Ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյան. կռվի պահին արդեն զենք չեն ունեցել, անցել են քարերին

2016 թվականի ապրիլին ծաղկելու փոխարեն կոտրվեց գյումրեցի Ստեփանյանների կենաց ծառը: Թալիշում նահատակվեց ընտանիքի զավակը՝ ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը:«Այդ ժամանակ Երեւանում էիք ապրում»,- հիշում է Մերուժանի մայրը՝ տիկին Նունեն: «Ամուսինս աշխատում էր Վազգեն Սարգսյան ինստիտուտում, զանգեց, թե՝ զանգի երեխի հետ խոսի, ընդեղ Թալիշում պատերազմ է, շատ վատ վիճակ է: Զանգեցի, խոսեցի, Մերուժանս սովորության համաձայն, շատ բարձր տրամադրությամբ խոսեց ու ասաց՝ մամ, ես քեզ էսքան ժամանակ չեմ խաբել, էսօր էլ չեմ խաբի, ու դու հավատա ինձ, այն ինչի մասին լսել, անհանգստացել եք, ընդամենը դիվերսիա էր, հետ ենք ուղարկել, հիմա ուղղակի հանգստանալու ժամ է, գնում ենք հանգստանալու: Մեկ էլ Մերուժս ասաց՝ մա, ի՞նչ ես անում, ասեցի՝ տանն եմ, ինքն էլ թե՝ մի բան պիտի խնդրեմ, արագ հասի եկեղեցի եւ մոմ վառի: Մոմ վառի, որ ես ու իմ տղեքը անփորձանք լինենք: Ես գնացի եւ արդեն գիտեի, որ Աստված կողքին է ու ոչ մի բան չի պատահի, բայց, ցավոք, պատահեց: Դա ապրիլի 2-ի առավոտյան էր, արդեն 9 անց կես: Մերուժս ասեց, թե՝ մամա, սաղ գիշերը նորմալ է եղել, անհանգստանալու բան չկա, հանգիստ եղի: Ես կքնեմ, կարթնանամ, ու նորից կզանգեմ: Ու ես հավատացի, ես միշտ եմ իրեն հավատացել, որովհետեւ միշտ խոսքի տերն է եղել: Այդ օրն էլ հավատացի, բայց էդ հավատը անհանգստության վերածվեց, անհամբեր դարձա, անընդհատ սպասում էի զանգերին, ու էդ զանգերը չեղան»,- մտքով երկու տարի հետ է գնում տիկին Նունեն:Ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի մայրն է՝ տիկին Նունեն

Մերուժան Ստեփանյանը Թալիշի 170 դիրքում էր ծառայում: Մոր հետ խոսելիս էլ հենց մարտական գործողությունների մեջ է եղել: Բայց կարողացել է մի պահ զանգել մորը, որ չանհանգստանա: «Արդեն 5-ին 20 պակաս էր, զանգեցի, ու որ ձայնը լսեցի, անկախ ինձնից սկսեցի լացել, լացեցի, բայց Մերուժս ջղային տոնով ասաց՝ էլ չզանգես, դու քեզ լավ նայի: Ու էդ պահին ինքը հուզվեց: Հուզվեց ու ասեց՝ անջատի մամ, բայց ես չէի ուզում կախել հեռախոսը, ինքը անջատեց: Որ անջատեց, ես սկսեցի հաղորդագրություններ գրել, որոնք այդպես էլ անպատասխան մնացին»:

Տիկին Նունեին վատ կանխազգացումը Մերուժանի հետ խոսելուց հետո անգամ հանգիստ չի տվել: Սկսել է ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր հեռախոսահամարներով զանգել: Ապրիլի 3-ին, երբ վերջապես կարողանում է կապ հաստատել զորամասի բուժքրոջ հետ, վերջինս Մերուժանի մորն ասում է. «Հպարտ եղիր, քանի որ դու հերոսի մայր ես, քո տղան միայնակ պայքարել եւ 20 թուրքի է խփել»: Տիկին Նունեն չի հասկացել, թե իրեն ինչ են ասում, հարցրել է, թե որտե՞ղ է Մերուժանը: Ասել են՝ սպասեք վատագույնին: Վատագույն ասվածը զինվորի մայրը պատկերացրել է որպես ծանր վիրավոր: Արագ զանգել է ամուսնուն ու եղբորը, խնդրել, որ իրենց հասցնեն Ստեփանակերտ, իր պատկերացնելով՝ վիրավոր տղայի մոտ: «Բայց էդ ժամանակ արդեն եղբայրս գիտեր, որովետեւ իրեն արդեն տղայիս աները զանգել, ասել էր, որ Մերուժանին բերել են Ստեփանակերտ, իրենք ճանաչել են դին: Հենց էդտեղ ոնց որ ամբողջ աշխարհը շրջվեր գլխիս»,-ծանր շնչելով եւ չարտասվելու ջանքեր է գործադրում Մերուժանի մայրը: Պատմելու շատ բան ունի: Խորը շնչում է, հայացքը սահում է հյուրասենյակի ամեն անկյունից մեզ նայող Մերուժանի լուսանկարներին, մերթ ընդ մերթ ընդհատվող մտքերն ի մի է բերում, կենտրոնանում եւ շարունակում մեր սկսած ծանր զրույցը:

«Մերուժիս մահից 2 ամիս հետո, որ իմացանք ողջ մնացածներ կան, ուզեցինք տեսնել նրանք: Տղաներից մեկը Հրայր Բաղդասարյանն է, Մարտունու Լիճք գյուղից: Վիրավորվելուց հետո հոսպիտալում 4 օր կլինիկական մահ է տարել, մյուս ողջ մնացած տղան էլ Նարեկ Նիկողոսյանն է՝ Եղվարդից: Մենք երկուսի հետ էլ հադիպել ենք, ճիշտ է, շատ դժվարությամբ էին պատասխանում մեր հարցերին, բայց պատմեցին, թե իրականում ինչ է կատարվել ապրիլի 3-ին Թալիշի թիվ 170 դիրքում»,- պատմում է տիկին Նունեն:

«Էդ կռվի պահին իրենք արդեն զենք չեն ունեցել, Հրայրը պատմեց, որ Մերուժը 2 անգամ քար է նետել դեպի իրենց էկող ամբոխի կողմը, մտածել են, որ նռնակ է եղել: Դրանից հետո տղաներին ասել է՝ տղեք, կարող եք նետել նռնակը, որովհետեւ զենքը շատ քիչ է եղել, օգնություն չի եղել ոչ մեկի կողմից: Հրայրի պատմելով՝ Մերուժանս մի քանի անգամ զանգել, օգնություն է խնդրել, տեղեկացրել է, որ զենքերը վերջացել են, որ վիրավորներ կան դիրքում: Բայց, երբ տեւական ժամանակ սպասել ու օգնություն չեն ստացել, հասկացել են, որ մնացել են մենակ: Մերուժանը վրդովված  հեռախոսի լարերը քաշել, պոկել է, ասել է, տղեք մենք մեզնով ինչքան կարողացանք կդիմանանք: Հրայրն ասում էր, եթե բոլորս էլ թողնեինք դիրքը, հեռանայինք, հաստատ Մերուժանը հետ չէր գա»:

Հրայրը Մերուժանի ծնողներին նաեւ պատմել է, որ ապրիլի 2-ին, ցերեկը 2-ի, 3-ի կողմերը խրամատներում են եղել, սովածացել են: Մերուժն ասել է՝ գնամ բլինդաժից հաց բերեմ: Հրայրը վազել է Մերուժիս հետեւից ու երկուսով գնացել են: Հաց, երշիկ, ջեմ են վերցրել, Մերուժանը նաեւ մոր ուղարկած կոնֆետներն ու արեւածաղկի սերմն է վերցրել, Հրայրին էլ ասել է՝ մամաս է ուղարկել: Եղած սնունդը երկու հավասար մասի է բաժանել, որովհետեւ 9 հոգով են եղել, 4-ը մի տեղում, 5-ը՝ մեկ այլ: Այնուհետ բարձրացել է բլրի վրա ու հացը տվել է մյուս խմբին: Ասել է՝ տղեք, կուշտ կերեք, որ կարողանանք սրանց դեմը կանգնենք: Իսկ այդ ընթացքում մարտը շարունակվել է: Մերուժանի դիրքին այդպես էլ ապրիլի 2-ին մինչեւ ժամը 17-ն օգնության հասնող չի եղել: Մերուժիս Զվոդնի են ասել»,- պատմում է տիկին Նունեն եւ մանրամասնում ողջ մնացած Հրայրի պատմածը:

«Մոտեցա Մերուժին, ասի՝ Զվոդնի, մնացել ենք դիրքում երկուսով, տղեքից վիրավոր են, կան զոհեր: Ավտոմատ կար դրված, Մերուժն իրա ավտոմատը հետ վերցրեց, կանգնեց բլուրի վրա ու երկու ավտոմատով սկսեց կրակել: Շատերին սպանեց: Բարձր գոռալով հայհոյում ու կրակում էր Մերուժը: Ես ծանր վիրավոր էի ու ոչինչ անել չի կարող: Բայց տեսա, որ հետեւից խփեցին Մերուժին: Խփեցին գլխին: Ընկավ, ու ասաց՝ Հրայր, ինձ հասցրու Անի պոստ, բայց չկարողացա դա անել: Մերուժը 170 դիրքի վերջին զոհն էր»,- ավագ լեյտենանտի ծնողներին պատմել է Հրայրը: Նույն դիրքում են նահատակվել գյումրեցի Վիկտոր Յուզիխովիչը, մասիսցի Աղասի Ասատրյանը, Թալինի Կարմրաշեն գյուղից Ռաֆիկ Հակոբյանը: Տղաներն անհավասար մարտի են բռնված եղել: «Ամբողջ օրը, ապրիլի 1-ից լույս երկուսի գիշերը գիշերվանից մինչ ժամը 5-ը իրենք օգնության են սպասել: Բայց օգնության չեն հասել, ինչ-որ շրջափակում է եղել: Ադրբեջանցիները Թալիշում են եղել: Հայկ Թորոյանն է տղաներին օգնության գնալիս եղել, սակայն զենք տեղափոխելու ժամանակ վարորդի հետ ճանապարհին ընկել է շրջափակման մեջ: Վարորդին սպանել են, Թորոյանին էլ ողջ-ողջ կտրել, գլուխը կապել են զենք տեղափոխող մեքենայից: Հայկ Թորոյանը մայոր է եղել զինամթերքի գծով»,- լսած սարսափելի պատմությունը բառ-բառ վերարտադրում է Մերուժան Ստեփանյանի մայրը:

Ապրիլի մեկին Մերուժանը դիրք է բարձրացել 40 աստիճան ջերմությամբ եւ բժշկի տված արձակուրդի թերթիկը գրպանում: Մայրը խնդրել է, որ գնա նշանածի տուն, ապաքինվի, նոր միանա զինվորներին: Չի համաձայնել: Թալիշն ամեն ինչ էր Մերուժանի համար: Միշտ, որ խոսում էր, ասում էր Թալիշս, հենց այնտեղ էլ սիրահարվեց, գտավ իր Զառային, 2015-ի դեկտեմբերի 5-ին Շուշիում նշանադրությունը տեղի ունեցավ:

Լուսանկարում ՝Մերուժան Ստեփանյանն է՝ նշանածի՝ Զառայի հետ

«Մերուժս աշխարհով մեկ էր եղել երջանկությունից, հետո մարտի 25-ին Զառային առաջին անգամ բերեց Հայաստան: 4 օր մնացին, եւ այդ 4 օրերը կյանքիս ամենաերջանիկ օրերը դարձան, որ ես, տղաս, հարսս ու ամուսինս միասին, մեկ հարկի տակ ապրեցինք: Զառան ընդհանրապես Երեւանում չէր եղել, տարանք տեսարժան վայրերը, ուրախ-ուրախ նկարվեցինք, երեխաների նման կարուսելից-կարուսել էին վազում: Բայց էդ օրերին իրա մոտ անհանգստություն կար, անընդհատ զանգում էին, ինքը հեռանում էր մեզնից ու սկսում էր խոսել, վրդովված էր: Ես հարցրեցի՝ ի՞նչ է պատահել, ասեց ոչ մի բան, մամ, ամսի 1-ին, որ պիտի բարձրանանք դիրքեր, ուղղություն եմ տվել, որ պատրաստ լինեն տղեքը»: Գյումրիից Մերուժանն ու Զառան միասին գնացին՝ վերադառնալու խոստումով: Բայց առաջին եւ վերջին անգամ Մերուժանն իր խոսքի տերը չեղավ: Տուն չեկավ: 

Բայց նրա մահից հետո նոր Մերուժան ծնվեց: Արցախում ապրող Ստեփանյանների դուստրը եղբոր մահից 1 ամիս հետո որդի ունեցավ, ում Մերուժան կոչեց: Փոքրիկը քեռուն շատ է նման, միայն մաշկի գույնը համապատասխան չէ, փոքրիկ Մերուժանը սպիտակ է:Ապրիլյան պատերազմում նահատակված գյումրեցի ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի քրոջորդին է, ում քեռու անունով Մերուժան են կոչել

«Ես տխրեցի, որ անունը տեսա, բայց հաստատ գիտեի, որ պիտի նման լինի, որովհետեւ նախքան Մերուժիս ծնվելը Մերուժանս ինձ երազ եկավ, ու ասեց՝ մամ, չմտածես, անպայման ես հետ կգամ, անպայման: Իմ փոխարեն ուրիշ մարդ են բերել, սխալվել են, ես հետ կգամ: Մենակ մի բան եմ խնդրում, որ քո տխրությունն ու քո սուգը ոչ մեկին չպատմես: Ու դրանից մի քանի օր հետո ծնվեց Մերուժանս: Շատ զուգադիպություններ ու նմանություններ կան երկու Մերուժանների մեջ: Աշխուժությունը, ժպիտը, նույնիսկ ոտքի խալը: Մերուժս կրունկի վրա ուներ սեւ խալ, փոքրիկ Մերուժանը աջ ոտքի կրունկի վրա նույն խալն ունի, Մերուժանս իր ծննդյան առաջին օրն ընկավ, գլուխը կոտրեց, փոքրիկ Մերուժանն էլ իր ծննդյան առաջին օրը ՝ մայիսի 22-ին, ընկավ, էլի գլուխը կոտրեց: Բնավորությունն էլ է շատ նման»,- համեմատում է տիկին Նունեն՝ հետեւելով քեռու նկարների մոտ վազվզող փոքրիկ Մերուժանին: Հետո տղայի պատրաստած տնակն ու խաչն է ցույց տալիս: Ասում է՝ նշանածի՝ Զառայի համար էր սարքել: Տնակում հիմա էլ է լույս վառվում:Զրույցի վերջում հետեւում է երազում որդուն տված խոստմանն ու վշտից մարած աչքերի խորքում հեռավոր հուշեր են կյանք առնում, գալիս, պարուրում մոր սիրտն ու հոգին: Դպրոցական Մերուժանին է հիշում ուսուցչուհի մայրը.  «Գծագրության ժամին առաջին անգամ, որ մտա դասարան, ինքը զարմացավ ու իր գեղեցիկ ժպիտով ասաց՝ մա՞մ, մեր մոտ ես դասի՞: Ասացի՝ ես դպրոցում մամա չեմ, ես դպրոցում ընկեր Թադեւոսյան եմ: Ու դրանից հետո միշտ ժպտալով իմ թանկն ասում էր՝ ո՞նց եք ընկեր Թադեւոսյան»:

Տպել
19264 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին