Դանակը ձեռքին հայհոյանքներ է տվել եւ սպառնացել, բռնություն գործադրել. խուլիգանության դեպք

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` մի խումբ անձանց կողմից բռնության եւ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու վերաբերյալ բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ֆրունզե, Վահե, Արտակ Բադալյաններն ու Հովիկ Հովակիմյանը որպես զենք օգտագործվող առարկաներով կոտրել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիրի գույքն ու բռնություն գործադրել այնտեղ հյուրընկալված անձանց նկատմամբ` ծեծի ենթարկելով ու մարմնական վնասվածքներ պատճառելով նրանց:

Ինչպես հայտնել են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, այսպես, Ֆրունզե եւ Վահե Բադալյանները 01.01.2018թ.-ին` ժամը 05:30-սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մտել են Եղեգնաձոր քաղաքում գործող հյուրանոցային համալիր, որտեղ նկատելով ընտանիքի հետ հյուրընկալված Հ. Գալստյանին` նրան հանձնարարել են կանչել հյուրանոցի տնօրենին: Հ. Գալստյանը խնդրել է այդ հարցով դիմել հյուրանոցի աշխատակցուհուն, քանի որ ինքն ընդամենը հյուր է: Այդ պատասխանը վրդովվեցրել է Ֆրունզե եւ Վահե Բադալյաններին, ովքեր, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հյուրանոցի աշխատակիցների եւ այցելուների նկատմամբ, ապա` հայհոյանքներ տալով հարձակվել են Հ. Գալստյանի վրա եւ սկսել ծեծել նրան:

Ֆ. Բադալյանը փորձել է նաեւ դանակով հարվածել վերջինիս: Այդ ընթացքում Ֆրունզե եւ Վահե Բադալյանները հարվածներ են հասցրել նաեւ հորը պաշտպանելու նպատակով վիճաբանությանը միջամտած Հ. Գալստյանի որդուն: Հիշյալ անձանց խուլիգանական գործողությունների հետեւանքով Հ. Գալստյանը տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել:

Վահե եւ Ֆրունզե Բադալյաններն իրենց խուլիգանական գործողությունները դադարեցրել են միայն հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանի միջամտության արդյունքում եւ հեռացել: Սակայն իրենց հակաօրինական վարքագիծը շարունակելու դիտավորությամբ որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են` իրենց հետ բերելով մետաղապլաստե կտրված խողովակներով եւ դանակով զինված եւս 7-8 հոգու, այդ թվում` Հովիկ Հովակիմյանին եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից Արտակ Բադալյանին:

Ներխուժելով սրահ` Ֆրունզե Բադալյանը որպես զենք օգտագործվող մետաղապլաստե խողովակով հարվածներ է հասցրել հյուրանոցի աշխատակից Ժ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Հովիկ Հովակիմյանը, իր հերթին, դանակը ձեռքին հայհոյանքներ է տվել եւ սպառնացել բռնություն գործադրել Ժ. Հարությունյանի նկատմամբ:

Այնուհետեւ, Ֆրունզե Բադալյանի ցուցումով խուլիգանության մասնակիցները, այդ թվում` Արտակ Բադալյանն ու Հովիկ Հովակիմյանը կոտրել են Դ. Մարտիրոսյանի` հյուրանոցի բակում կայանված ավտոմեքենան ու հյուրանոցի գույքը: Ֆրունզե եւ Վահե Բադալյաններն էլ խուլիգանության մյուս մասնակիցների հետ կողպված դռները կոտրելով` ապօրինի ներխուժել են հյուրանոցային համարներ, սակայն դրանցում չհայտնաբերելով Հ. Գալստյանին եւ նրա որդուն` հեռացել են:

Խուլիգանական գործողությունների հետեւանքով հյուրանոցի սեփականատեր Դ. Մարտիրոսյանին պատճառվել է զգալի չափերով գույքային վնաս, կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, խաթարվել հյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունը, որի պատճառով այնտեղ հյուրընկալված անձինք դիմել են փախուստի:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Ֆրունզե Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով,

Վահե Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Հովիկ Հովակիմյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

Արտակ Բադալյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
1646 դիտում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը