Դեգրադացման «անփոխարինելի» ու «միակ» ճանապարհով

10/04/2018 schedule19:17

Սերժ Սարգսյանի անփոխարինելիության, անկրկնելիության մասին պնդումներ անող կարկառուն ՀՀԿ-ականները հաճախ դա հիմնավորում են նրանով, թե պատերազմական-կիսապատերազմական վիճակում գտնվելու պարագայում չի կարելի փոխել երկրի ղեկավարին:

Սա տիպիկ նոմենկլատուրային կուսակցության հավաքական մտածելակերպի արգասիք է: Ճիշտ նույն կերպ ԽՄԿԿ-ն Խորհրդային Միությունում ղեկավարներ չէր փոխում «արտաքին սպառնալիքների», «համաշխարհային իմպերիալիզմի» «միջազգային իրավիճակի լարվածության» եւ այլ «մարտահրավերներին» դիմակայելու եւ երկրում կայունություն ապահովելու նկատառումներով: Այդ «կայունությունը» այնքան ձգձգվեց, որ խորհրդային համակարգը բորբոսեց ու փտեց հենց ներսից, եւ բավական էր մի թեթեւ «քամի», որ հսկայական տարածքով, հսկայական զինուժով ու հսկայական բնական ռեսուրսների տիրապետող երկիրը մի քանի ժամվա մեջ փլուզվեր:

Իսկ ինչպիսին է իրավիճակը ժողովրդավարական երկրներում, որոնք նույնպես ունեն բազում ու տարատեսակ մարտահրավերների դիմակայելու խնդիր: Օրինակ՝ Իսրայելում, որը իր ստեղծման օրից՝ 1948 թվականից մինչ օրս, այսինքն արդեն 70 տարի անընդմեջ գտնվում է պատերազմական եւ կիսապատերազմական վիճակում: Իր գոյության 70 տարիների ընթացքում այս երկրում փոխվել է երկրի 17 ղեկավար՝ վարչապետ: Այսինքն, յուրաքանչյուր վարչապետ միջինը 4 տարի 1 ամիս է պաշտոնավարել: Այստեղ, փաստորեն պատերազմական ու կիսապատերազմական վիճակում ապրելով, ղեկավարներ փոխելու բարդույթներով չեն տառապում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ Իսրայելի 70-ամյա պատմության ընթացքում տարած ամենահզոր հաղթանակների ընթացքում երկիրը ղեկավարած վարչապետները նույնպես երկար չեն պաշտոնավարել: Օրինակ, Իսրայելի հիմնադրման պահից վարչապետի պաշտոնը ստանձնած Դավիդ Բեն Գուրիոնը (առաջին նկարում), պաշտոնավարել է ընդամենը 6 տարի: Նրա պաշտոնավարման ժամանակ Իսրայելը հաստատվեց որպես պետություն, որպես տարածաշրջանի ամենակարեւոր խաղացող, կարողացավ դիմակայել արաբական աշխարհի, մեղմ ասած, ճնշումներին, կրկնապատկեց բնակչությունը, սակայն 1954 թվականին նա թողեց իր պաշտոնը ու կնոջ հետ գնաց կիբուց՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու: Առաջին օրը, ըստ իսրայելական մամուլի, նա գոմաղբ է տեղափոխել իր հողակտորը պարարտացնելու նպատակով: Մեկ տարի անց նա կրկին վերադարձավ մեծ քաղաքականություն եւ կրկին ստանձնեց վարչապետի պաշտոնը, այս անգամ՝ 11 տարով: Թվում է՝ մեկ տարով նրա հեռանալը ձեւական է եղել, սակայն դա բոլորովին այդպես չէ: Նա հեռացել էր հոգնածության պատճառով եւ  վերադառնալու որեւէ մտադրություն չի ունեցել:

