Եղեգնաձորի բնակիչներին հետազոտում են «ցարի ժամանակվա» ռենգեն ապարատով. նրանք բողոքում են

Լուսանկարը՝ Վայոց ձորի մարզի «Վարդաձոր» թերթի կայքէջից

Մարզային բժշկական կենտրոններում անհրաժեշտ ծավալով բուժծառայություններ ստանալու հնարավորության բացակայությունը խորացած խնդիր է, որն արդեն լցրել է քաղաքացիների համբերության բաժակը, եւ նրանք բարձրաձայնում են այդ մասին:

Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորի բնակիչ, 80-ամյա Սերգեյ Մակարյանի նամակը, որը հասցեագրվել է «Հայկական ժամանակին», ըստ էության նաեւ մարզի տարեց եւ հաշմանդամություն ունեցող բնակիչների անունից է: «Վայոց ձորի մարզի առողջապահության նկատմամբ անտարբեր են ոչ միայն առողջապահության նախարարությունը, այլ նաեւ Հայաստանի վարչապետը: Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոնը զուրկ է բժշկական սարքավորումներից։ Մարզի հիմնական բժշկակական կենտրոնը ռենտգեն ապարատ չունենալու պատճառով հիվանդները ռենտգեն հետզոտության համար մեկնում են մայրաքաղաք»,- նշում է Սերգեյ Մակարյանը եւ ավելացնում, որ խնդիրը ոչ միայն իրեն է մտահոգում:

«Այդ կարեւոր հարցով անհանգստացած են եղել ոչ միայն Եղեգնաձորի հաշմանդամների կոմիտեն, այլ նաեւ Եղեգնաձորի պատերազմի եւ աշխատանքի վետերանների խորհուրդը։ Դեռեւս 2011 թվականի սեպտեմբերի 9-ին հաշմանդամների կոմիտեն դիմել է ՀՀ առողջապահության այժմ արդեն նախկին նախարար պրն Քուշկյանին, սակայն դիմումը մերժվել է։ 2017 թ. ապրիլի 10-ին Եղեգնաձորի պատերազմի եւ աշխատանքի վետերանների խորհուրդը դիմել է ՀՀ վարչապետ պրն Կարապետյանին, նույնպես մերժվել է։ 2018 թ. մարտի 10-ին Եղեգնաձորի պատերազմի եւ աշխատանքի վետերանների խորհրդի հաշվետու ընտրական ժողովում վետերանները խիստ դժգոհություն հայտնեցին, ինչպես ՀՀ կարավարությունից, այնպես էլ ՀՀ առողջապահության նախարարությունից՝ մարզի բնակչության առողջապահության նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար։ Վետերանները այլեւս ակնկալիք չունենալով ՀՀ պետական այրերից, ստիպված ժողովը որոշեց խնդրել «Վիվասել» ընկերության գործադիր տնօրեն պրն Յիրիկյանին, սակայն այդ խնդրանքը նույնպես մերժվեց»,- չլսված լինելու դեպքերն է թվարկում քաղաքացին եւ հարց առաջ քաշում, թե եթե մի պետություն ի վիճակի չէ ռենտգեն սարքավորումով ապահովել մի ամբողջ մարզի բնակչությանը, ապա ի՞նչ հույս կապել այդ պետության հետ:

Սերգեյ Մակարյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ Եղեգնաձորի բժշկական կենտրոնում գոյություն ունեցող ռենգեն ապարատը «ցարի ժամանակվանից» է եւ ըստ էության համարժեք է չունենալուն: Ասաց, որ անձամբ ինքը ողնաշարի հետազոտության համար երկու անգամ Երեւան է մեկնել: Հենց այսօր էլ իր բարեկամներից մեկն է հետազոտության նպատակով մայրաքաղաքում: Տեղում կազմակերպվող հետազոտությունն, ըստ Եղեգնաձորի բնակչի, հիվանդության ճշգրիտ պատկերը չի արտացոլում եւ միեւնույն է՝ անհրաժեշտություն է առաջանում Երեւանում կրկնակի հետազոտություն անցնելու:

Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը հաստատեց, որ սարքավորումների խնդիր առկա է: «Սարքավորումների լուրջ խնդիր ունենք, որովհետեւ բավական ժամանակ դրանք չեն թարմացվել: Ռենտգեն ապարատը շատ հին է՝ 50-60 տարվա, բայց շատ անհրաժեշտ ժողովրդին: Երբ որ ես սկսեցի աշխատել, սարքը խափանված էր եւ այն վերանորոգեցինք: Մենք պարբերաբար դա անում ենք, որպեսզի կարողանանք ժողովրդին սպասարկել: Իհարկե, մենք մի քանի տարի առաջ, առողջապահության նախարարության հետ գործակցելով, ստացանք թվային ֆլյուրոգրաֆիա, որը կոնկրետ կրծքավանդակի օրգանների ախտահարումների ժամանակ բավականին ինֆորմատիվ է եւ լավ աշխատում է, ու կարողանում ենք սպասարկել ժողովրդին: Դա բավականին փոխարինում է ռենտգեն ապարատին»,- ասաց նա:

Բժշկական կենտրոնի տնօրենը չհամաձայնեց, որ հնամենի ռենտգեն ապարատը ճշգրիտ հետազոտություն չի կատարում եւ անհրաժեշտություն է լինում եզրակացությունը հաստատել Երեւանում: «Դա այնքան էլ այդպես չէ: Անկախ ամեն ինչից, որոշ դեպքերում հարկ է լինում լրացուցիչ հետազոտությունների: Այնպես չէ, որ բոլորը պարտադիր գնում են Երեւան: Եթե հետազոտության արդյունքում կարիք է առաջանում լրացուցիչ հետազոտությունների, ուղարկում ենք համակարգչային տոմոգրաֆիայի կամ մագնիսառեզոնանսային հետազոտության»,- պատասխանեց Անահիտ Կարապետյանը:

Անդրադառնալով ընդհանրապես բուժհաստատությունում հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին հարցին՝ տնօրենը նորից ռենտգեն ապարատն առանձնացրեց: «Մեր հիմնական խնդիրն այդ ռենտգեն ապարատն է, որն իհարկե մենք աշխատում ենք սարքին պահել, որովհետեւ շատ անհրաժեշտ է, եւ հաճախ՝ թե՛ գիշերվա ժամերին, թե՛ հանգստյան օրերին անհետաձգելի դեպքեր են լինում, պատահարներ են տեղի ունենում, ու պետք է նվազագույն ինֆորմացիա ունենանք»: Նա նաեւ ավելացրեց, որ այս պահին հաստատությանն անհրաժեշտ է ռեանիմատոլոգ եւ էնդոկրինոլոգ:

Առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ Վայոց ձորում կառուցել նոր բժշկական կենտրոն՝ նոր սարքավորումներում ու կահավորմամբ: Բայց այն շահագործվելուց առաջ միավորվելու են Եղեգնաձորի եւ Վայքի բժշկական կենտրոնները: Ինչպես նշվում է մարզային «Վարդաձոր» թերթի ինտերնետային կայքում, նոր հիվանդանոցը կառուցվելու է Եղեգնաձոր-Վայք մայրուղու՝ Մալիշկա գյուղի հարեւանությամբ գտնվող հատվածում. հիվանդանոցային ծառայությունները կկենտրոնանան երկու քաղաքից հավասարապես հեռու նախատեսվող հիվադանոցում, իսկ ամբուլատոր ծառայությունները կշարունակեն մատուցվել նախկին կենտրոններում։

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 6-ի համարում:

Տպել
15451 դիտում

Նուր-Սուլթանում կկայանա Հայաստան-Ղազախստան բարեկամական նիստը. Ա. Միրզոյանը հանդիպել է Ն. Նիգմատուլինի հետ

ՀՀ իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է. Արցախի ԱԺ նախագահ

Բիշքեկում ՀԱՊԿ խորհրդի արտագնա նիստին որոշվել է լիագումար նիստն անցկացնել աշնանը Երեւանում

Վարչապետն ընդունել է Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողներին

Ուկրաինայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

ՀՀ թաեքվոնդոյի հավաքականը մոտ 5 մլն դրամ է ստացել, ու ոչ մի մարզիկ չի մասնակցել ԱԱ-ին

Քոչարյանի կալանքը փոփոխելու մեր միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու․ Բակո Սահակյան

Զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հետ անցկացվել է ցուցադրական զորավարժություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին այցելած քաղաքացու մոտ 3 գր սպիտակ, փոշենման զանգված է հայտնաբերվել

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով վարույթը կասեցվել է եւ ուղարկվել Սահմանադրական դատարան

Աննա Հակոբյանն այցելել է Ապրիլյան հերոս Ժորա Եսայանի անվան դպրոց (լուսանկարներ)

Բոլիվիայում մրցավարը մահացել է ֆուտբոլային խաղի ժամանակ ուշաթափվելուց հետո

Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն դատավորին. որոշումը կբողոքարկվի

Եթե Իրանը ցանկանա պատերազմել, դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը. Թրամփ

Հոլանդիայի հաղթանակը «Եվրատեսիլ 2019»-ում չի չեղարկվի

Շուրջ 868 մլն դրամի վնաս. բացահայտումներ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում. հարուցվել է քրգործ

Սերժ Թանկյանը ոգեւորված է, որ կատարել է «Գահերի խաղը» սերիալի սաունդթրեքերից մեկը

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում երրորդն է թիմային հաշվարկում

Տեւական դադարից հետո Արթուր Ալեքսանյանը մրցման կմասնակցի