ ԵԼՔ-ը խորհրդարանում միակ իրական ընդդիմությունն է. «Ամեն դեպքում ես միշտ ասել եմ, որ ԵԼՔ-ը խորհրդարանում իմ կարծիքներն արտահայտող խմբակցություն է: Ես տխրում եմ բացթողումների համար, բայց անգամ սխալների մասին խոսելով՝ ուզում եմ, որ նրանք հաջողեն»,-եզրափակեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: 

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 12-ի համարում:

Տպել
2474 դիտում

Ամեն ինչ այս պահին աշխարհում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին. պատվաստանյութը պատրաստ է մարդկանց վրա թեստավորման

ՊՊԾ-ից գրություն ենք ստացել. Դատական դեպարտամենտի ղեկավարը բացատրում է՝ ինչու Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով

Արտակ Դավթյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

Երբ չգիտես՝ ինչից խոսել, խոսիր Արցախից. Ս. Սարգսյանը կարող էր ասել՝ առավոտը արեւը թող ծագի, երեկոյան մայր մտնի. Սիմոնյան

Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաք-երեկոն (ուղիղ)

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ հատվածում բուք է

Համաշխարհային բանկի փորձագետները պատրաստակամ են օգնելու Ներդրումների աջակցման կենտրոնի կայացմանը

Ողբերգական դեպք Վանաձորում. տարեց տղամարդը նետվել է կամրջից (լուսանկարներ)

Ոստիկանները կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել Վայոց ձորում

Նիկոլ Փաշինյանը Զինաիդա Գրեչանիի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Մարդու իրավունքների դպրո՞ց, բազմաբնակարան շե՞նք, թե՞ ռեստորան. ինչու քաղաքապետարանը հետ վերցրեց հատկացրած տարածքը

ՀՀ մարմնամարզության առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատարները՝ բացի Ունիվերսիադայի չեմպիոնից. լուրջ վնասվածք ունի

Սարուխան գյուղի հրդեհը մարվել է. տուժածներ չկան

Թոմն ու Ջերին 80 տարեկան են

Իրանի հետ ՀՀ սահմանին այսօր կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է. Լիանա Եղիազարյան

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին դարձյալ կալանավորվել է. ԱԱԾ

Հայ ու ռուս մասնագետների համատեղ ջանքերով ավելի շատ փոքրիկներ կհաղթահարեն քաղցկեղը. Աննա Հակոբյան

Այն, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքի հիմքում դրված է մեկ ցուցմունք, չի բխում քրգործի նյութերից. մեղադրող դատախազ

Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը. վարչապետ

Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հանդիպել են