Բավականին կարճ է պաշտոնավարել հայտնի 6- օրյա պատերազմի ժամանակ Իսրայելի վարչապետ Մոշե Շարետը (երկրորդ նկարում): Նա ստանձնել է այդ պաշտոնը 1963 թվականին եւ հեռացել 6 տարի անց՝ 1969 թվականին: 1967 թվականի ամռանը պատերազմ սկսվեց Իսրայելի եւ արաբական 5 երկրների միջեւ: Իսրայելը պատերազմում էր Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի եւ Ալժիրի դեմ: Այդ պատերազմում Իսրայելը ջախջախիչ ու անվերապահ հաղթանակ տարավ: Իր զբաղեցրած տարածքը մեծացրեց 3.5 անգամ: Ընդ որում, արաբական զինուժի տեխնիկական հագեցվածությունը գերազանցում էր Իսրայելին: 6 օրում այդպիսի հաղթանակ տարած կառավարության ղեկավարը մեր չափանիշներով հուր հավիտյան պիտի մնար իր պաշտոնին, սակայն Մոշե Շարետը դրանից ընդամենը երկու տարի անց հեռացավ իր պաշտոնից: 

Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետներից է ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնող Բենյամին Նաթանյահուն (երրորդ նկարում): Նա պաշտոնավարում է 2009 թվականից, այսինքն՝ արդեն 9 տարի: Բայց այդ, 9 տարիների ընթացքում Իսրայելի ՀՆԱ-ն աճել է 55 տոկոսով: Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն մոտ 39 հազար դոլար է, որը ավելին է, քան Ֆրանսիայում ու Մեծ Բրիտանիայում: Այլ կերպ ասած, Նաթանյահուի՝ վարչապետի պաշտոնում 9 տարի լինելը լրիվ արդարացված է առնվազն տնտեսական ցուցանիշների տեսանկյունից: Ի դեպ, Նաթանյահուն վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 1996-1999 թվականներին, սակայն այդ ժամանակահատվածում նա չի ապահովել տնտեսական փայլուն ցուցանիշներ: 

Մի խոսքով, ժողովրդավարական երկրներում անփոխարինելի, միակ, անկրկնելի առաջնորդներ չեն լինում: Երկրի ղեկավարները փոխվում են շատ հաճախ երկրում ընթացող առողջ, մրցակցային գործընթացների արդյունքում: Գուցե հենց դա է այդ երկրների հաջողության բանաձեւը: Ի դեպ, այն երկրներում, որոնց հետ Իսրայելը հաճախակի բախումներ է ունենում եւ միշտ դուրս գալիս հաղթանակով, առաջնորդներ փոխելու ավանդույթներ չկային: Այնտեղ նույնպես առաջնորդները համարվում էին անփոխարինելի ու միակ: Եվ այդ վիճակը տեւեց մինչեւ «Արաբական գարունը»: Հիմա այդ երկրներում իշխանությունը հաճախ է փոխվում, բայց այդ գործընթացները որեւէ կերպ ժողովրդավարական համարել հնարավոր չէ: Ու յուրաքանչյուր ժողովուրդ ինքն է իր համար ընտրում՝ առողջ ներքաղաքական պրոցեսների արդյունքում հաճախակի փոխել երկրի ղեկավարներին, զարգանալ, բարգավաճել, հաջողությամբ դիմակայել բոլոր մարտահրավերներին,  թե ունենալ «անփոխարինելի առաջնորդներ», ճահճանալ, դեգրադացվել ու ի վերջո կործանվել:

Հ.Գ. Երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» անունը կրող փաստաթղթի նախագիծը: Ըստ նախագահականի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ պաշտոնյաների հետ նախագիծը քննարկելիս Սերժ Սարգսյանն ասել է. «Մենք պայմանավորվեցինք, որ մինչև 2030 թվականը ջանքեր ենք գործադրելու... »: Այսինքն 2030 թվականին Սերժ Սարգսյանը իր պատկերացմամբ դեռ ջանքեր է գործադրելու նշված ռազմավարության հետ կապված: Եվս 12 տարի:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում:

Տպել
2313 դիտում

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել