Երեւանում հանդիպել են ՀՀ եւ Արցախի ԿԳ նախարարները. Լեւոն Մկրտչյանին մեդալ են շնորհել

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Երևանում է գտնվում Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Նարինե Աղաբալյանի գլխավորությամբ: Այսօր ՀՀ ԿԳ նախարարությունում տեղի է ունեցել երկու գերատեսչությունների ղեկավար կազմերի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդման և զարգացման հարցեր: 

ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ,  Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ հրավերն ընդունելու համար: «Մենք մեծ ակնկալիքներ ունենք մեր համագործակցությունից, քանի որ Արցախը բավականին լուրջ կրթական պոտենցիալ ունի, երիտասարդությունը բացարձակ նվիրված է կրթությանը և գիտությանը: Արցախը կարևոր քայլ է կատարել դեպի որակյալ կրթություն, սակայն կրթության բոլոր աստիճաններում դեռ բավականին անելիքներ ունենք: Ներկայումս շրջանառվում է «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագիծը, որը քննարկվել է նաև Արցախում: Այս ոլորտում առկա է հստակություն մտցնելու հարցը. օրինակ, կողք կողքի գործում են Ստեփանակերտի, Շուշիի և Գորիսի համալսարանները, Կապանում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մասնաճյուղը, հետևաբար մասնագիտությունների վերաբաշխման, իրար լրացնելու խնդիր ունենք: Բացի այդ, Արցախում ունենք համաշխարհային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող ուսումնարան, որը ոչ միայն տարածաշրջանում, այլ Եվրոպական միությունում է օրինակելի իր հնարավորություններով` հանրակացարանային համալիր, լաբորատորիաներ և այլն:

Կարծում եմ, որ այն միայն Արցախի կարիքները բավարարելու համար չէ. հարավային ամբողջ տարածաշրջանում ճիշտ աշխատելու պարագայում կարող ենք ապահովել լավ արդյունքներ»,-նշել է Լևոն Մկրտչյանը՝ ընդգծելով, որ Արցախի կրթության նախարարության պատվիրակությունը կայցելի նաև դուալ համակարգ իրականացնող միջին մասնագիտական որևէ կրթական հաստատություն՝ տեղում ծանոթանալու վերոնշյալ մեթոդին: Անդրադառնալով հանրակրթության ոլորտին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ Արցախում պահպանվել է դպրոցների կառավարման կենտրոնացած համակարգը: ՀՀ ԿԳ նախարարը ընդգծել է նաև, որ երկու կողմերն էլ ունեն փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների խնդիր, հետևաբար այսպիսի հանդիպումները պետք է դարձնել պարբերական, իսկ եթե կարիք լինի, ստեղծել նաև աշխատանքային խմբեր՝ դրանք մանրամասն քննարկելու համար:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարը Նարինե Աղաբալյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշել է, որ այս հանդիպման արդյունքում առավել կհստակեցվեն երկու գերատեսչությունների միջև հետագա համագործակցության քայլերը: «Պետք է պարբերաբար հանդիպել, որպեսզի համատեղ իրագործենք բոլոր այն բարեփոխումները, որոնք նախատեսված են: Իհարկե, Արցախի Հանրապետությունը իրավաբանորեն ճանաչված չէ, բայց դա չի կարող մեկուսացման պատճառ հանդիսանալ: Արցախի ինտեգրումը միջազգային գործընթացներին և եվրոպական կրթական տարածքին կատարվում է ՀՀ-ի միջոցով, հետևաբար կարիք ունենք համաձայնեցնելու մեր քայլերը և համատեղ առաջ գնալու: Մեր ազատագրական պայքարը սկսել ենք այն համոզմունքով, որ մեր սերունդների համար ապահովենք լավագույն գործընթացների մատչելիությունը, այդ թվում՝ լավագույն կրթության հասանելիությունը, հետևաբար մեր համագործակցությունը կարող է երկուստեք օգտակար լինել: Խնդիրները նույն են, բայց լուծումները կարող են տարբեր լինել: Օրինակ, այսօր Արցախում մշակվում է նոր ռազմավարական ծրագիր՝ հանրակրթության և մասնագիտական կթրության ոլորտներում: Կարծում եմ՝ բարեփոխումների որոշ ծրագրեր հնարավոր է ավելի հեշտությամբ իրականացնել Արցախում, որի արդյունքը կարելի է տարածել ողջ Հայաստանում»,-նշել է նա:
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են նաև ««Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի կառավարմանը և ուսումնական գործընթացի կազմակերպմանը «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի մասնակցության վերաբերյալ» համագործակցության համաձայնագիր: 

Հանդիպման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության 30-ամյակի հուշամեդալով: 

Տպել
2447 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել