Արամ Կարապետյանը ողջունում է #ԻմՔայլը ակցիան եւ ապրիլի 13-ին կլինի Ազատության հրապարակում

Այսօր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած #ԻմՔայլը քայլարշավի վեցերորդ օրն է, սակայն ապախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, կարծես թե, լուռ են: Ովքե՞ր կմիանան #ԻմՔայլը շարժմանը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Նոր ժամանակներ կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն ասաց, որ իր համար Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ակցիան շատ ընդունելի է: Վերջինիս կարծիքով՝ ցանկացած քայլ, որ պայքարի է տանում, արդեն իսկ լավ է:

Նոր ժամանակներ կուսակցության նախագահն ասաց, որ ինքն անձնապես՝ որպես քաղաքացի, ապրիլի 13-ին անպայման կլինի Ազատության հրապարակում, բայց քայլերթին հավանաբար չի միանա:

Կարապետյանի խոսքով՝ կուսակցությունում ընդհանուր քննարկում ու որոշում չունեն, բայց, ըստ ամենայնի, կուսակիցները եւս կմասնակցեն հանրահավաքներին:

Ազատ դեմոկրատներ կուսակցության համար ողջունելի է պայքարի ժողովրդավարական ցանկացած գործիք: Այս մասին մեր զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը՝ նշելով, որ կուսակցությունում քննարկում եղել է հայաստանյան ներքաղաքական առկա վիճակի վերաբերյալ, սակայն կոնկրետ քննարկումներ չեն եղել Քաղաքացիական պայմանագրի գործողությունների հետ կապված:

Մեր այն հարցին, թե իրենք ինչ դիրքորոշում ունեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության #ԻմՔայլը նախաձեռնության հետ կապված, Խաչատրյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում պայքարելու իր համար ընդունելի ձևերը, և դա միմիայն տվյալ քաղաքական ուժի որոշելիքն է»:

Ինչ վերաբերում է #ԻմՔայլը շարժմանը միանալ-չմիանալուն եւ սպասվող հանրահավաքներին մասնակցելուն, Անժելա Խաչատրյանն ասաց, որ Ազատ դեմոկրատներ կուսակցությունն առաջիկայում ունենալու է վարչության նիստ, որի ժամանակ էլ քննարկելու են իրենց անելիքները:

Կուսակցության փոխնախագահը, մեկնաբանելով մեր հարցը, թե իրենք ինչպե՞ս են պայքարելու Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ, ասաց, որ դեռեւս 2015 թվականի սահմանադրական փոփոխություններին իրենք դեմ են արտահայտվել ու բազմիցս մատնանշել, որ այդ փոփոխությունները մեկ նպատակ էին հետապնդում՝ ապահովել իշխանության վերարտադրությունը:

«Միանշանակ է, որ հայաստանյան ընդդիմադիր քաղաքական դաշտի համար մեկ խնդիրն այսօր այս իշխանությունների վերարտադրությունը կանխելն է: Ցավով պետք է արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարը չհաջողվեց նաև ընդդիմության չհամախմբման պատճառով: Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում իշխանությունների վերարտադրության դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել ռեալ ընդդիմության համախմբման դեպքում»,-եզրափակեց Խաչատրյանը:

Նշենք, որ այս պահին #ԻմՔայլը շարժմանը սատարելու մասին հայտարարել են քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը եւ #ՄերժիրՍերժին նախաձեռնությունը:

 ՀայԱրփի Բաղդասարյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 6-ի համարում:

Տպել
2383 դիտում

Վրաստանի հետ թռիչքների դադարեցման հետևանքով «Ուրալյան ավիաուղիները» 1 միլիարդ ռուբլու վնաս է կրել

Իրանի տարբեր քաղաքներում սկիզբ առած ցույցերի հետեւանքով 106 մարդ է մահացել. Amnesty International

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Հայր Էմիր Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Մրցակցության միջազգային օրվան նվիրված համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Սեմյոնովկա գյուղում անասնագոմ է այրվում. ԱԻՆ

Թուրքիան չպետք է վախեցնի Եվրամիությանը՝ օգտագործելով փախստականների խնդիրը. ԵԽ խոսնակ

Չգիտեմ՝ Վատիկանների որ պադվալներում են պախկված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք կանգնեցնենք դատարանները. Փաշինյան

Պրոֆեսոր Գրիգորի Կարագուլյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ հայեր են․միջադեպ եկեղեցում. Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի բլոգերին

Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

Խոշոր ավտովթար Լոռիում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Նիկոլայ Գրեչուշկինը

Գանձաքար գյուղում բռնկված հրդեհը մարվել է. ԱԻՆ

ՀՀ-ից Իտալիայի քաղաքացիների որդեգրած ավելի քան 30 երեխաները ողջ-առողջ են. արդարադատության նախարարությունը վերահսկում է

Արայիկ Հարությունյանն ու աշակերտները հանդիպել են` Երեխաների համաշխարհային օրվա շրջանակում

Հանրային հատվածի մի խումբ ներքին աուդիտորներ բաց նամակով դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետը հանդիպում է Միլանի հայ համայնքի հետ. ուղիղ

Ռուս մեքենավարները ՀՀ-ում են փորձի փոխանակման նպատակով. ՀԿԵ