Սկրիպալներին թունավորած նյութն արտադրվել է Սարատովում. The Times

The Times պարբերականը հայտնում է, որ բրիտանական հետախուզության հաջողվել է պարզել Սոլսբերիում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը թունավորած «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութի արտադրության վայրը:

Թեպետ մի քանի օր առաջ բրիտանական հատնի ռազմական փորձագետները չէին կարողացել հաստատել ռուսաստանցի Սկրիպալի թունավորման ժամանակ օգտագործված նյութի հստակ աղբյուրը, սակայն պարբերականը նշում է, որ Լոնդոնն իր դաշնակիցներին հայտնել է քիմիական լաբորատորիայի վայրը, որտեղ արտադրվել է «Նովիչոկ»-ը: Այն գտնվում է Ռուսաստանի Սարատովի մարզում` մայրաքաղաք Մոսկվայից 800 կմ հեռավորության վրա:

Աղբյուրը մանրամասնում է, որ խոսքը Շիխանի քաղաքում գործող ռազմական գիտահետազոտական կայանի մասին է: Այս կերպ, գրում է պարբերականը, Մեծ Բրիտանիայի իշխանությունները փորձել են համոզել դաշնակիցներին, որ Սկրիպալների թունավորման հետևում կանգնած է Ռուսաստանը: Սա հանգեցրեց Ռուսաստանի դեմ մասշտաբային դիվանագիտական պատերազմի:

Մեծ Բրիտանիայի 28 դաշնակից պետություն իրենց երկրներից 150 ռուս դիվանագետի արտաքսման մասին որոշում են կայացրել:

Մեծ Բրիտանիան Ռուսաստանին է մեղադրում 66-ամյա Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր թունավորման համար: Ավելին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է որոշում կայացրել թունավորել ՌԴ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին:

Մոսկվան մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները եւ պնդում, որ բրիտանական կողմը դրանք հավաստող որեւէ ապացույց չի ներկայացրել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ջոնսոնի հայտարարությունն անվանել էր դիվանագիտական էթիկայի կոպտագույն խախտում:

Հայտնի է, որ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, որն օրերս գիտակցության է եկել, հայտնել էր, որ կազդուրվում է, սակայն չի ընդունել ՌԴ դեսպանատան օգնության առաջարկը:

«Մենք Յուլյա Սկրիպալին փոխանցել ենք ռուսական դեսպանատան հյուպատոսական օգնության մասին առաջարկը: Ներկա պահին նա կարող է որոշել` ընդունել այդ առաջարկը, թե՝ ոչ և թե երբ դա կանի, սակայն ներկա պահին նա դա չի արել»,- Reuters գործակալության փոխանցմամբ՝ ասել է բրիտանական արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը:

The Shikhany research base, 500 miles from Moscow, is thought to have produced the novichok poison. The facility also contains shops, hospitals and schools

Լուսանկարում՝ տվյալ ռազմական գիտահետազոտական կայանն է

Տպել
1600 դիտում

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը