Սկզբունքային քաղաքականության արդյունք է ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը. Սարգսյան

Հայաստանի հասարակության շրջանում կա ընդհանուր կոնսենսուս երկրի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ, հայտնում է «Արմենպրես»-ը:

Այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արեւելքի եւ Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի եւ «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իր նախագահության տարիների ընթացքում արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

«Նախ պետք է ասեմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիմնված է չորս հիմնական ուղղությունների վրա՝ լինել պրոակտիվ, ներգրավված, հաստատուն եւ ապահովել ամուր ներկայություն այնտեղ, որտեղ պահանջում են մեր շահերը: Նախորդող 10 տարիների ընթացքում մենք շարունակել են ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության ապահովմանը: Չնայած մեր բոլոր ջանքերին եւ բարի կամքի դրսեւորմանը, որին աջակցում էին այս հարցում հիմնական միջնորդական ձեւաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը, դեռ երկար ճանապարհ ունենք գնալու:

Մեր ջանքերը հետագայում վտանգի ենթարկվեցին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատճառով, որոնք շարունակվում են մինչ օրս եւ գագաթնակետին հասան 2014 թվականի օգոստոսին ու 2016 թվականի ապրիլի քառօրյա պատերազմի ժամանակ»,- նշել է Սարգսյանը: Նա ցավով է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վաղուց ի վեր թյուրըմբռնման մեջ է իր նավթային գումարների պատճառով եւ խնդրի կարգավորման հարցում շարունակում է պահպանել առավելապաշտական տեսակետները:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ իր նախագահության օրոք նախաձեռնել էր հարեւան Թուրքիայի հետ հարաբերություններում նոր գլուխ բացել: Այդ նախաձեռնության արդյունքում էր, որ 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրվեցին երկու արձանագրություններ, որոնք նպատակ ունեին բացել սահմանն ու կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում

Տպել
1076 դիտում

Երեկվա ընթացքում գրանցվել է 50 հրդեհ՝ ընդգրկելով 129 հա տարածք

Գազամատակարարման պլանային ընդհատում Վանաձորում. 8 ժամ գազ չի լինելու

Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը. բողոքում են խմելու ջրի բացակայությունից

Թուրքական մամուլին զայրացրել է Հայոց ցեղասպանության մասին իսրայելցի հեղինակների գիրքը

Խոսրովի անտառ պետական արգելոցի ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհ է (լուսանկարներ, տեսանյութ)

Շախմատի միջազգային ֆեդերացիան հետաքննում է՝ ում պատճառով է Մարիա Գևորգյանը զրկվել Թուրքիայի մրցաշարին մասնակցելուց

Փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

Շենգավիթում հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն է

Վարչապետը տիկնոջ եւ դուստրերի հետ մասնակցել է Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին (լուսանկարներ)

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Գյումրիում մեկնարկել է քաղաքի օրվան նվիրված տոնական համերգը (լուսանկարներ, ուղիղ միացում)

Կրակոցներ Երեւանում․ կա 1 զոհ եւ վիրավորներ․ հայտնաբերվել են պարկուճներ, դանակներ․ Shamshyan.com

Գյումրին հայի համար աշխատասիրության, տաղանդի ու ոգու քաղաք է․ Կոմանդոսը մասնակցում է Գյումրու օրվա տոնակատարությանը

Հավանաբար այս տարվա ընթացքում կունենանք ժամանակացույցը՝ 2 տարի է, 3 թե 4․ Շիրակի մարզպետը՝ տնակների խնդրի մասին

Հենց նոր մի հետաքրքիր տեղեկություն իմացա. Նիկոլ Փաշինյան

Լարված վերջաբան Գյումրիում. Փյունիկը 1-3 հաշվով պարտվեց «Շիրակին»

Լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել

Գյումրին պետք է դառնա Երեւանին մրցակից. Ֆելիքս Ցոլակյանը մասնակցում է Գյումրու տոնի միջոցառումներին (լուսանկարներ)

Մենք 21-րդ դարում ենք, բայց մեր ունեցած տեխնիկան 20-րդ դարի է. Ֆելիքս Ցոլակյան

Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը պարում են Գյումրու Ռուսթավելի փողոցում (տեսանյութ)