Շարքային Արամայիս Միքայելյան․ զոհվել է՝ ոչնչացնելով հակառակորդի բազմաթիվ գրոհայինների

Մեր ժամանակի հերոս՝ Արամայիս Միքայելյան․ Արամայիս Միքայելյանը զոհվել է Արցախի ՊԲ՝ Ջաբրայիլի զորամասի մարտական դիրքերում, թշնամուն հետ մղելու ընթացքում։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Սկզբնապես հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված նաեւ տանկերով, փորձում են գրավել հայկական դիրքերը։

2016թ.-ի ապրիլի 4-ին մղված թեժ մարտերի ընթացքում՝ ցուցաբերելով խիզախություն, Արամայիս Միքայելյանը ոչնչացրել է հակառակորդի բազմաթիվ գրոհայինների, զոհվել է մարտադաշտում ապրիլի 4-ին։ Նրա մահվան մասին հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին։

Արամայիս Միքայելյանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 21-ին Սյունիքի մարզի Գորայք գյուղում։ Տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ոսկեհատ։ Դպրոցն ավարտել է գերազանցությամբ, ընդունվել է Երեւանի «Հայբուսակ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Սովորել է նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տանը, զուգահեռ՝ ՀԲՄԸ-ի փայտի փորագրության բաժնում, Հայաստանի ԴՕՍԱՖ ռադիոկապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում՝ որպես ռադիոտեխնիկ։

Նա զբաղվում է քանդակագործությամբ եւ փայտի փորագրությամբ, հատկապես սիրում էր խաչքարեր քանդակել։ Նա երազում էր զորացրվելուց հետո արվեստանոց բացել: Արամայիսի երազանքներն անկատար մնացին, բայց նրա հարազատները փորձում են անել ամենը, որպեսզի այսօր բոլորն էլ հաղորդակից դառնան զինվորի աշխատանքներին:

Ապրիլյան պատերազմի հերոսի գործն այժմ շարունակում են նրա մայրն ու եղբայրը: Նրանց նախաձեռնությամբ հուլիսի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Արամայիսի հեղինակային աշխատանքների ցուցադրությունը, բացի այդ տեղի է ունեցել «Քեզ հետ, բայց առանց քեզ» հուշագրքի շնորհանդեսը, որտեղ  ներկայացված են Արամայիս Միքայելյանի մոր եւ հարազատների հիշողությունները։

Բանակում ծառայելու ընթացքում Արամայիս Միքայելյանը քանդակել է Հայաստանի գերբը, որը, ցավոք, կիսատ է մնացել եւ հարազատների խնդրանքով այն տեղափոխել են Էջմիածին։ Ծառայության ժամանակ Արամայիսն ընտանիքի անդամներին խնդրել էր, որ իրեն ուղարկեն Աստվածաշունչը, Սահմանադրությունը եւ քանդակի համար իր գործիքները։ Այնտեղ խաչեր էր պատրաստում, նվիրում ընկերներին։ Նրա աշխատանքներն այնքան մանրակրկիտ եւ նուրբ են, որ կարծես ձեռք դիպած չլինի։

Մայրը՝ Լիլիթ Ավագյանը, որդու մեդալը ստանալու ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ինչ խոսքերով է Արամայիսին բանակ ճանապարհել. «Բալես, ցավդ տանեմ, քեզ ճանապարհում եմ, մենակ խնդրում եմ՝ պարտքդ կատարիր փառքով, վերադարձիր անփորձանք: Այսօր բոլոր զգացմունքներս խառնվել են իրար՝ եւ հուզմունք, եւ ցավ, եւ խորը կսկիծ, միաժամանակ հպարտություն, որ արժանի զավակ եմ մեծացրել: Այս ցավն իմն է, չգիտեմ՝ կարող եմ հաղթահարել, թե՝ ոչ: Շատ դժվար է: Հոգիս լացում է, կարոտն է խեղդում: Կարոտ, կարոտ։ Միակ մխիթարանքս երեւի սա է, որ հերոս որդի եմ ունեցել՝ գիտակցել է, որ մահվան է գնում»:

Տպել
4708 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել